Rinku Gate Tower

Rinku Gate Tower
Տեսակերկնաքեր
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունԻզումիսանո և Օսակայի պրեֆեկտուրա
Բարձրություն256 մետր
Հարկեր56
Ստորգետնյա հարկեր2
ԲնակիչStar Gate Hotel Kansai Airport?
Հիմնադրված էօգոստոս 1996
Բացվածօգոստոս 1996
ՃարտարապետՆիկկեն Սեկկեի
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Rinku Gate Tower Building (ճապ.՝ りんくうゲートタワービル Ռինկու գե-տո Տավա Բիրու), Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի Իզումիսանո քաղաքում տեղակայված 256 մետրանոց 56 հարկանի երկնաքեր։ Շինարարությունն սկսվել է 1996 թվականին։ Գլխավոր ճարտարապետները Նիկկեն Սեկկեին և «Yasui Architects & Engineers» բյուրոն են։ 2013 թվականի դրությամբ՝ իր բարձրությամբ երկրորդ երկնաքերն է Ճապոնիայում՝ Yokohama Landmark Tower[1] երկնաքերից հետո։

Rinku Gate Tower Building-ը նախագծվել է 1980-ական թվականներին՝ Կանսայ օդանավակայանի հետ միաժամանակ։ Ի սկզբանե նախատեսված էր կառուցել երկու աշտարակ, որոնք դարպասների տպավորություն էին թողնելու՝ օդանավակայանի կողմից նայելու դեպքում։ Սակայն ֆինանսական բարդությունների պատճառով այդ գաղափարից հրաժարվեցին։

Շինարարության առաջին տարիներին աշխատանքը հիմնականում կանգ էր առել, քանի դեռ Օսակայի կառավարությունը ծառայությունների մի մասը չտեղափոխեց երկնաքեր[2]։

2005-ից մինչև 2011 թվականները հյուրանոցը կառավարվում էր այն ընկերության կողմից, որի ակցիաների 90 %-ը պատկանում էր Օսակայի կառավարությանը, և եկամուտը հասցրեց տարեկան 150-400 միլիոն յենի[3][4]։

2012 թվականին հոնկոնգյան «SiS International Holdings» ընկերությունը ձեռք բերեց շենքը 3 000 000 000 յենով[5][6]։

Աշտարակը բաժանված է երեք տարբեր մակարդակների.

  • առաջինում գտնվում է միջազգային կոնֆերանս-սրահը,
  • երկրորդում գտնվում են գրասենյակները,
  • երրորդը ներակայացված է որպես Gate Tower Hotel հյուրանոց։

Հյուրանոցը բավականին հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, Սքայ-Գեյթ կամրջով կապված է Կանսայ միջազգային օդանավակայանի հետ, ինչպես նաև Japan Railway Hanwa Line և Nankai Main Line երկաթուղիների հետ։

26-րդ հարկում դիտահարթակն է տեղակայված, որտեղից տեսարան է բացվում դեպի օվկիանոս և Սքայ-Գեյթ կամուրջ։ Շենքի տեղեկատվական բուկլետում նշված է, որ այդ շենքում է գտնվում Ճապոնիայի ամենաբարձրադիր գարեջրային այգին, որը տեղակայված է 28-րդ հարկում՝ 130 մետր բարձրության վրա[7]։ Շենքն ունի երկու ստորգետնյա հարկեր, որտեղ կա 365 կայանատեղի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ожидается, что он станет третьим по высоте в Японии, после завершения строительства Abenobashi Terminal Building (Abeno Harukas) в 2014 году.
  2. Shinsei to Buy Osaka's Rinku Gate Tower If Lenders Forgive Debt - Bloomberg
  3. :日本経済新聞
  4. «Star Gate Hotel Kansai Airport». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  5. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  6. S'pore firm buys second tallest Japan skyscraper - ANN
  7. Второе по высоте здание Японии

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Rinku Gate Tower հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Rinku Gate Tower» հոդվածին։