PrankvsPrank, նաև հայտնի է որպես PVP, Յութուբի ալիք, որ ստեղծվել է Ջեսի Մ. Ուելենսի[1] և նրա ընկերուհու՝ Ջինա Սմիթի կողմից[2][3][4] 2007 թվականին նրանք երկուսով կատակներ էին անում միմյանց վրա և տեղադրում վիդեոները կայքերում՝ դրանով ձևավորելով Յութուբյան ալիքը[3][5],:
Ուելենսը տեսանկարահանել է Ջինային դարչին մարտահրավերը փորձելու ժամանակ և այդ հոլովակը տեղադրել է Համացանցում՝ սկսելով միմյանց վրա կատակներ անելու շարքը և այդ հոլովակները տեղադրելով օնլայն[3]։ Հոլովակները ցուցադրում են, թե ինչպես են նրանք պատրաստվում կատակներ անել և ձայնագրում են միմյանց արձագանքը։ Այս ալիքը ունի 1.404 միլիարդ դիտում և ավելի քան 8.9 միլիոն հետևորդ 2015 թվականի սեպտեմբերի տվյալներով[6]։
2013 թվականի ապրիլի 1-ին USA Today-ը PrankvsPrank-ն անվանել է Յութուբի լավագույն կատակերգուներ[7]։
Ջեսի Ուելեսնը և Ջինան այժմ ապրում են Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա։ Նրանք երկուսն էլ մեծացել են Նյու Ջերսիի արվարձաններում։ Նրանք հանդիպում են 2005 թվականի դեկտեմբերից[8]։
Ջինան և Ուելենսը վլոգերներ են Յութուբի մեկ այլ ալիքում, որ կրում է BFvsGF անունը։ BFvsGF-ում նրանք ամենօրյա հոլովակներ են հրապարակում իրենց կյանքի մասին[2]։ Հոլովակները հաճախ ցույց են տալիս նրանց զբոսանքները Ֆիլադելֆիայում, այցերը Նյու Յորք կամ ճանապարհորդությունները[9]։ BFvsGF has more than 8.9 million subscribers and 1.404 billion video views, as of September, 2015.[10]:
2015 թվականի սեպտեմբերի 17-ին PrankvsPrank-ը հաղթել է Streamy Award մրցանակը «Լավագույն կատակերգական շոու» անվանակարգում[11]։