PayNow

Ապրանքի տեսակվճարային համակարգ
Օգտագոտծման սկիզբհուլիսի 10, 2017[1][2]
Երկիր Սինգապուր

«PayNow»-ը գրեթե ակնթարթային իրական ժամանակի վճարման համակարգ է, որը մշակվել է Սինգապուրի բանկերի ասոցիացիայի կողմից[3]։ Ինտերֆեյսը հեշտացնում է ներբանկային և անհատական փոխանցումների գործարքները։ Համակարգն աջակցում է ստացել Սինգապուրի բոլոր խոշոր բանկերի կողմից ու կարգավորվում է Սինգապուրի դրամավարկային մարմնի կողմից (MAS), այն աշխատում է գումար փոխանցելով երկու բանկային հաշիվների միջև։

Վճարումները կարող են կատարվել Սինգապուրի ցանկացած գրանցված բջջային համարով, NRIC, կորպորատիվ եզակի կազմակերպության համարով (UEN) կամ վիրտուալ վճարման հասցեով (VPA)[3]։ QR կոդերի սկանավորումը նույնպես տարբերակ է։ «PayNow»-ը կապված է վճարումների այլ համակարգերի հետ, ներառյալ «Stripe»[4], «DuitNow» (Մալայզիա)[5], «PromptPay» (Թաիլանդ)[6] և «UPI» (Հնդկաստան)[7]։

2020 թվականին «PayNow»-ի միջոցով մշակվել է 125 միլիոն փոխանցում՝ 22 միլիարդ S$[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.abs.org.sg/consumer-banking/pay-now
  2. New way to pay up — just use mobile phone numbers or IC — 2017.
  3. 3,0 3,1 «PayNow Singapore». The Association of Banks in Singapore. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. Ng, Kelly (2022 թ․ ապրիլի 21). «Singapore-based Stripe users can now accept payments via PayNow». The Business Times. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  5. Ganapathy, Kurt (2021 թ․ սեպտեմբերի 27). «Singapore's PayNow to be linked with Malaysia's DuitNow in phases from 2022». CNA. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Initiative: BoT and MAS's PromptPay-PayNow link». Central Banking. 2022 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. Ang, Prisca (2021 թ․ սեպտեմբերի 14). «PayNow to link with India's UPI for instant, low-cost fund transfers». The Straits Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 24-ին.
  8. Yong, Clement (2021 թ․ հոկտեմբերի 4). «PayNow transactions doubled to $22 billion in 2020, on track to set higher record this year». The Straits Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.