Pokémon Crystal | |
---|---|
Մշակող | Game Freak |
Հրատարակիչ | Nintendo |
Դիստրիբյուտոր | Nintendo eShop |
Միջերեսի լեզու | ճապոներեն |
Բնօրինակ լեզու | ճապոներեն |
Նկարիչ | Կեն Սուգեմորի |
Կոմպոզիտոր | Մասուդա Ձյունիտի |
Ղեկավարներ | Սատոսի Տաձիրի |
Ծրագրավորող | Մասուդա Ձյունիտի |
Սերիայի մաս | Պոկեմոն |
Վայր | Johto? և Կանտո |
Թողարկման թվական | Ճապոնիայում վաճառքի է հանվել 2000 թվականի դեկտեմբերի 14-ին, Հարավային Ամերիկայում 2001 թվականի հուլիսի 29-ին և Եվրոպայում 2001 թվականի հոկտեմբերի 1-ին[1][2]։ |
Պլատֆորմներ | Game Boy (SGB-ի օգնությամբ) |
Ժանր | Ճապոնական համակարգչային խաղ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
PEGI | PEGI 3 |
ESRB | բոլորի համար |
Կրիչ | խաղարկային քարթրիջ և թվային ներբեռնում |
🌐 | nintendo.co.jp/n02/dmg/apajapbj/index.html |
Pokémon Crystal Վիքիպահեստում |
Pokémon Crystal Version (ճապ.՝ ポケットモンスター クリスタル Պոկետո Մոնսուտա։ Կուրիսուտարու, «Պոկեմոն։ Բյուրեղային վերսիա»), ճապոնական համակարգչային խաղ, որը մշակել է Game Freak ստուդիան և հրատարակել է Nintendo հրատարակչությունը Game Boy Color կրիչի համար։ Խաղը համարվում է անցած Pokémon Gold և Silver խաղերի շարունակությունը։ Crystal խաղը Ճապոնիայում վաճառքի է հանվել 2000 թվականի դեկտեմբերի 14-ին, Հարավային Ամերիկայում 2001 թվականի հուլիսի 29-ին և Եվրոպայում 2001 թվականի հոկտեմբերի 1-ին[1][2]։
Pokémon Red, Blue, Yellow, Gold և Silver խաղերի նման, այդ խաղում նույնպես խաղացողը ճանապարհորդում է հորինված աշխարհում, որը նկարված է էկրանի վերևում։ Խաղի սյուժեն անցնելով խաղացողի համար բացվում են նոր տարածքներ ամբողջ աշխարհն շրջելու համար։ Տարբեր տարածքներում՝ անտառներում, ճայռերում, հովիտներում, ջրում և այլ տարածքներում ապրում են տարբեր տեսակի պոկեմոններ։ Երբ խաղացողը ճանապարհորդում է այդպիսի տարածքներում, նրա վրա կարող է հարձակվել գիշատիչ պոկեմոն, և այդ ժամանակ մենամարտ կսկսվի։ Խաղացողին կարող է մարտահրավեր նետել նաև ուրիշ պոկեմոնների մարզիչ։ Ճակատամարտը ընթանում է առաջնձին, խաղային էկրանի վրա։ Երբ սկսվում է ճակատամարտը, խաղացողի պոկեմոնը մենամարտում է հակառակորդի պոկեմոնի հետ։ Ճակատամարտի ժամանակ խաղացողը կարող է իրականացնել 4 գործողություն՝ մենամարտի ժամանակ օգտագործել պոկեմոնի հնարքները, օգտագործել ինչ-որ իր, որտ գտնվում է խաղացողի պայուսակում, փոխարինել մենամարտող պոկեմոնին ուրիշ պոկեմոնով, կամ մենամարտից փոխչել (ճակատամարտի ժամանակ խաղացողը չի կարող փոխչել, եթե նրան մարտահրավեր է նետել ուրիշ պոկեմոնների մարզիչ)։ Յուրաքանչյուր պոկեմոնի մոտ կան կյանքի միավորներ, եթե նրանք վերջանում են, ապա պոկեմոնը չի կարողանում մենամարտել, մինչև նրան չբուժի պոկեմոնի մարզիչը։ Հաղթելով հակառակորդի պոկեմոնին, խաղացողի պոկեմոնը փորձ է ստանում։ Ստանալով փորձի նշված քանակը, պոկեմոնը բարձրանում է նոր աստիճանի։ Հասնելով խաղացողի նոր աստիճանի, լավանում է պոկեմոնի հնարքները, և պոկեմոնը կարողանում է նոր հնարքներ սովորել։ Կատարելով տրված հանձնարարությունները, պոկեմոնները կարող են կերպարանափոխվել (անգլ.՝ Evolve), որից հետո պոկեմոնը նոր ձև է ստանում։
Խաղային ընթացքի կարևոր մաս է կազմում պոկեմոնների բռնելը[3] Also, using the Transfer Pak for the Nintendo 64, data such as Pokémon and items from Pokémon Red and Blue can be used in the Nintendo 64 games Pokémon Stadium[4]: Երբ խաղացողի վրա հարձակվում է գիշատիչ պոկեմոն, խաղացողը կարող է նրա վրա նետել պոկեբոլ (անգլ.՝ Poké Ball): Պոկեբոլը գրպանային իր է գնդակի տեսքով, որի միջոցով խաղացողը կարող է տեղափոխել տարբեր չափսերի պոկեմոններ։ Եթե գիշատիչ պոկեմոնը դուրս չի գալիս պոկեբոլից, ապա այդ պոկեմոնը դառնում է խաղացողինը։ Դա կախված է նրանից, թե ինչպիսի որակի է պոկեբոլը, կամ ինչպիսի ուժի է տիրապետում այդ գիշատիչ պոկեմոնը[5]։ Խաղի վերջում խաղացողը պետք է վերջացնի Պոկեդեկսը, որը պոկեմոնների մասին էլեկտրոնային տեղեկություն է։ Եթե խաղացողը բռնում է նոր տեսակի պոկեմոն, ապա նրա մասին ինֆորմացիան ընկնում է Պոկեդեկսի մեջ։ Կերպարանափոխված պոկեմոնների ձևերը նաև համարվում են որպես առանձին պոկեմոն։ Պոկեդեկսում գոյություն ունի 151 տեսակի պոկեմոն[6]։
Crystal-ում առաջացել են շատ փթփոխություններ, ի տարբերություն Gold և Silver խաղերի։ Առաջին անգամ սերիայում խաղացողները հնարավորություններ ստացան խաղալ աղջկա կողմից, և ոչ միայն տղայի կողմից, իսկ խաղի անցած վերսիաներում այդպիսի հնարավորություն չկար։ Մի քիչ փոխվել են կերպարների և պոկեմոնների դիզայնը։ Ավելացվել է նոր սյուժեային գիծ, որը կապված է Սույկուն (անգլ.՝ Suicune) լեգենդար պոկեմոնի հետ[7]։ Ամենամեծ փոփոխությունը Մենամարտերի աշտարակն է (անգլ.՝ Battle Tower): Դա տարածք է, որտեղ իրականացվում են պոկեմոնների դժվար մենամարտեր։