Ripple Effect Studios | |
---|---|
![]() | |
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2013 |
Վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | ea.com/ea-studios/ripple-effect(անգլ.) |
![]() |
Ripple Effect Studios, ընկերություն, որ զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնադրվել է 1995 թվականին, այդ ժամանակ ընկերությունը կրել է DreamWorks Interactive LLC անվանումը (համարվել է DreamWorks SKG ընկերության դուստր ընկերությունը)։ 2000 թվականին ընկերությունը գնվեց EA Games-ի կողմից և անվանվեց EA Los Angeles, իսկ 2010 թվականին՝ Danger Close Games։ 2013 թվականի հունվարին, երբ սառեցվեց Medal of Honor նախագիծը, Danger Close փակվեց, իսկ աշխատակիցների մի մասը տեղափոխվեց DICE LA, որ համարվում էր EA DICE-ի ենթաբաժին։
1995 թվականի մարտին DreamWorks Pictures և Microsoft -ը հայտարարեցին նոր համատեղ ձեռնարկատիրության ստեղծման մասին՝ DreamWorks Interactive։ Ընկերության գլխավոր գրասենյակներ հիմնադրվեցին Վաշինգտոնում և Լոս Անջելեսում[1]։
Medal of Honor խաղի հաջողություն գրանցելուց հետո, Electronic Arts-ը 2000 թվականին գնեց ստուդիան[2]։ Ստուդիան վերանվանցեց EA Los Angeles և զբաղվում էր Medal of Honor: Underground-ի մշակմամբ[3]։
2003 թվականին միավորվեց Westwood Studios-ի հետ, որը զբաղվել է Command & Conquer և Westwood Pacific խաղաշարքերի մշակմամբ[4]։ Սրանից հետո շատ աշխատակիցներ, ովքեր աշխատում էին Westwood Studios-ում, ինքնակամ լքեցին ընկերություն, նոր ընկերություն հիմնելում համար՝ Petroglyph Games[5]։
2010 թվականի հուլիսին ստուդիան վերանվանվեց Danger Close Games և ներառվեց Medal of Honor խաղաշարքի մշակման գործընթացքում[6]։ Քանի որ նոր ընտրված անվանումը վերցված էր Medal of Honor խաղի տերմիններից, ստուդիան հիմնականում զբաղվում էր Medal of Honor խաղի մշակմամբ[7]։ Նրան առաջին նախագիծը դարձավ 2010 թվականին թողարկված Medal of Honor խաղի տարբերակը, որը թողարկվեղ հոկտեմբերի 12-ին Windows, PlayStation 3 և Xbox 360-ի համար[8]։
2013 թվականին Electronic Arts-ը հայտարարեց, որ սառեցվում է Medal of Honor նախագիծը, Warfighter խաղից ստացված բացասական ակնարկների պատճառով[9]։ Այսքանով Danger Close ընկերությունը փակվեց, որոշ աշխատակիցներ տեղափոխվեցին EA այլ ստուդիաներ, իսկ որոշները ուղղակի լքեցին Լոս Անջելեսը[10][11]։ Danger Close-ի որոշ աշխատակիցներ հիմք դրեցին DICE LA-ի ստեղծման համար, որը համարվում էր EA DICE-ի եթակառուցվածք, և այն հիմնադրվեց 2013 թվականի մայիսին[12]։