Puig | |
---|---|
Տեսակ | բազմազգ ընկերություն |
Հիմնադրված է | 1914 |
Հիմնադիր | Antoni Puig i Castelló? |
Վայր | Բարսելոնա |
Երկիր | Իսպանիա |
Տնօրեն | Marc Puig Guasch?[1] |
Արդյունաբերություն | նորաձևություն և կոսմետիկ արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 4483 մարդ |
Դուստր ընկերություններ | Carolina Herrera?[2], Nina Ricci, Jean-Paul Gaultier?, L'Artisan Parfumeur?, Penhaligon's?, Charlotte Tilbury Beauty? և Byredo? |
Կայք | puig.com |
Բորսա | Մադրիդ և Մադրիդի ֆոնդային բորսա |
Puig (company) Վիքիպահեստում |
Puig (Պուիգ), բարսելոնական համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն, որը գործունեություն է իրականացնում նորաձևության և օծանելիքի ոլորտներում։ Ընկերությունը հիմնադրել է Անտոնիո Պուիգ Կաստելոն 1914 թվականին Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում։ Ներկայում ընկերությունը ղեկավարումը գտնվում է Պուիգի ընտանիքի տնօրինության ներքո։
«Պուիգը» իր արտադրանքը վաճառում է շուրջ 150 երկրներում և իր ուղիղ ներկայությունն ունի 22 երկրում։ Այն ամբողջ աշխարհում աշխատանքով է ապահովում 4472 մարդու։ Ընկերության շրջանառությունը 2017 թվականին եղել է 1,9 միլիարդ եվրոյի զուտ եկամուտ և 228 միլիոն զուտ շահույթ[3][4][5][6][7][8][9]։
Ինչպես նորաձևության ոլորտում, այնպես էլ բուրավետ նյութերի արդյունաբերությունում «Պուիգը» գործում է «Նինա Ռիչի», «Կարոլինա Էռերա» և «Պակո Ռաբան» ապրանքանիշներով։ Նորաձևության ոլորտում հանդիսանում է «Ժան Պոլ Գոտյե» նորաձևության տան բաժնետեր[10]։ Բացի այդ, օծանելիքի արտադրությունում արտոնագրով ընկերությունը գործունեություն է իրականացնում մի շարք ապրանքանիշների անունից, որոնց թվում հարկ է նշել «Comme des Garçons»-ը, «Prada»-ը և «Վալենտինոն»[11]։
Ձեռնարկատիրական ընկերության ակունքները հասնում են մինչև 1914 թվականը, երբ Անտոնիո Պուիգ Կաստելոն հիմնեց իր ընկերությունը։ Հիմնադրման ժամանակ ընկերությունը վերցրել է իր հիմնադրի անունը և սկսել է կոչվել «Անտոնիո Պուիգ» բանետիրական ընկերություն։ Այդ ժամանակվանից սկսած ընկերությունն իր գործունեությունը կենտրոնացրել է կոսմետիկայի ու օծանելիքի ոլորտներում[12]։
1922 թվականին «Պուիգ» ընկերությունը մտնում է կանացի շրթներկի շուկա իր «Միլեդի» ապրանքատեսականիով, որը արտադրվում էր Իսպանիայում[13]
1940-ական թվականներին ընկերությունը սկսում է վաճառել նարդոսի հոտով «Ագուա Լավանդա Պուիգ» օծանելիք[14], որը հետագայում դարձավ իր տարբերակիչ արտադրանքներից մեկը[15]։ Այդ տարիներին ընկերության հիմնադիր Անտոնիո Պուիգը որոշում կայացրեց գրասենյակն ու փոքրիկ գործարանը տեղափոխել Բարսելոնայի Գարսիա շրջանի Տրավեսերա դե Գարսիա փողոցում գտնվող շենք[16]։
Հետագա տարիներին «Պուիգ» ընկերության ղեկավար կազմում ընդգրկվեցին Անտոնիոյի չորս որդիները։ Չնայած այն հանգամանքին, որ ընկերության ղեկավար կազմում սերնդափոխությունն իրականացվում էր աստիճանաբար, եկավ ժամանակը, երբ Անտոնիո Պուիգն որոշում կայացնելու իրավունքն ամբողջությամբ հանձնեց որդիներին։ Մարիանոն և Անտոնիոն ստանձնեցին օծանելիքի արտադրության ոլորտը, Խոսե Մարիան՝ արտադրանքի բազմազանեցման գործը, իսկ Էնրիկեն՝ ինսստիտուցիոնալ հարաբերություններով[13]
1959 թվականին ընկերությունը սկսեց իր միջազգային ընդարձակման փուլը՝ Բարսելոնա քաղաքի «Էլ Բեսոս և էլ Մարեսմե» արդյունաբերական գոտում նոր գործարան կառուցելով և երկրի սահմաններից դուրս՝ Միացյալ Նահանգներում, բացելով մասնաճյուղ[17]։
1968 թվականին «Պուիգը» մասնաճյուղ է բացում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Այդ իրադարձությունը համընկնում է «Պուիգ» ընկերությանը իսպանացի դիզայներ Պակո Ռաբանի ապրանքանիշի միացման հետ։ Այդ համագործակցության արդյունքում 1969 թվականին կսվեց «Կալանդր» օծանելիքի վաճառքը[18]։ 1976 թվականին ընկերությունը Ֆրանսիայի Շարտր քաղաքում կառուցում է օծանելիքի գործարան[19]։ 1987 թվականին «Պուիգն» ամբողջությամբ ձեռք է բերում Պակո Ռոբինայի նորաձևության տունը[20]։
«Պուիգ» ընկերության միջազգային ընդարձակման առանցքային դրվագներից է 1980-ական թվականներին Նյու Յորք վենեսուելացի դիզայներ Կարոլինա Էռերաի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որով «Պուիգը» պետք է ստանձներ նրա բոլոր հոտավետ նյութերի ստեղծմամբ ու առևտրայնացմամբ։ Տարիներ անց՝ 1995 թվականին, «Պուիգ» ընկերությանն է նաև միացվում Կարոլինա Էռերայի նորաձևության բիզնեսը[13]։
1997 թվականին «Պուիգը» Անտոնիո Բանդերասի հետ «Բույրեր Անտոնիո Բանդերասից» ապրանքանիշի ստեղծման և առևտրայնացման մասին համաձայնագիր է կնքում։ Հաջորդ տարի ընկերությունը ձեռք է բերում «Նինա Ռիչի» ապրանքանիշը՝ այդպիսով շարունակելով հեղինակավոր ապրանքանիշների ձեռքբերման քաղաքականությունը[13]։ Բիզնեսի ընդարձակման հետ կապված 1999 թվականին Պուիգ ընտանիքը վերակազմավորում է ընկերությունը։ Նրանք վերանվանում են ընկերությունը «Պուիգ բյութի և ֆեյշն գրուպի» և միևնույն կառույցի մեջ միավորում բիզնեսի երեք ճյուղերը (նորաձևություն, կոսմետիկա, օծանելիք)։
Համաձայն իր ընդարձակման քաղաքականության՝ «Պուիգը» ձեռք է բերում իսպանական «Պարֆումերիա Գալ» և «Միրուրխիա» ընկերությունները[21][22]։ Այդ քայլը Պուիգին ամրապնդեցին իսպանական շուկայում իր առաջատարի դիրքը։ Բացի այդ, նոր ընկերությունների գնման քաղաքականության արդյունքում «Պուիգի» կազմում ընդգրկվեցին այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսին է «Ադոլֆո Դոմինգեսը», Massimo Dutti և «Էնո դե Պրավյան»[13][23]։
2002 թվականին ընկերության մասն է դառնում «Comme des Garçons» նորաձևության տունը, իսկ մեկ տարի անց ձեռք է բերվում իտալական Prada օծանելիքներ արտդրող ընկերությունը։ Երկու ապրանքանիշներն էլ դարձան ընկերության օծանելիքի արտադրության մաս[24][25]:«Պուիգ»
2000-ական թվականներին ընկերության բարձրագույն ղեկավար կազմում տեղի են ունենում փոփոխություններ։ Մարկ Պուիգը, ով հանդիսանում էր ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ, նախ դարձավ գլխավոր տնօրեն[26], իսկ արդեն 2007 թվականին՝ գործադիր նախագահ։ Փոխնախագահի պաշտոնը զբաղեցրեց Մանուել Պուիգը[27]; Նոր ղեկավարությամբ ընկերությունը 2008 թվականին կոլումբիացի երգչուհի Շակիրայի հետ կնքում է նրա անվամբ օծանելիքի ստեղծման և առևտրայնացման մասին համաձայնագիր[28]։
2009 թվականին «Puig Beauty & Fashion Group» ընկերությունը երկրորդ անգամ է փոխում իր անվանումը՝ կրկին դառնալով «Puig» («Պուիգ»)[29]։
«Պուիգի» վերջին ձեռքբերումներից է հանդիսանում ընկերության կազմի մեջ իտալացի հայտնի դիզայներ Վալենտինոյի (2010 թվական)[30] և ֆրանսիացի մոդելյոր Ժան Պոլ Գոտյե ապրանքանիշների ընդգրկումը։ Վերջինի դեպքում «Պուիգը» դարձավ նաև հիմնական բաժնետեր՝ գնելով ֆրանսիական խմբի Hermès-ի 45 %-ը և Hermès և 10 %-ը անձամբ Ժան Պոլ Գոտյեից, ով այնուամենայնիվ պահպանեց իր ստեղծագործական ղեկավարումը[31]։ 2013 թվականի ընթացքում «Պուիգ» ընկերության գրասենյակը տեղափոխվեց Ֆրանսիա՝ շատերի կողմից հայտնի Փարիզի Ելիսեյան դաշտեր[32]։
2014 թվականին ընկերությունը իր հարյուրամյա հոբելյանը նշել է նոր գլխավոր գրասենյակի բացմամբ, որը տեղակայված է իսպանական Օսպիտալետ դե Լյոբրեգատ քաղաքում (Պլազա դե Եվրոպա), որի անվանումն է Տորե Պուիգ։ Այդ երկնաքրեը հանդիսանում է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիր ճարտարապետ Ռաֆայել Մոնեոյի ստեղծագործությունը։ Շինությունը բացվել է Աստուրիայի արքայազնի կողմից։ Այն ստացել է «Leed» ոսկե սերտիֆիկատ որպես շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքի որակի երախտիք։ Շինություն մտնելիս այցելու առջև հայտնվում է իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ Խոան Միրոյի քանդակը, որը Խոան Միրոյի հիմնադրամի կողմից տրվել էր երկու տարի ժամկետով[33][34][35][36]։
«Պուիգը» ներկա դրությամբ ունի հինգ գործարան, որոնցից չորսը տեղակայված է Եվրոպայում և մեկը Մեքսիկայում, որոնք միասին տարեկան արտադրում են 331 միլիոն միավոր օծանելիք։ Արտադրության այդպիսի ծավալի շնորհիվ 2010 թվականին ընկերությունը հասավ օծանելիքի համաշխարհային շուկայի 7,6 % չափաբաժնին, որը 2005 թվականին կազմում էր 3,5 %: Այդ ցուցանիշը համարժեք է այդ ժամանակահատվածում 35 % համաշխարհային աճին[3]։
ԸՆկերությունն իր արտադրանքը իրացնում է 150 երկրներում և որոնցից 22-ում ունի ուղիղ ներկայություն։ Այն աշխարհի տարբեր երկրներում ունի 4472 աշխատող։ 2017 թվականին «Պուիգի» շրջանառությունը կազմել է 1,9 միլիարդ եվրո մաքուր եկամուտ և 228 միլիոն զուտ շահութ[3][4][5][7][8][9]։
Պուիգ ընտանիքը մշտապես սերտորեն կապված է առագաստանավային սպորտի հետ, որով հատկապես հետաքրքրված էր արդեն մահացած Էնրիկե Պուիգը։ Նա հանդիսանում էր Պուիգ ընկերության տնօրենն ու Բարսելոնայի ծովային թագավորական ակումբի նախագահը։ 1984-ից 2006 թվականներին ընկերությունը հանդիսացել է առագաստանավային սպորտի թագավորի գավաթի հովանավորը[37]։
Պուիգը նավատեր էր և «Պուիգի երկնագույն քար» առագաստանավի հովանավոր, որը մասնակցում էր միջազգային մակարդակի ամենանշանավոր մրցույթներին։ Նավի մշտական այցելուներից էր Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ի կրտսեր դուստր Կրիստինան[38]։
2008 թվականից համագործակցելով Բարսելոնայի թագավորական ծովային ակումբի հետ ընկերությունը հովանավորում և աջակցում է «Պուիգ Վելա Կլասիկա» առաջնությունը, որը անցկացվում է ամեն տարի հունիս ամսին Բարսելոնայի ջրերում[39]։ Այդ մրցման հիմնական առանձնահատկությունն այն է, որ կարող են մասնակցել միայն դասական և հնաոճ նավերը։ Այդ մրցաշարը համարվում է աշխարհի ամենահեղինակավորներից մեկը առագաստանավորդների համար[40]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Puig կատեգորիայում։ |