Մշկախոզ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Pecari
| ||||||||||||
|
Մշկախոզ կամ Պեկարի (լատին․՝ Pecari), Մշկախոզայինների ընտանիքի (լատին․՝ Tayassuidae) ներկայացուցիչների ընդհանրական անվանումը։
Կաթնասունների դասի Երկսմբակավորների կարգի այս կենդանիները խոզերի, վարազների հետ ունեն ընդհանուր նախնիներ, քանի որ սերում են Խոզանմանների ենթակարգից։ Տեւական ժամանակ սրանք համարվել են Խոզայինների ընտանիքի ներկայացուցիչներ։ Սակայն ներկայումս առանձնացվել են Մշկախոզայինների ընտանիքի ներքո, քանի որ կան անվիճելի տարբերություններ ու փաստարկներ։ Մշկախոզերի ցեղերի մեծ մասն այլեւս գոյություն չունի։ Ի տարբերություն խոզերի 6 ցեղերի, ներկայումս գոյություն ունի մշկախոզերի 3 ցեղ։
«Պեկարի» բառը վերցված է բրազիլացի տուպի հնդկացիների լեզվից։ Այն հայերեն թարգմանվում է որպես «կենդանի, որը անտառում հաղթահարում է շատ ճանապարհներ»[1]։
Մշկախոզերը բաժանվում են 3 ցեղերի կամ տեսակների։
Վզնոցավոր մշկախոզը համարվում էր մոնոտիպային, մինչև 2007 թվականին Հսկա մշկախոզն (լատին․՝ Pecari maximus) առանձնացրեցին որպես առանձին ցեղ[2], սակայն մեր օրերում վերջինիս կարգավիճակը կասկածի տակ է[3][4]։ Բնության պահպանության միջազգային միությունը համարում է, որ վերջինս ուղղակի Վզնոցավոր մշկախոզի հոմանիշն[5] է։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pecari» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pecari» հոդվածին։ |
|