Pepper-ը գործնականորեն առաջին մարդանման ռոբոտներից է արտադրված` SoftBank Robotics ընկերության կողմից, որն ունակ է ճանաչել մարդկանց դեմքերը և զգացմունքները։ Pepper-ը ստեղծվել է մարդկանց հետ իր սենսորային էկրանով շփման և նրանց հետ զրուցելու համար։ Այն կիրառվում է աշխատանքային, առևտրային, բանկային, առողջապահական և կրթական ոլորտներում։ Այսօր մոտ 2000 կազմակերպություններ ռոբոտին օգտագործում են որպես օգնական տեղեկատվական, ուսուցողական և ուղղորդման նպատակներով[1]։
Pepper-ն առանձնահատուկ է նրանով, որ կարողանում գրավել նորանոր հաճախորդներ, նրանց վրա խորը տպավորություն գործելով և հետաքրքրություն առաջացնելով իր խելամիտ գործողություններով։ Շփվող և հմայիչ ռոբոտը դիմավորում է մարդկանց այն պահից, երբ նրանք մուտք են գործում առևտրային կամ հասարակական տարածք, ինչպիսիք են խանութները, հյուրանոցներն ու երկաթուղային կայարանները, զրուցում և ընկերանում նրանց հետ, ինչպես նաև ուղեկցում նրանց դեպի համապատասխան վայրը[2]։
Pepper-ը կազմակերպությունների ուշադրությունն է գրավել՝ որպես աշխարհում առաջին մարդանման ռոբոտներից մեկը, որն ունակ է «կարդալ» մարդկանց զգացմունքները։ Այն ողջունվեց շուկայում և՛ որպես տան օգնական, և՛ որպես հասարակական վայրերում հյուրընկալող ուղեկից, ինչպես նաև բուժ․ անձնակազմին օժանդակող օգնական հիվանդանոցներում։
Pepper-ի մեկնարկը մեծ աղմուկ հանեց 2014 թ-ին, սակայն այն ստեղծող ճապոնական SoftBank ընկերության ներկայացուցիչը հաստատել է BBC-ին տրված հարցազրույցում, որ Pepper-ի արտադրությունը «որոշ ժամանակով դադարեցվել է»[3]։ Նա ասել է, որ արտադրությունը կվերականգնվի այն ժամանակ «երբ նրա կարիքը կլինի»։ Չնայած նրա լայնամասշտաբ ներկայացմանն ու ընդունմանը կոնֆերանսներում և այլ միջոցառումներում, ռոբոտն այդպես էլ չընկալվեց որպես կոմերցիոն արտադրանք։ Ըստ Reuters-ի, ընդհանուր առմամբ, Pepper-ի արտադրանքը կազմել է ընդամենը 27,000 միավոր։ Եվ ինչպես Reuters-ն է հաղորդում, ընկերությունը նաև կրճատում է աշխատատեղերը Ֆրանսիայում` ռոբոտաշինության ոլորտում։ Ընդհանուր առմամբ, 330 աշխատատեղերից մոտ կեսը կփակվեն։ Վերջերս, Pepper-ի պահանջարկը շուկայում նվազել է։ Հավանաբար պատճառը նրա չափազանց բարձր արժեքն է ($1790, չհաշված $360 ամսական բաժանորդագրման արժեքը)։
Pepper–ը կիրառվում որպես ուղեկցող օգնական՝ մանրածախ առևտրի[4][5][6], կրթության[5][7], տուրիզմի և միջոցառումների անցկացման և առողջապահության[8][9][10] ոլորտներում։
Մինչ այժմ, Pepper-ն ունեցել է բազմաթիվ կիրառություններ տարբեր ոլորտներում, որոնցից են.
Pepper-ը հիմնականում կիրառվում է որպես կրթական և հետազոտական գործիք դպրոցներում և համալսարաններում;
Հետազոտությունը ցույց են տվել, որ Pepper-ը ձայնային հաղորդագրությունը փոխարինող արդնունավետ միջոց է։ Սակայն հետագայում նախատեսվում է մի քանի բարելավումներ ռոբոտն ավելի արդյունավետ դարձնելու համար[11]։
Համաձայն այլ հետազոտությունների, մասնակիցները դրական տպավորություններ են ստացել Պեպպերի հետ հաղորդակցությունից[12][13]։ Նրանց ներգրավվածությունն այնքան խորն է եղել, որ նրանք անգամ մոռացել են, որ ռոբոտը կառավարվում էր մարդու կողմից։ Հաղորդակցությունը ավելի դյուրին դարձնելու համար, Pepper-ն իր կրծքավանդակին ունի էկրան, որի միջոցով հնարավոր է ցուցադրել տեսողական և ինտերակտիվ բովանդակություն և բարելավել շփման ուղիները[14][15]։
Գիտական հոդվածները մատնանշում են հիմնական թերությունը, որը համացանցի առկայությունն է, Pepper-ն օգտագործելու համար[15][16]։ Pepper-ն առանց համակցանցի առկայության դառնում է դժվար գործածելի, քանզի այն հիմնված է հենց համացանցային կապի առկայության վրա։
↑performed, Robots in the medical field are transforming how surgeries are; Delivery, Streamlining Supply; disinfection; robotics, freeing up time for providers to engage with patients Intel offers a diverse portfolio of technology for the development of health; Surgical-Assistance, Including; modular; service; social; mobile. «Robotics in Healthcare: The Future of Medical Care». Intel (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.