«Raining Men», բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի «Loud» հինգերորդ ստուդիական ալբոմի համար ձայնագրված երգ։ Երգի ձայնագրությանը մասնակցել էտրինիդադցի ռեփեր երգչուհի Նիքի Մինաժը։ Երգը ռադիոկայան է ուղարկվել 2010 թվականի դեկտեմբերի 7-ին և ստացել է տարբեր գնահատականներ երաժշտական քննադատների կողմից, որոնց մի մասը գովաբանել է Ռիհաննայի և Նիքիի հաջողակ դուետը, մյուս մասը քննադատել է երգը՝ նորարարության և ինքնատիպության բացակայության համար։
Երգը ձայնագրվել է Նիքի Մինաժի մասնակցությամբ։ Ռիհաննան ասել է․ «Սա իսկապես զվարճալի երգ է։ Բնօրինակից լավ բան չկա։ Երգը միանգամայն արագ տեմպում է, բայց մի տեսակ հնարամիտ ու զվարճալի է»[1]։ Երգը թողարկվել է միայն ռադիոյով և երբեք չի թողարկվել որպես պաշտոնական սինգլ։
Երգը երաժշտական քննադատների կողմից արժանացել է տարբեր արձագանքների։ Allmusic-ի պորտալը ասել է, որ «Raining Men»-ը «անավարտ» է հնչում և այս երգը ալբոմի ամենացածր կետն է[2]։ Ըստ Los Angeles Times-ի՝ ««Cheers (Drink to That)» և «Raining Men» երգերը նույնքան եթերային և էներգետիկ են, որքան կարող են լինել, և հանդիսանում են Rated R ալբոմի շրջադարձ։ Այս երգերն ավելի մեծ հաջողություն կունենան, քան երգչուհու իմիջի փոփոխությունը։ Դա նրա իրավասությունն է որպես դերասանուհի, և նա, իհարկե, արժանի է դրան։ Բայց դա ընդգծում է Ռիհաննայի մասին մի հարց, որի պատասխանը մենք միշտ փնտրում էինք՝ ի՞նչ է նա իրականում զգում»[3]։ Ըստ Նյու Յորք Թայմսի՝ «Ռիհաննան և Նիքի Մինաժը, շփվելով «Raining Men»-ի մեքենայացված, թրթռացող բիթի հետ, երգում և խոսում են ազատ տղամարդկանց անսահման պաշարների մասին»[4]։ Pitchfork ամսագիրը ասել է․ ««Raining Men»-ը անամոթ կողոպուտ է Բեյոնսեի կողմից, որը արագ կմերժվեր, եթե չլիներ այն փաստը, որ դա Բեյոնսեի չափազանց լավ ռիփ էր՝ բնորոշ Նիքի Մինաժի կողմից ստվերում թողնված քառյակին»[5]։ Spin ամսագիրը ասել է, որ ««Raining Men»-ը ալբոմի լավագույն երգն է, հրաշալի արտասովոր համագործակցություն Նիքի Մինաժի հետ, որը միահյուսվում է նրանց մինորային լարված արտահայտություններով, մեղմ բասի մեջ ձուլվող քաղցրահնչյուն մեղեդիով և նվաստացնող-խույս տվող հասարակ «really» բառով, որը արտաբերում է Նիքին առանց շունչ քաշելու՝ ներգրավելով ունկնդրողներին իր՝ ամբողջությամբ խենթ միջներգի մեջ»[6]։ Ըստ BBC Music-ի՝ «Նիքի Մինաժը «Raining Men»-ում հիանալի կերպով հարձակվում է հանցակցի վրա․ նրա վայրի շարժուն սահունությունը լրացնում է Ռայանի արտաբերած սառը և ծաղրական բովանդակությունը»[7]։ The Guardian-ը նկարագրել է երգը որպես «պարասրահից փախչող ռիթմ»[8]։
New York Daily News՝«Ռիհաննա և Նիքի Մինաժ զույգը ամբողջությամբ ոչնչացնում է հին «The Weather Girls» խմբի «It’s Raining Men» երգի դիսկո-ստանդարտը։ Սա այլևս անհեթեթ երգ չէ ֆիզիկական հակման մասին, այլ ինքնավստահ հայտարարություն այն մասին, որ ոչ մի տղամարդ չպիտի շատ անհանգստություն պատճառի»[9]։ Ըստ The Washington Post-ի՝ «Նիքի Մինաժը հնարամիտ ռեփ կատարող է, նա կարող է մեկ երգի ընթացքում իր վրա փորձել տասնյակ բնավորություններ, բայց ի վիճակի չէ իմաստություն փոխանցել «Raining Men»-ի իր կոլեգային»[10]։ NME՝ ««Raining Men»-ը Ամերիկայում ստեղծված ամենահամարձակ, ակտիվ դուետ է Նիքի Մինաժի մասնակցությամբ, ով նվագակցում է երկու ուժեղ կողմերին, ինչպես Ռիհաննային, այնպես էլ հիփ-հոփի նոր արքայադստերը (իրեն)»[11]։ About.com՝ «Ռիհաննան «Raining Men» երգում այցելում է Նիքի Մինաժի երկիր, բայց երբեք մոռացության չի մատնվում նոր հողի վրա»[12][13]։
↑Kellman, Andy (2010 թ․ նոյեմբերի 16). «Loud [Clean] – Rihanna». AllMusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
↑Anderson, Stacey (2010 թ․ նոյեմբերի 16). «Rihanna, 'Loud' (Def Jam)». SPIN.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
↑Die Deutschen Trend Charts (2009 թ․ հուլիսի 17). «Die Deutschen Trend Charts». Trendcharts.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.