Samsung Galaxy A20 | |
---|---|
Արտադրող | Samsung Electronics |
Օպերատիվ հիշողություն | 3 ԳԲ |
Հիշողության քարտ | microSD, 512 ԳԲ |
Մշտական հիշողություն | 32 ԳԲ |
Մարտկոց | 4000 միլիամպեր |
Չափս | 158.4 x 74.7 x 7,8 մմ |
Քաշ | 169 գրամ |
Samsung Galaxy A20, Samsung Electronics ընկերության սմարթֆոն, ներկայացվել է 2019 թվականի մարտի 18-ին Ռուսաստանում։ Սարքը մտնում է Samsung Galaxy A շարքի մեջ։ Մոդելի կարգախոսն է «ռացիոնալ ընտրություն»[1]։
Galaxy A20-ն աշխատում է Android Pie (9.0) օպերացիոն համակարգով, oneui 1x. ֆիրմային թաղանթով։ Նույն համադրությունը օգտագործվում է Ա սերիայի բոլոր սարքերում։
Մոդելում բացակայում է Always On Display ֆունկցիան։
Մուտքի պաշտպանությունը ապահովվում է դեմքի սկանավորմամբ։ Samsung Pay մուտք գործելիս օգտագործվում է մատնահետքի սկաները։
Մոդելում չի գործում Bixby ձայնային օգնականի ծառայությունը[3]։
2019 թվականի մարտի 18-ին Ռուսաստանում տեղի ունեցավ Galaxy A20-ի ցուցադրությունը, որը աշխարհում առաջինն էր այդ մոդելի համար։ Սմարթֆոնի արժեքը վաճառքի նախնական պահին կազմում էր 13 990 ռուբլի, այնուհետև արժեքը սկսեց նվազել և օգոստոսին հաղթահարեց 11 000 ռուբլու նշագիծը[4]։
Ռուսական վաճառքում Galaxy A20-ը ներկայացված է չորս գունային տարբերակներով՝ սև, կապույտ, կարմիր և ոսկեգույն։
GSMArena ռեսուրսը մի քանի անգամ Galaxy A20-ը ներառել է շաբաթվա ամենահայտնի սմարթֆոնների տասնյակում, առավել հաճախ մոդելը զբաղեցրել է 9-րդ տեղը[5][6][7][8][9][10]։