Samsung Galaxy A7 (2017)

Samsung Galaxy A7
ԱրտադրողSamsung Electronics
ԷկրանSuper AMOLED, 16Մգույն, 5.7 դյուրմ, 1080 x 1920 պիփսել, Corning Gorilla Glass 4
Տեսախցիկ16 MP, f/1.9
ՊրոցեսորOcta-core 1.9 ԳՀց Cortex-A53
Օպերատիվ
հիշողություն
3 ԳԲ
ՑանցերWi-Fi 802.11 a/b/g/n/ac, dual-band, WiFi Direct,

Bluetooth 4.2, A2DP, EDR,

GPS, with A-GPS, GLONASS, BDS, NFC, FM ռադիո
Մարտկոց3600 միլիամպեր/ժամ
ՍերիաGalaxy A
ՆախորդGalaxy A5 (2017)
ՀաջորդGalaxy A9
Գրաֆիկային
ֆորմատներ
Mali-T830MP3

Samsung Galaxy A7 (2017), անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, Սամսունգ ընկերության Galaxy A սերիայի յոթերորդ սերունդը։ Թողարկվել է 2017 թվականի հունվարի 2-ին Samsung Galaxy A3 (2017)-ի և Samsung Galaxy А5 (2017)-ի հետ միասին։ Այս քայլը Սամսունգի սմարթֆոնների վաճառքի նոր սկիզբ էր, քանի որ Galaxy Note 7-ի վաճառքը դեռևս 2016 թվականի հոկտեմբերից դադարեցվել էր[1]։

Galaxy A7 (2017) աշխատում է Android օպերացիոն համակարգի 6.0.1 Marshmallow տարբերակով, Grace UX ինտերֆեյսի հետ համատեղ։ Սմարթֆոնը հագեցած է Exynos 7880 պրոցեսորով, SoC-ը բաղկացած է 8 ARM Cortex-A53 էլեկտրոնային սխեմաից, որպես գրաֆիկական պրոցեսոր օգտագործվում է Mali-T830MP3 GPU, սարքը ունի 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և 32 ԳԲ ներքին հիշողություն, (բարձրացնելով մինչև 256 Գբ), նաև ունի microSD-քարտի օգտագործման հնարավորություն, որի համար նախատեսված դաշտը կարելի է օգտագործել նաև, որպես երկրորդ Nano-sim քարտի դաշտ։ Սմարթֆոնը ունի ոչ շարժական ուժակուտակիչ, ինչպես և իր նախորդները, որի հզորությունը կազմում է 3600 միլիամպեր/ժամ, ունի արագ լիցքավորման հնարավորություն։ Սմարթֆոնը ներառում է ip68 Sid ջրից պաշտպանման համակարգ։ Էկրանը պատրաստված է 3D ալյումինե Gorilla Glass 4 ապակուց[2]։

Տեղեկատվության մատչելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկումից հետո Samsung-ը հայտարարել է, որ նրանք վաճառել են ավելի քան 20 միլիոն սմարթֆոնններ, Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում[3]։

Մինչդեռ Samsung Galaxy A7 (2015) ուներ ավելի լայն մատչելիություն Արևմտյան Եվրոպայի երկրներում, այս մոդելը չի վաճառվել այդ տարածաշրջանում, քանի որ այն զգալի թանկ էր, ինչպես նաև համարվում էր Samsung Galaxy S7-ի գրեթե հավասար մրցակիցը։ Փոխարենը այդ տարածաշրջանում վաճառվել են Samsung Galaxy A3 (2017) –ը և Samsung Galaxy А5 (2017)[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Larson, Selena. «Samsung unveils first smartphones since Note 7 debacle». CNN. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  2. Samsung Introduces Stylish, Powerful and Practical Galaxy A (2017) with Enhanced Camera – Samsung Global Newsroom
  3. «Shipment goals for new Samsung Galaxy A and J series revealed». PhoneArena. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  4. http://gadgets.ndtv.com/mobiles/reviews/samsung-galaxy-a7-2017-galaxy-a5-2017-review-1727212

Արտաքինհղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]

[2] պաշտոնական կայք [3]