Samsung Galaxy A5 (2017) | |
---|---|
Սմարթֆոնը հետևի կողմից | |
Արտադրող | Սամսունգ |
Տեսախցիկ | 16 MP, f/1.9, 27մմ, ավտոֆոկուս |
Պրոցեսոր | Exynos 7880 Octa |
Օպերատիվ հիշողություն | 3 ԳԲ |
Հիշողության քարտ | microSD |
Մշտական հիշողություն | 32 ԳԲ, որը կարելի է հասցնելմինչև 256 ԳԲ-ի microSD քարտի շնորհիվ |
Մարտկոց | 3000 միլիամպեր/ժամ |
Չափս | 146.1 x 71.4 x 7.9 մմ |
Քաշ | 157գ |
Սերիա | Galaxy A |
Կապված թեմաներ | Samsung Galaxy A3 (2017) Samsung Galaxy A7 (2017) Samsung Galaxy Note7 |
Samsung Galaxy A5 (2017), Galaxy A սերիայի հինգերորդ սերնդի թարմացված (2017) տարբերակն է, արտադրված է Սամսունգ ընկերության կողմից։ Թողարկվել է 2017 թվականի հունվարի 2-ին, Samsung Galaxy A3 (2017)-ի և Samsung Galaxy А7 (2017)-ի հետ միասին։ Երեք սմարթֆոնների միաժամանակ թողարկումը պայմանավորված էր Galaxy Note 7-ի ձախողման պատճառով[1]։
Samsung Galaxy A5 (2017)-ը աշխատում է Android 6.0.1 Marshmallow օպերացիոն համակարգով, Grace UX ինտերֆեյսի հետ համատեղ։ Սմարթֆոնը հագեցած է Exynos 7880 պրոցեսորով, 8 ARM Cortex-A53 ճարտարապետությամբ, Mali-T830 GPU գրաֆիկական պրոցեսորով։ Ունի 3 ԳԲ ներքին հիշողություն և 32 ԳԲ մշտական հիշողություն, որը կարելի է հասցնել մինչև 256 ԳԲ-ի microSD քարտի շնորհիվ։ Սարքը ունի ոչ շարժական մարտկոց, ինչպես իր նախորդը, ուժակուտակիչի հզորությունը կազմում է 3000 միլիամպեր/ժամ։ Նաև հագեցած է ip68 Sid ջրապաշտպան համակարգով։ Էկրանը պատրաստված է 3D ալյումինե Gorilla Glass 4 ապակուց[2]։
Թողարկումից հետո Samsung Galaxy A5 (2017)-ը և Galaxy A3 (2017) և Galaxy A7 (2017)-ը վաճառվել են 20 միլիոն օրինակով Աևմտյան Եվրոպայի, Աևևելյան Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներում։ Ի տարբերություն իր նախորդի Galaxy А5 (2017) ԱՄՆ-ում չի թողարկվել[3], սակայն վաճառվել է Կանադայում[4]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Samsung Galaxy A5 (2017) կատեգորիայում։ |