🌐 | www.rtvi.com |
---|---|
Երկիր | Ռուսաստան Մեծ Բրիտանիա |
Հեռարձակման գոտի | Ռուսաստան |
Հեռարձակման լեզու | ռուսերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1997 2002 (որպես ինքնուրույն հեռուստաալիք) |
Նախկին անվանում | NTV International (1997-2002) |
Հիմնադիր | Վլադիմիր Գուսինսկի |
Սեփականատեր | ՆՏՎ Հոլգինգ |
RTVi (Ար-Թի-Վի-Այ), ռուսական արբանյակային հեռուստաընկերություն, հիմնվել է 1997 թվականին NTV International անվանմամբ՝ որպես ՆՏՎ հեռուստաընկերության միջազգային տարբերակ։ 2002 թ. ձևավորվել է որպես ինքնուրույն հեռուստաալիք, և ստացել ներկայիս անվանումը։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը կազմում է 25 միլիոն տնային տնտեսություն։ 2012 թ. հեռուստաալիքը գնվել է ռուս գործարար Ռուսլան Սոկոլովի կողմից[1][2]։
RTVi-ն ստուդիաներ ունի Մոսկվայում (2 ստուդիա), Նյու Յորքում (ԱՄՆ) և Թել Ավիվում (Իսրայել)։ Մշտական բյուրոներ ունի Վաշինգտոնում, Բեռլինում և Կիևում։ 2010 թ. մարտի 1-ին Մոսկվայի Պրավդայի փողոցում գտնվող ստուդիան վաճառվել է հայկական «TV ARM RU» հեռուստաընկերությանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «RTVi» հոդվածին։ |
|