Տեսակ | smartphone model? |
---|---|
Ենթադաս | foldable smartphone? |
Արտադրող | Samsung Electronics? |
Նախորդ | Samsung Galaxy Z Fold 3 |
Samsung Galaxy Z Fold 4, ծալվող սմարթֆոն, որը մշակվել և թողարկել է Samsung ընկերության կողմից։ Այն ցուցադրվել է Galaxy Unpacked միջոցառման ընթացում[1][2]։ Սմարթֆոնը ցուցադրվել է 2022 թվականի օգոստոսի 25-ին։ Այն համարվում է Galaxy Z Fold 3 մոդելի հաջորդողը[3][4]։
Գույն | Անվանում |
---|---|
Phantom Black | |
Beige | |
Graygreen | |
Burgundy |
Z Fold 4-ի արտաքին և հետին պանելի համար օգտագործում է Gorilla Glass Victus+ ապակի, իսկ ներքին էկրանի համար Samsung ընկերության կողմից մշակված ապակի, որն ունի երկշերտ պաշտշանիչ պլաստմասը ծածկույթ։
Z Fold 4 մոդելն օժտված է IPX8 ջրադիմացկունության տեխնոլոգիայով։ Արտաքին շրջանակը պատրաստված է այլումինից՝ "Armor Frame", ինչպես անվանում է Samsung ընկերությունը։
Samsung Galaxy Z Fold 4-ը հասանելի է 4 գույնով՝ Phantom Black, Beige, Graygreen և Burgundy[5]։
Samsung Galaxy Z Fold 4-ն ունի երկու էկրան՝ 6․2 դյույմ անկյունագծով արտաքին էկրան և 7․6 դյույմ անկյունագծով ծալվող ներքին էկրան, որն ունի S Pen Pro և S Pen Fold Edition-ի աջակցում։ Երկու էկրաներն էլ օժտված են 120 Հց թարմացման հաճախականությամբ։ Ի տարբերություն, Z Fold 3 մոդելի ներքին էկրանն ունի ավելի քառակյուն տեսք, սակայն արտաքին էկրանն ավելի լայն է։
Սմարթֆոն օժտված է 12 Գբ օպերատիվ կամ 256 Գբ, 515 Գբ կամ 1 Տբ ներքին UFS 3․1 հիշողությամբ, որը չունի micro-SD միջոցով ընդլայնման հնարավորություն։
Samsung Galaxy Z Fold 4-ն աշխատում է Qualcomm Snapdragon 8+ Gen 1 միջուկով[6]։
Մարտկոցը երկումասանի է և ունի ընդհանուր տարողությամբ 4400 մԱժ, որն ունի 25 Վտ լարով և 15 Վտ անլար լիցքավորման հնարավորություն։
Samsung Galaxy Z Fold 4-ն օժտված է երեք հիմնական տեսախցիկներով, որոնք են՝ 50 Մպ լայնանկյուն տեսախցիկ, 12 Մպ կետայնությամբ ուլտրալայնակյուն և 12 Մպ տելետեսախցիկ[7]։
Samsung Galaxy Z Fold 4 սմարթֆոնը աշխատում է Android 12L օպերացիոն համակարգով և One UI. 4.1 շրջանակով[8]։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)