Polyphony Digital | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող, բիզնես ձեռնարկություն և կաբուսիկի գայսյա |
Հիմնադրված է | ապրիլի 2, 1998 |
Վայր | Կիտա, Տոկիո, Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Տնօրեն | Kazunori Yamauchi? |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | PlayStation Studios? |
Սեփականատեր | Sony Interactive Entertainment |
Կայք | polyphony.co.jp/company(անգլ.)(ճապոներեն) |
Polyphony Digital, ճապոնական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Հիմնադրվել է 1998 թվականին։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Տոկիո քաղաքում։ Համարվում է PlayStation Studios-ի դուստր ընկերությունը[1]։
Ընկերությունը հայտնի է իր Gran Turismo խաղաշարքով, որն իրենից ներկայացնում է ավտոմոբիլային սիմուլյատոր, նախատեսված բացառապես Sony խաղային համակարգերի համար։ 2010 թվականի տվյալներով խաղը վաճառվել էր ընդհանուր առմամբ 65 միլլիոն օրինակով[2]։ Խաղաշարքի խաղերը համարվում են իրականին ամենամոտը, որոնք հասանելի են խաղային համակարգերի համար։ Gran Turismo 5 խաղը մինչև թողարկվելը արդեն համարվում էր ամենաիրական ավտոմոբիլային սիմուլյատորը[3]։ Խաղաշարքը նման հաջողություններ է գրանցել շնորհիվ մեքենաշինությամբ զբաղվող ընկերությունների ( Nissan, Honda, Alfa Romeo, BMW) հետ համագործակցության[4]։
Սկզբնական շրջանում Polyphony Digital-ը հանդես է եկել որպես խումբ, որը զբաղվում է մշակումներով, սակայն 1998 թվականից ի վեր, այն դարձել է առաձին ընկերություն, որը պատկանում է Sony ընկերությանը։
Անվանում | Թվական | Պլատֆորմ | Ծանոթագրություն |
---|---|---|---|
Gran Turismo | 1997 (Ճապոնիա) 1998 (ԱՄՆ) |
PlayStation | |
Omega Boost | 1999 | PlayStation | |
Gran Turismo 2 | 1999 (Ճապոնիա, ԱՄՆ) 2000 (Եվրոպա) |
PlayStation | |
Gran Turismo 3: A-Spec | 2001 | PlayStation 2 | |
Gran Turismo Concept 2001 TOKYO | 2002 | PlayStation 2 | Թողարկվել է միայն Ճապոնիայում և Ասիայում |
Gran Turismo Concept 2002 TOKYO-GENEVA | 2002 | PlayStation 2 | Թողարկվել է միայն Եվրոպայում և Ասիայում. |
Gran Turismo 4 Prologue | 2003 (Ճապոնիա) 2004 (Եվրոպա) |
PlayStation 2 | Թողարկվել է միայն Ճապոնիայում, Ասիայում և Եվրոպայում |
Gran Turismo 4 | 2004 (Ճապոնիա և Ասիա) 2005 (ԱՄՆ և Եվրոպա) |
PlayStation 2 | |
Tourist Trophy[5] | 2006 | PlayStation 2 | |
Gran Turismo 5 Prologue | 2007 (Ճապոնիա) 2008 (Ասիա, ԱՄՆ և Եվրոպա) |
PlayStation 3 | |
Gran Turismo (PSP) | 2009 | PlayStation Portable | |
Gran Turismo 5 | 2010 | PlayStation 3 | |
Gran Turismo 6 | 2013 | PlayStation 3 | |
Gran Turismo Sport | 2017 | PlayStation 4 | |
Gran Turismo 7 | 2022 | PlayStation 4, PlayStation 5 |