ScratchJr

ScratchJr
Изображение логотипа
Տեսակծրագրավորման լեզու
ՕՀiOS. Android, Chromebook
Առկա էանգլերեն
Հիմք են ծառայելScratch
Կայքscratchjr.org
 ScratchJr Վիքիպահեստում

ScratchJr (անգլ.՝ Scratch Կրտսեր), ծրագրավորման վիզուալ լեզու, որը նախատեսված է 5-7 տարեկան երեխաներին ծրագրավորում սովորեցնելու համար[1]։ ScratchJr-ում նախագծեր ստեղծելով երեխաները կարող են սովորել ստեղծարար մտածողություն և կանոնավոր դատողություն կատարել, չնայած այն բանին, որ կարդալ չգիտեն[2]։ Այն հասանելի է որպես անվճար հավելված iOS, Android և Chromebook համակարգերում։ ScratchJr-ը Scratch ծրագրավորման լեզվի տարատեսակն է։ Scratch-ում ծրագրավորելը պահանջում է կարդալու տարրական իմացություն և դրա ստեղծողները մշակել են ծրագիր, որը թույլ կտա ծրագրավորում սովորել կարդալ չիմացող երեխաներին։

ScratchJr-ը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մեդիա լաբի կողմից՝ Թաֆթս համալսարանի և The Playful Invention Company-ի հետ համագործակցությամբ։ Նախագծի ֆինանսավորման համար դրամաշնորհ է տվել ԱՄՆ-ի Գիտության ազգային հիմնադրամը, ինչպես նաև առանձին նվիրատուներ[2]։

iPad-ի համար ծրագիրը թողարկվել է 2014 թվականի հուլիսին, Android-ի համար՝ 2015 թվականի մարտին, իսկ Chromebook-ի համար` 2016 թվականի մարտին[3]։

Ծրագրային միջավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները կարող են ստեղծել կոդը կերպար կոչվող օբիեկտների մեջ։ Կարելի է ընտրել ինչպես պատրաստի կերպարներ այնպես էլ նկարել նորերը։

Կոդն ստեղծվում է բլոկները քաշելով և իրար միացնելով։ Բոլոր բլոկները լիովին պատկերային են, ինչը երեխաներին թույլ է տալիս օգտագործել ծրագիրը նախքան կարդալ սովորելը։ Բլոկներն իրար են միացվում ձախից աջ, բառերի նման[4]։

Օգտագործվում են հետևյալ տեսակի բլոկներ․

Category Notes
  Պայման Սկսում է նոր կոդ կամ ուղարկում է հրահանգ այլ կոդին
  Շարժ Շարժում է կերպարին կամ փոխում անկյունները
  Տեսք Կառավարում է տեսանելիությունը և զգեստները
  Ձայն Ձայնարկում է նախօրոք պատրաստած ձայնը
  Կառավարում Կրկնում է կոդի մի մասը որոշակի անգամներ
  Ավարտ Ավարտում է, անընդհատ կրկնում է կամ գնում է պրոեկտի որոշակի էջ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]