Տեսակ | cell phone model? |
---|---|
Արտադրող | Samsung Electronics? |
Կենտրոնական պրոցեսոր | Qualcomm Snapdragon 865+? |
Քաշ | 282 գրամ |
Կայք | samsung.com/us/smartphones/galaxy-z-fold2-5g/ |
Samsung Galaxy Z Fold 2, ծալվող, Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, որ մշակված է Samsung Electronics ընկերության կողմից և պատկանում է Samsung Galaxy Z շարքին։ Սմարթֆոնն առաջին անգամ ներակայացվել է 2020 թվականի օգոստոսի 5-ին Samsung Galaxy Note 20, Samsung Galaxy Tab S7, Galaxy Buds Live և Galaxy Watch 3 սարքերի հետ միասին[1][2][3]։ Ավելի ուշ, սեպտեմբերի 1-ին Samsung-ը տրամադրեց տեղեկություն գնի և հասանելիության մասին[4]։
Ի տարբերություն օրիգինալ Fold-ի, որը ուներ հարթ էկրան և պաշտպանված էր պլաստիկ թաղանթով, այս տարբերակը օժտված է Gorilla Glass էկրանի պաշտպանությաբ։ Սմարթֆոնի ծխնու մեխանիզը, ինչպես և Z Flip-ում, օժտված է նելիոնային թելով, որն ապահովում է ծխնի ներս թափանցող փոշին ու ջուրը։ Միացման սեղմնակը տեղակայված է շրջանակի վրա, որը ծառայում է որպես մատնահետքի ճանաչման սարք։ Սարքը թողարվում է երկու գույնով՝ Mystic Bronze և Mystic Black, ինչպես նաև Limited Edition Thom Browne մոդելը։
Galaxy Z Fold 2-ը ունի երկու էկրան, դիմացի կափարիչը օժտված է 6,23 դյույմ անկյունագծով էկրանով, որն ունի նվազագույն շրջանակներ կետրոնական հատվածում։ Երկու էկրաններ օժտված են HDR10+ ֆունկցիայով, ներքին էկրանն ունի 120 Հց թարմացումների հաճախականություն, ինչպես S20 և Note 20 Ultra մոդելները։
Սարքն օժտված է 12 Գբ LPDDR5 օպերատիվ և 256 կամ 512 Գբ ներքին հիշողություն։ Հիշողության տարողունակությունը կարող է կախված լինել երկրից։ 512 Գբ տարբերակը համարվում է եզակի հանդիպող։ Galaxy Z Fold 2-ն օգտագործում է Qualcomm Snapdragon 865+, որը հասանելի է բոլոր երկրերում։ Սմարթֆոնն օժտված է երկու մարտկոցներով, որոնք տեղակայված են սմարթֆոնի երկու հատվածներում, և ընդհանուր ծավալով ունեն 4500 Մաժ տարողություն, որն ապահովում է արագ լիցքավորում USB-C միակցիչի միջոցով մինչև 25 Վտ կամ անլար Qi լիցքավորում մինչև 11 Վտ։
Galaxy Z Fold 2-ը թողարկվում է Android 10 օպերացիոն համակարգով և Samsung One UI ծրագրային ապահովմամբ։ Շնորհիվ օպտիմիզացված ծրագրային ապահովմամբ կարելի է անցում կատարել բազմառաջադրանք ռեժիմի և բացելի միանգամից 3 աջակցվող հավելված։ Հավելվածները, որոնք բացվում են փոքր էկրանի վրա չափերով ավելի մեծ են, սակայն էկրանի պտտելու ընթացքում հավելվածներն ավտոմատ անցում են կատարում պլանշետային ռեժիմի։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)(չաշխատող հղում)
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)