Տեսակ | Լինուքսի տեղաբաշխում |
---|---|
Ստեղծող | Լորենցո Ֆալտերա, Լիզետտա Ֆերրեռո, Ֆրանչեսկո Բոնաննո, Frozenbox-ի համայնք |
Ընտանիք | POSIX հիմնված է Debian-ի վրա |
Հիմք են ծառայել | Դեբիան |
Առաջին թողարկում | ապրիլի 10, 2013 |
Վերջին տարբերակ | 2018-05-21 ) |
ՕՀ | i386 (x86), amd64 (x86-64), ARM |
Միջուկի տեսակ | Մոնոլիտիկ միջուկ |
Ինտերֆեյս | MATE? |
Արտոնագիր | Free software, հիմնականում GNU GPL |
Զարգացման կարգավիճակ | ակտիվ |
Կայք | parrotsec.org(անգլ.) |
Parrot OS Վիքիպահեստում |
Parrot Security OS (կամ ParrotSec), համակարգչային անվտանգության թեքումով, Debian-ի վրա հիմնված Linux դիստրիբուտիվ[1]։ Նախատեսված է համակարգի ներթափանցման թեստեր անցկացնելու, խոցելիությունների գնահատման և դրանց հետևանքների լուծարման, համակարգչային քրեաբանության և վեբ-էջերի անանուն դիտման համար։ Մշակված է Frozenbox թիմի կողմից։
ParrotOS-ը հիմնված է Debian-ի թեստային ճյուղի վրա (stretch)՝ Linux 4.16 անհատականացված միջուկով։
Կանխադրված գրաֆիկական միջավայրը MATE-ն է, իսկ ցուցադրման դիսպետչերը՝ LightDM-ը[1]։
Պրոյեկտը սերտիֆիկացված է 256 ՄԲ օպերատիվ հիշողությամբ սարքերի վրա աշխատելու համար և աշխատում է ինչպես 32-bit (i386), այնպես էլ 64-bit (amd64) պրոցեսորների համար[2]։ Բացի այդ, պրոյեկտը հասանելի է ARMv7 (armhf) ճարտարապետությունների համար։ Նաև տրամադրվում է հատուկ սերվերների համար նախատեսված տարբերակ (ինչպես 32-bit, այնպես էլ 64-bit)[3]՝ ամպային ծառայությունների ներթափանցման թեստեր անց կացնելու համար։
2017 թվականի հունիսին ParrotSec-ը հայտարարել է, որ նրանք դիտարկում են Debian-ից դեպի Devuan անցնելու հարցը՝ հիմնականում systemd-ի հետ կապված խնդիրների պատճառով[4]։
Մշակողների թիմը չի նշում որևէ պաշտոնական թողարկման գրաֆիկ, բայց թողարկումների և դիիստրիբուտիվի պաշտոնական ակնարկի ծանոթագրությունների փոփոխման հիման վրա՝ պրոյեկտը թողարկվում է ամիսը մեկ անգամ։
Թողարկման ամսաթիվ | Տարբերակ | Կոդային անուն |
---|---|---|
10.06.2013 | Պրոյեկտը սկսվել էր | |
17.06.2013 | Parrot 0.1 | Pre alpha |
22.06.2013 | Parrot 0.2 | Pre alpha |
30.06.2013 | Parrot 0.3 | Pre alpha |
10.07.2013 | Parrot 0.4 | Pre alpha |
22.08.2013 | Parrot 0.5 | Alpha |
21.10.2013 | Parrot 0.6 | Alpha |
12.11.2013 | Parrot 0.6.5 | Alpha |
06.12.2013 | Parrot 0.7 | Pre beta |
12.01.2014 | Parrot 0.8 | Beta |
24.01.2014 | Parrot 0.8.1 | Beta |
05.03.2014 | Parrot 0.8.2 | Beta |
17.04.2014 | Parrot 0.8.4 | Beta |
25.06.2014 | Parrot 0.9 | Final beta |
21.07.2014 | Parrot 1.0 | Hydrogen |
02.09.2014 | Parrot 1.1 | Asphalt Dragon |
11.09.2014 | Parrot 1.2 | Asphalt Dragon |
22.10.2014 | Parrot 1.4 | JailBird |
06.11.2014 | Parrot 1.4.2 | JailBird |
12.12.2014 | Parrot 1.6 | JailBird |
05.02.2015 | Parrot 1.7 | CyberLizard |
21.02.2015 | Parrot 1.8 | CyberLizard |
04.04.2015 | Parrot 1.9 | CyberLizard |
12.09.2015 | Parrot 2.0 | Helium |
15.09.2015 | Parrot 2.0.1 | Helium |
06.10.2015 | Parrot 2.0.4 | Helium |
17.10.2015 | Parrot 2.0.5 | Helium |
16.01.2016 | Parrot 2.1 | Murdock |
25.02.2016 | Parrot 2.2 | Glitch |
18.06.2016 | Parrot 3.0 | Lithium |
26.07.2016 | Parrot 3.1 | Defcon |
15.10.2016 | Parrot 3.2 | CyberSloop |
25.12.2016 | Parrot 3.3 | CyberBrig |
01.01.2017 | Parrot 3.4 | CyberFrigate |
02.01.2017 | Parrot 3.4.1 | CyberFrigate |
08.03.2017 | Parrot 3.5 | CyberGalleon |
18.05.2017 | Parrot 3.6 | JollyRoger |
09.07.2017 | Parrot 3.7 | JollyRoger |
12.09.2017 | Parrot 3.8 | JollyRoger |
15.10.2017 | Parrot 3.9 | Intruder |
15.12.2017 | Parrot 3.10 | Intruder |
28.01.2018 | Parrot 3.11 | Intruder |
21.05.2018[5] | Parrot 4.0[6] |