Process Lasso

ՏեսակՀամակարգչային ծրագիր
Գրված է՝C++
ՕՀWindows
Կայքbitsum.com

Process Lasso, փակ ներքին կոդով, անվճար ծրագիր, որը աշխատում է Microsoft Windows օպերացիոն համակարգի 32 և 64 բիթային համակարգերի վրա և նախատեսված է պրոցեսսների մոնիթորինգի և ղեկավարման համար։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրը ունակ է կատարել համակարգում առկա ցանկացած պրոցեսսների մոնիթորինգ։ Նրա միջոցով կարելի է ղեկավարել և կառավարել բոլոր պրոցեսսներ, համակարգի արագագործությանը և ստաբիլ աշխատանքի հասնելու համար։

Յուրաքանչյուր պրոցեսս կարելի է խմբագրել ձեռքով կամ ավտոմատ, ինչպես նաև ստանալ նրանց մասին մանրամասն տեղեկություն։ Ծրագիրը ունակ է որոշել պրոցեսսի առաջնահերթությունը, ինչպես նաև փոփոխել այն։ Ըստ օգտատիրոջ ցանկության կարելի է սահմանել առաջնահերթության պլան, ծրագրի հաջորդ մեկնարկի համար։

Ինչպես նաև ծրագրի օգնությամբ կարելի է անջատել անցանկալի պրոցեսսները, որոնք խանգարում են աշխատանքին և ծանրաբեռնում են հիշողությունը, ինչպես նաև զետեղել դրանք «սև ցուցակում», դրանով իսկ կասեցնել պրոցեսսների հետագա մեկնարկը։

Բացի դա, ծրագիրը ցուցադրում է թողարկված պրոցեսսների մանրամասն վիճակագրություն։ Բոլոր գործողությունները պահպանվու են իրադարձությունների մատյանում։

Process Lasso-ն օպտիմիզացված է ինչպես բազմամիջուկ, այնպես էլ մի միջուկանի մշակիչների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Process Lasso-ի պաշտոնական կայք
  • «Կարգավորիչ․ Process Lasso Lite v.3.82.3». iXBT. 2010 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  • Սերգեյ և Մարիա Բոնդարենկո (2010 թ․ մայիսի 24). «Process Lasso 3.84.3: պրոցեսսների ղեկավարում». 3DNews. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  • «Process Lasso (x32) 3.44.1». Hard'n'Soft. 2009 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.