Salut Salon | |
---|---|
![]() | |
Գործունեություն | 2002 |
Պարգևներ | |
Կայք | salut-salon.com/home/ |
![]() |
Salut Salon, կամերային երաժշտության կվարտետ Գերմանիայի Համբուրգ քաղաքից։ Քառյակը կազմված է երկու ջութակահարուհիներից, մեկ թավջութակահարուհուց և մեկ դաշնակահարուհուց։ Այն ստեղծվել է 2002 թվականին, ջութակահարուհիներ Անգելիկա Բլախմանի և Իրիս Զիգֆրիդի կողմից։ Նրանց կոչել են «լարային քառյակի Հառլեմ Գլոբթրոթերս»[1]։
Նրանց երգացանկն ընդգրկում է վերադաշնակված դասական երաժշտություն, ժողովրդական երաժշտությունից և ֆիլմերի սաունդթրեքներից վերցրած թեմատիկա, ինչպես նաև` շանսոններ, տանգո, փոփ երաժշտություն, տիկնիկային ներկայացումներ և գործիքային ակրոբատիկա[2], «այն սահմանագիծը, որն անտեսում է դասական ու փոփ երաժշտության խիստ դասակարգումը»[3]։
Նրանց մի շարք ելույթներ հայտնվել են յություբում և բավականին մեծ ճանաչում ձեռք բերել[4][5]։
Քառյակի երկու հիմնադիրները հանդիպել են 1980-ականներին, երաժշտական դպրոցի փորձերի ժամանակ[6]։ Դրանից հետո նրանք անընդհատ միասին են ելույթներ ունեցել, դպրոցն ավարտելուց հետո նրանց է միացել դաշնակահարուհի Ամելի Վինքլերը։ Նրանք միասին նվագել են սալոնային երաժշտություն, որը տարածված էր 19-20-րդ դարերում։ Որպես քառյակ նրանց առաջին ելույթը կայացել է 1999 թվականի աշնանը, երբ Բախմանն ու Զիգֆիրդը ջութակ են նվագել, Վինքլերը` դաշնամուր, իսկ Սիմոնե Բախմանը` թավջութակ[7]։ 2003 թվականի հունվարի 3-ին տեղի է ունեցել նրանց առաջին խոշոր հանրային համերգը Համուրգի համերգասրահում։ Նույն տարում թողարկվել է նրանց առաջին CD սկավառակը Warner լեյբլի համար։ Թողարկումից կարճ ժամանակ անց Warner-ը նրանց ձայնագրման պայմանագիր է առաջարկել։ Դրանից հետո քառյակն ունենում է տարեկան ավելի քան 100 համերգ` փոփոխվող կազմով, չնայած որ Բախմանն ու Զիգֆրիդն անփոփոխ են[6]։ 2008 թվականից սկսած նրանք հիմնականում հանդես են գալիս դաշնակահարուհի Աննե վոն Թվարդովսկու և թավջութակահարուհի Սոնյա Լենա Շմիդի հետ[8]։
2003 թվականին տեղի է ունեցե նրանց առաջին միջազգային համերգը[6]։ Դրանից հետո նրանք բազմաթիվ ելույթներ են ունեցել արտերկրում` ԱՄՆ-ում, Կանադայում, Չիլիում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Իսպանիայում և Չինաստանում, որտեղ նրան ներկայացրել են Համուրգը որպես երաժշտական դեսպաններ Շանհայի 2010 Համաշխարհային ցուցահանդեսում[9]։ Նրանք նաև բազմաթիվ անգամներ ելույթներ են ունեցել հեռուստատեսությամբ և ռադիոյով։
Salut Salon-ն իր 10-րդ հոբելյանը նշել է շրջագայությամբ, րն ընդգրկել է Հնդկաստանի Պունա քաղաքը[10]։ 2016 թվականին նրանք առաջին անգամ համերգ են ունեցել Նյու Յորքում[11]։
Անգելինա Բախմանը ծնվել է 1972 թվականին, Համբուրգում։ Նա ազատված էր միջնակարգ դպրոցական ծրագրից և դրա շնորհիվ հնարավորություն է ունեցել իր ամբողջ ժամանակը նվիրել ջութակ նվագելուն։ Սրա շնորհիվ նրա առաջին ելույթը Hamburger Symphoniker-ի հետ կայացել է յոթ տարեկան հասակում։ Նա սովորել է Համբուրգի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Ռոլանդ Գրութերի հետ, որն օգնել է նրան մի քանի անգամ ստանալ գերմանական հայտնի Jugend Musiziert մրցանակը[12]։ 2007 թվականին նա թողարկել է Ճկուն լարեր. հինգ մաս` լարային տարբեր անսամբլների համար ժողովածուն։ Երաժշտությունից բացի, Բախմանը սովորել է նաև գերմաներեն և փիլիսոփայություն։ 2011 թվականի հոկտեմբերին նա երեխաների և մեծահասակների հետ իր երաժշտական աշխատանքի համար արժանացել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետության առջև ունեցած ծառայությունների համար» շքանշանի։
Իրիս Շիգֆրիդը նույնպես ծնվել է 1972 թվականին, Համբուրգում։ Նա նույնպես վաղ տարիքում արժանացել է Jugend Musiziert մրցանակի։ Շուտով տարբեր երգչախմբերի ու ա կապելլա խմբերի հետ ելույթներ ունենալիս նա բացահայտել է իր ձայնային տաղանդը։ Երաժշտական դասերին զուգահեռ նա 2000 թվականին ստացել է իրավագիտության դիպլոմ։ Այդ ժամանակվանից սկսած նա որպես իրավաբան աշխատում է Համբուրգում` մասնագիտանալով մրցակցային և հեղինակային իրավունքի ոլորտներում[12]։ Դրանից բացի, նա նաև մշակույթի մենեջերի դիպլոմ է ստացել Համբուրգի Hochschule für Musik und Theater համալսարանից 2008 թվականից դասախոսում է Institut für Kultur- und Medienmanagement համալսարանում[13]։ 2011 թվականի հոկտեմբերին արժանացել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետության առջև ունեցած ծառայությունների համար» շքանշանի։
Սոնյա Լենա Շմիդը ծնվել է Թյուբինգենում, 1981 թվականին։ Նա սովորել է թավջութակ և երաժշտություն Համբուրգում, Ամստերդամում, Հաագայում և Լյուբեկում։ Նա արժանացել է մի շարք պարգևների ու դրամաշնորհների, այդ թվում` դրամաշնորհներ Die Zeit-ից, հոլանդական Huygens-ից, Charles Hennen Concours կամերային երաժշտության միջազգային մրցույթի առաջին մրցանակ և «Շուբերտը և ժամանակակից երաժշտությունը» միջազգային մրցույթի հատուկ մրցանակ։ Թատրոնի երկրպագու լինելով` Շմիդը ելույթ է ունեցել Համբուրգի Տալիա թատրոնում, Deutsches Schauspielhaus-ում և Մյունխենի Բիենալեում[14]։
Աննե-Մոնիկա վոն Թվարդովսկին ծնվել է 1982 թվականին, Դուրբանում, Հարավային Աֆիկայում։ Գերմանիա է տեղափոխվել վեց տարեկանում, որտեղ էլ ստացել է դաշնամուրի իր առաջին դասերը։ 2002-2011 թվականներին նա դաշնամուր, երաժշտական արվեստ, դասավանդման մեթոդներ է սովորել Լյուբեկի երաժշտական դպրոցում, որտեղ Բարբարա Մարտինին, Յակոբ Լյուսխները և Դեյվիդ Մեիերը եղել են նրա ուսուցիչները։ 2005-2006 թվականներին ուսանել է Բարսելոնայում, որտեղ Ալան Բրանչ, ի թիվս այլոց, եղել է նրա ուսուցիչը։ Վոն Թվարդովսկին մեծապես հետաքրքրված է համայնքնային ծառայությամբ, և 2012 թվականի հունիսին նա ներգրավվել է «Քաջությամբ դպրոց` առանց ռասիզմի դպրոց» ծրագրի ֆինանսավորմանը[15]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Salut Salon» հոդվածին։ |
|