Samsung Galaxy A50 | |
---|---|
![]() | |
Արտադրող | Samsung Electronics |
Էկրան | 6,4 դյուրմ, 403 ppi |
Տեսախցիկ | 25 ՄՊ |
Պրոցեսոր | Exynos 9610 |
Չափս | 158.5 x 74.7 x 7,7 մմ |
Քաշ | 166 գ |
Սերիա | Samsung Galaxy A series |
Samsung Galaxy A50, «Samsung Electronics» ընկերության սմարթֆոնը Galaxy A դասից, որը փոխարինելու է եկել Galaxy J դասին[1]։ A50 սերիան ներկայացվել է 2019 թվականի փետրվարի 25-ին։
Galaxy A50-ը, սերիայի բոլոր մոդելների նման, աշխատում է Android Pie-ով (9.0)՝ ֆիրմային OneUI 1.x. թաղանթով։
2019 թվականի հունիսին, իսկ հետո՝ նաև հուլիսին, սմարթֆոնը թարմացումներ է ստացել։ Հունիսյան թարմացումը լուծել է դանդաղեցված ռեժիմում տեսանյութի ձայնագրման խնդիրը, հուլիսյանը՝ անվտանգության որոշ խնդիրներ[4]։
Galaxy A50-ն աջակցում է դեմքով վերաբացում, մոդելի մեջ կա մատնահետքի սքաներ, որը գտնվում է ոչ թե հետևի վահանակի վրա, այլ տեղադրված է էկրանի մեջ։ Սմարթֆոնն ունի Always On Display ֆունկցիան՝ ի տարբերություն սերիայի նախորդ մոդելների։
Samsung-ի պաշտոնական կայքի FAQ բաժնում կա հոդված՝ «Samsung Galaxy-ում հայտնվել է «Տեսախցիկի խափանում» սխալը»[5]։
Galaxy A30-ը և Galaxy A50-ը A սերիայի առաջին սմարթֆոննեն են, որոնք ներկայացվել են հանրությանը։ Անոնսը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 25-ին։
Ռուսական շուկայում Galaxy A50-ի վաճառքները սկսվել են 2019 թվականի մարտի 18-ին՝ Galaxy A20-ի և Galaxy A30-ի հետ միաժամանակ։ Galaxy A50 4/64 ԳԲ-ի գինը 19 990 ռուբլի էր, իսկ Galaxy A50 6/128 ԳԲ-ը՝ 24 990 ռուբլի[6]։
2019 թվականի օգոստոսի 22-ին ընկերությունը ներկայացրել է Galaxy A50s-ի բարելավված մոդելը՝ ավելի հզոր հիմնական տեսախցիկով[7]։
Samsung ընկերության հայտարարության համաձայն՝ ընկերության կողմից վաճառված սմարթֆոնների ընդհանուր թիվը 2019 թվականի երկրորդ եռամսյակում աճել է A50 և A70 մոդելների հաշվին[8]։