Pixel 5 սմարթֆոնը պատրասված է այլումինից և Gorilla Glass 6 էկրանից։ Սմարթֆոնը հասանելի է 2 գույներով՝ Just Black և Sorta Sage։ Այն պատված է կենսաօրգանական խեժով։ Սմարթֆոնի ներքին հատվածում տեղակայված է USB-C միակցիչ, որը օգտագործվում է լիցքավորման և ձայնի փոխանցման համար։ Նրանում տեղարված է ստերիո բարձրախոսներ, որոնցից մեկը տեղադրված է էկրանի տակ, իսկ մյուսը տեղակայված է USB-C-ի աջ կողմում։ Հետեևի հատվածում տեղակայված է մատնահետքի սկաները, որը բացակայում էր Pixel 4 սմարթֆոնում[3]։
Pixel 5-ում օգտագործվում է Qualcomm Snapdragon 765G պրոցեսսոր, օժտված է 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ։ Սմարթֆոնը ապահովում է 5G միացում[4]։
Pixel 5-ում տեղադրված է 4080 մԱԺ տարողությամբ մարտոց, որը 1800 մԱԺ-ով ավել է նախորդ տարբերակներից[4]։ Այն ապահովում է արագ լիցքավորման համակարգ մինչև 18 Վատ, ինչպես նաև անլար լիցքավորում։ Սմարթֆոնը օժտված է IP68 ջրակայուն համակարգով։ Motion Sense և դեմքի ճանաչման ֆունկցիան սմարթֆոնում չի օգտագործվում, ինչպես նաև Active Edge և Pixel Neural Core ֆունկցիաները[5]։
Pixel 5 սմարթֆոնը օժտված է 6 դյույմանոց OLED էկրանով, որը աշխատում է 90 Հց թարմացման հաճախականությամբ։ Էկրանի կողմերի հարաբերակցությունը՝ 19,5:9 և ունի էսթետիկ դիզայն, բարակ կողային շրջանակներ և շրջանաձև կտրվածք վերևի ձախ հատվածում՝ դիմային տեսախցիկի համար[6]։
Pixel 5-ը ունի երկու հիմնական տեսախցիկ, որոնք տեղակայված են քառանկյուն մոդուլում։ Դիմային տեսակխցիկը՝ 8 Մպ է։ Pixel 4a (5G)-ն Pixel շարքի առաջին սմարթֆոնն է, որ ունակ է նկարել 4K 60 կադր/վ արագությամբ, մինչ այս բոլոր սմարթֆոները սահմանափակվում էին 30 կադր վայրկյանում։ Չնայած Pixel Neural Core ֆունցիայի բացակայությանը, Pixel Visual Core-ը վերամշակվել է Live HDR+ և Dual Exposure ֆունկցիաների աջակցման համար։ Ծրագրային ապահովման բարելավումները ներառում են՝ դիմանկարի նոր ռեժիմ, դիմանկարի ռեժիմ գիշերային տեսանելության համար և այլն[7]։
Pixel 5-ը աշխատում է Android 11 օպերացիոն համակարգով և Google Camera-ի 8․0 տարբերակով։ Pixel 4a (5G)-ի հետ միասին հայտնվեց նոր Extreme Battery Saver ֆունկցիա, որը կասեցնում է ֆոնային ռեժիմում աշխատող հավելվածները և թույլ տալիս օգտագործել միայն հիմնական հավելվածները։ Այն հասանելի կլինի նաև ավելի հին մոդելների վրամ որպես ծրագրային ապահովման մաս։
Որոշ սմարթֆոններ ունեն ոչ մեծ չափի բաց հատված էկրանի և շրջանակի միջև[8][9][10]։ Google ընկերությունը հայտարարեց, որ հեռախոսը մշակվել է այդ բացի հաշվարկով[11]։
Սմարթֆոնը տաքանում է 4K/60 կադր վայրկյան վիդեոների ձայնարկման ժամանակ[12]։
Որոշ օգտատերերի մոտ չի գործում Google Pay համակարգը[13]։
Մարտկոցի ցուցիչը հաճախ կանգ է առնում ինչ որ թվի վրա։ Google աշխատում է խնդիրը լուծելու վրա[14][15][16]։