SVG-edit, վեբ հիմքով ազատ և անվճար վեկտորային գրաֆիկական խմբագրիչ։ Այն կարող է օգտագործվել վեբ դիտարկչում Scalable Vector Graphics (SVG) պատկերի ստեղծման և խմբագրման համար։ Խմբագրիչի աշխատանքի համար անհրաժեշտ չէ լրացուցիչ ծրագրային ապահովում։
SVG-edit-ն աշխատում է բոլոր ժամանակակից վեբ դիտարկիչներում․
SVG-edit-ը բազմապլատֆորմ վեբ հիմքով, JavaScript շարժիչով վեբ գործիք է, որը ստեղծված է նաև դիտարկչի հավելվածի ներսում, ինչպիսիք են Firefox-ի հավելվածը[4], Chrome App-ը[5] Օպերայի համար առանձին վիջեթները[6]։ MediaWiki-ն SVG պատկերի փորձնական խմբագրման համար օգտագործում է SVG-edit-ը[7]։
SVG-edit-ը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ svg-editor.js և svgcanvas.js։ Այս բաղադրիչներն աշխատում են համատեղ։ svgcanvas.js ֆայլը կարող է օգտագործվել SVG-edit-ից դուրս՝ մասնագետներին թույլ տալով ստեղծել կանվասի այլընտրանքային ինտերֆեյս։Պետք չէ այս տերմինը շփոթել HTML5 Canvas element-ի հետ։ Կանվասն այստեղ նկարչական տարածքն է։
SVG-edit-ն առաջին անգամ ներկայացվել է 2009 թվականի փետրվարի 6-ին Նարանդրա Սիսոդիյայի կողմից[8] 2.0 տարբերակը ստեղծվել է Պավոլ Ռոսնակի կողմից և ներկայացվել է 2009 թվականի հունիսի 3-ին[9]։ Ներկա կայուն տարբերակը 2.8.1-ն է[10]։
|