Renault Arkana | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
Արտադրող | Ռենո |
Դաս | Քրոսովեր և coupe SUV? |
Անիվային բազա | 2721 միլիմետր |
Կայք | renault.it/veicoli-ibridi/arkana.html(իտալ.) |
Renault Arkana Վիքիպահեստում |
Renault Arkana, Renault ընկերության կոմպակտ ամենագնացը։ Մոդելի պրիեմերիան կայացել է 2018 թվականի օգոստոսին MIAS-2018 ավտոսրահում։ Մեքենան պետք է դառնար Renault ապրանքանիշի նոր համաշխարհային մոդելը։ Այն հիմնված է խորապես արդիականացված Global Access հարթակի վրա, որն օգտագործվում է Renault-ի այնպիսի մեքենաներում, ինչպիսիք են Renault Duster-ը (թարմացումից հետո) և Renault Logan-ը (պլատֆորմի նախորդ սերունդը)[1]։ Սերիական արտադրությունը կատարվել է Մոսկվայի Renault Russia գործարանում, իսկ ավելի ուշ ամենագնացը հայտնվել է այլ երկրների շուկաներում։
Arkana անունը ծագել է լատիներեն arcanum բառից, որը թարգմանվում է որպես գաղտնիք։
Մեքենան համալրված է շարժիչի երկու տարբերակով, որոնցից մեկը լիովին նոր տուրբո լիցքավորվող էներգաբլոկն է՝ Renault H5H կամ Renault TCe150, որը զարգացնում է մինչև 150 ձիաուժ հզորություն և 250 Նմ պտտույտ, որը մշակվել է Renault-ի և Daimler-ի ինժիներների կողմից։ Մեքենան հասանելի է երկու տիպի հաղորդակով՝ առջևի և լրիվ։
Վաճառքի սկզբում Renault Arkana-ի գինը սկսվում էր մոտ 19 000 դոլարից[2]։ Renault Arkana-ի և Renault Duster-ի (TCe150) շարժիչը վերահզորացվել է և դարձել է հարկային տեսանկյունից շահավետ։ Arkana-ի և Renault Captur-ի վրա այս շարժիչը տեղադրվում է միայն փոփոխիչով։
Renault Arkana-ն ունի երկվորյակ մոդել՝ Samsung XM3՝ նույն անիվային բազայով և նման դիզայնով։ Բայց XM3-ը կառուցված է այլ հարթակի վրա՝ CMF-B[3]։
2020 թվականի սեպտեմբերին ներկայացվել է մեքենայի տարբերակը եվրոպական շուկայի համար։ Ի տարբերություն ռուսական տարբերակի՝ եվրոպական մոդելը կառուցված է CMF-B հարթակի վրա[4]։
2019 թվականին մեքենան ռուսական ARCAP վարկանիշի մեթոդոլոգիայի հիման վրա անցել է վթարի թեստ 16-ից հավաքելով 15,8 միավոր։