«Rain» , Girls' Generation խմբի անդամ կորեացի երգչուհի Թեյոնի սինգլը։ Սինգլը թողարկվել է 2016 թվականի փետրվարի 3-ին։
«Rain» երգը նշանակել է «SM Entertainment» լեյբլի կողմից ստեղծված SM Station թվային երաժշտական կորեական պլատֆորմի նախագծի մեկնարկը, լեյբլի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն շաբաթ կատարողները նոր երգ կթողարկեն հատուկ այս նախագծի համար[1][2]։ Երգի երաժշտությունը գրված է չափավոր տեմպով, դրանում առկա են R&B–ի և ջազի ժանրային գծեր[3][4]։ Երգի տեքտում անձրևի պատկերը օգտագործվում է որպես անցած սիրո հիշողողությունների փոխաբերություն[5][6]։
2016 թվականի փետրվարի 6-ին սինգլը գլխավորել է կորեական Gaon հիթ-շքերթը[7]։ Փետրվարի 14-ին այն կորեական Inkigayo երաժշտական շոուի ժամանակ զբաղեցրել է առաջին տեղը[8]։ Երգի համար նկարահանված տեսահոլովակը 2016 թվականի փետրվարին դարձել է ամենադիտվող Քեյ-փոփ տեսանյութը[6][9][10]։
Տեքստ | Երաժշտություն |
1. |
«Rain» |
- Bong Eun-yeong
- Mafly
- Lee Yoo-jin
|
- Մեթյու Թիշլեր
- Ահարոն Բենվարդ
- Ֆելիցիա Բարտոն
- Օլիվիա Հոլթ[11]
|
3:42 |
2. |
«Secret» (비밀) | Mafly |
- Դևայն Քեյ
- Ռայան Կիմ
- Աուրորա Պֆայֆեր
- Թայլեր Շեյմի
- Թադեուս Դիքսոն
- Կիանա Բրաուն
|
3:37 |