Տեսակ | smartphone model series? |
---|---|
Ենթադաս | սմարթֆոն |
Արտադրող | Samsung Electronics? |
Նախորդ | Samsung Galaxy S21 |
Հաջորդ | Samsung Galaxy S23 series? |
Կայք | samsung.com/us/smartphones/galaxy-s22/ և galaxymobile.jp/galaxy-s22/ |
Samsung Galaxy S22, Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոս, որը մշակվել և թողարկվել է Samsung Electronics-ի կողմից և պատկանում է Galaxy S շարքին։ Համարվում է Galaxy S21 և Galaxy Note 20 սմարթֆոնների հաջորդողը։ Շարքը ներկայացվել է Samsung Galaxy Unpacked միջոցառման ժամանակ 2022 թվականի փետրվարի 9-ին, իսկ վաճառքը սկսել է մարտի 1-ից[1]։
S22 շարքն իրենից ներկայացնում է 3 մոդել, որոնք ունեն տարբեր տեխնիկական սարքավորումներով։ S22 մոդելի միջազգային տարբերակը օժտված է Exynos 2200 չիպով, իսկ ամերիկյան, կորեական և չինական մոդելները Qualcomm Snapdragon 8 Gen 1 միջուկով։
S22 և S22+ մոդելներում տեղադրված է 6․1 և 6․6 դույն անկյունագծով AMOLED էկրան համապատասխանաբար, որոնք ունեն HDR10+ ֆունկցիա, իսկ S22 Ultra մոդելը օժտված է 6․8 դյույմ 1440р Dynamic AMOLED 2X էկրանով, որն օժտված է Vision Booster տեխնոլոգիայով։ S22 և S22+ մոդելների էկրանը ամբողջությամբ հարթ է, իսկ Ultra տարբերակի էկրանը ծայրերը ծալված են և ունեն 20:9 կետայնություն։ Բոլոր մոդելներների էկրանում տեղակայված են ուլտրաձայնային մատնահետքի սկաներ[2]։
Galaxy S22 շարքի դիզայնը նման է նախկին մոդելների դիզայնին՝ օժտված է Infinity-O էկրանով, որի վերևի հատվածում տեղակայված է դիմային տեսախցիկը։ Շարքի բոլոր մոդելների հետևի ապակու համար օգտագործվում է Gorilla Glass Victus+ ապակի, ի տարվերություն S21 շարքի, որում օգտագործվել էր պլաստիկ։ S22 և S22+ մոդելներն ունեն մետաղական կտրված տեսախցիկների համար, այն ինչ S22 Ultra մոդելի յուրաքանչյուր ոսպնյակի համար կա առանձին կտրվածք։
S22 և S22+ մոդելներն օժտված են 8 Գբ օպերատիվ հիշողությամբ, իսկ S22 Ultra տարբերակն ունի 8 կամ 12 Գբ ընտրության հնարավորություն։ 128 Գբ ներքին հիշողությունը համարվում է ստանդարտ S22 և S22+ մոդելների համար, սակայն S22 Ultra տարբերակում կրկին հասանելի է ընտրության հնարավորություն 128 Գբ, 256 Գբ, 512 Գբ կամ 1 Տբ[3]։
S22, S22+ և S22 Ultra մոդելներն ունեն 3700, 4500 և 5000 մԱժ տարողությամբ մարտկող համապատասխանաբար, որոնք կարելի է լիցքավորել լարի մինչև 45 Վտ և անլար մինչև 25 Վտ հզորությամբ, ինչպես նաև հնարվոր է լիցքավորում երկու S22 հեռախոսների միջև[4]։
Առաջին անգամ Galaxy S շարքում մասնավորապես Galaxy S22 Ultra տարբերակում օգտագործվել է S Pen գրիչը, ինչպես Galaxy Note շարքում։ S Pen-ն օժտված է մեծ զգայնականությամբ ի տարբերություն Note մոդելների գրիչների։
Շարքի բոլոր մոդելները աշխատում են Android 12 օպերացիոն համակարգով և One UI 4.1 շրջանակով[5]։