SYML | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 16, 1983 (42 տարեկան) Issaquah, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | երաժշտական ստեղնաշար[1] |
Կրթություն | Whitworth University? և Seattle Pacific University? |
Կայք | symlmusic.com |
![]() |
SYML, Barcelona ինդի խմբի նախկին անդամ՝ երգիչ և երգերի հեղինակ Բրայան Ֆենելի (հունվարի 16, 1983, Issaquah, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ) մենակատար նախագիծ։ SYML-ը թողարկել է իր նույնանուն դեբյուտային ալբոմը 2019 թվականի մայիսի 3-ին Nettwerk Records լեյբլում[2]։
Բրայան Ֆենելը ծնվել է 1983 թվականի հունվարի 18-ին Վաշինգտոնի Իսաքուահ քաղաքում։ Սիեթլի մոտ տարբեր տեղերում ապրելուց հետո, նա վերադարձել է իր հայրների քաղաք։ Հենց այնտեղ էլ նա գրել և պրոդյուսերավորել է իր ստեղծագործությունների մեծ մասը[3]։
Ֆենելը սկսել է դաշնամուր նվագել դեռ երիտասարարդ հասակում և գրել է իր առաջին երգը, երբ 18 տարեկան էր այն բանից հետո, երբ մահացել է նրա դպրոցական ընկերը[4]։ Ավագ դպրոցից հետո նա հաճախել է Whitworth համալսարանը[5], որտեղ ստացել է Երաժշտական կրթության աստիճան պերկուսիա մասնագիտությամբ[4]։
Ֆենելը ներկայումս հանդես է գալիս SYML սոլո նախագծի ներքո։ Դա նշանակում է «հասարակ» վալլիերենով։ Նա որդեգրվել էր դեռ երբ երեխա էր, և ավելի ուշ իմացել է, որ իր կենսաբանական ծնողները ուելսցիներ են։ Նրա փորձը, ինչպես որդեգրման, այնպես էլ Ժառանգության, ազդում է նրա երգերի բովանդակությունների վրա[3]։
Այն բանից հետո, երբ նրա «Where's My Love» երգն օգտագործվել է «Պատանի գայլը» հեռուստասերիալում, այն 20 շաբաթ չէր լքում Billboard Hot Rock Songs չարթը[6]։ 2018 թվականին երգը Կանադայում և Բելգիայում ոսկե հավաստագրում է ստացել[7] և զբաղեցրել է կանադական CBC-ի Թոփ-20 չարթը երկու անգամ[8][9]։ «Where's My Love»-ը նաև ներառվել է 2018 թվականի «Տարերքի գրկում» ֆիլմի պաշտոնական թրեյլերում[10]։
2019 թվականին SYML-ի քավերը «Mr. Sandman» երգի վրա ներառվել է «Անտեսանելի եսը» կարճամետրաժ ֆիլմում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «SYML» հոդվածին։ |
|