Pošte Srpske | |
---|---|
Տեսակ | փոստային ընկերություն |
Հիմնադրված է | 1996 |
Վայր | Բանյա Լուկա, Բոսնիա և Հերցեգովինա |
Արդյունաբերություն | mail? |
Աշխատողների թիվ | 2406 մարդ (2022)[1] |
Կայք | postesrpske.com |
Pošte Srpske (պաշտոնական լրիվ անվանումը՝ Preduzeće za poštanski saobraćaj Republike Srpske a.d. Бања Лука), Բոսնիա և Հերցեգովինայում փոստային ծառայություններ մատուցող և դրա համար պատասխանատու երեք ընկերություններից մեկը:Մյուս երկուսն են BH Pošta-ն և Hrvatska pošta Mostar-ը։
Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականի դեկտեմբերի 10-ին, այն բանից մեկ տարի հետո, երբ Սերբական Հանրապետության՝ նախկինում միասնական PTT համակարգը տարանջատվել է երկու ընկերությունների՝ JODP[2]՝ Pošte Srpske և JODP՝ Telekom Srpske:
Pošte Srpske-ի ղեկավար մարմիններն են բաժնետերերի ժողովը, վերահսկիչ մարմինը և կառավարման (մենեջմենթի) վարչությունը[3]։
Pošte Srpske-ն ունի փոստային ցանցի 269 բաժանմունք, որոնցից յուրաքանչյուրը, ըստ վիճակագրական տվյալների, սպասարկում է միջին հաշվով 95 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվող 1.691 տնային տնտեսության՝ 5.733 բնակչի։
Pošte Srpske-ի 2.406 աշխատակիցների շնորհիվ ամեն տարի հասցեատերերին են հասցվում մոտավորապես 13 միլիոն նամակ, բացիկ, փաթեթ, շուրջ 6 միլիոն զանազան դրամական փոխանցումներ։ Նրանց տրամադրության տակ գտնվում է 54 փոխադրամիջոց, որոնք տարեկան կտրում-անցնում են 1,8 միլիոն կիլոմետրից ավելի ճանապարհ[4]։
2016 թվականին ընկերության տարեկան եկամուտը կազմել է €28.58 միլիոն եվրո][5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)