Plymouth Superbird | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
Արտադրող | Plymouth? |
Անիվային բազա | 2941 միլիմետր |
Plymouth Superbird Վիքիպահեստում |
Plymouth Superbird, սպորտային ավտոմեքենա, որը թողարկվել է 1970 թվականից «Plymouth» ընկերության կողմից։ «NASCAR» շարքի ամենահիշարժան մրցարշավային մեքենաներից մեկն է և նրա բազմակի հաղթողը, որը վարում էր հայտնի մրցարշավորդ Ռիչարդ Պետին[1][2]։ Չնայած այն հանգամանքին, որ «Plymouth Superbird»-ը սկզբում ծրագրվում էր որպես բացառապես մրցարշավային մոդել[1], այն ուղարկվել է նաև զանգվածային արտադրության։ Արտադրվել է ընդամենը 1920 մեքենա, այդպիսով այն դարձնել է կոլեկցիոն մեքենա։
«Plymouth Superbird»-ը կարծես «Dodge Charger Daytona»-ի գրեթե ամբողջական պատճենն է, իսկ ներսից՝ «Plymouth Road Runner»-ը։ Այս մոդելը առանձնանում է մի հսկայական հակաանվածածկով, որն ապահովում է լավ մեկնարկային ուժ։ Ճիշտ է, այն գործել է միայն 90 կմ/ժ-ից ավելի արագությամբ, բայց համընդհանուր ուշադրության է արժանացել։ Ի դեպ, սա «NASCAR» մրցավազքում սպոյլեր օգտագործելու առաջին դեպքն է եղել։ Մինչ այդ Ամերիկայի մրցարշավային մեքենաներն ավելի լավ ղեկավարումը լավը չէին ունեցել։
«NASCAR» մրցավազքի լեգենդ Ռիչարդ Պետին վարելով «Plymouth Superbird» մոդելը՝ մի շարք վառ հաղթանակներ է ունեցել՝ ընդմիշտ իր անունը գրելով համաշխարհային մրցավազքի պատմության մեջ, սակայն չի կարողացել լիովին արդարացնել իր վրա դրված բոլոր հույսերը, այդպես էլ չգերազանցելով իր ոչ պակաս հայտնի նախորդին՝ «Dodge Daytona» մոդելին։ Ընդամենը 1970 թվականին տարվեց 21 հաղթանակ (ներառյալ «Daytona 500»)[2], բայց 1971 թվականին «NASCAR»-ի (հակաանվածածկոցով ավտոմեքենաների համար) փոփոխված կանոնները վերջ դրեցին «Superbird» մոդելի մասնակցությանը մրցարշավներին։