Servier | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված է | 1954 |
Հիմնադիր | Ժակ Սեղվիեր |
Վայր | Սյուրեն |
Երկիր | Ֆրանսիա |
Տնօրեն | Օլիվիե Լորոն |
Արդյունաբերություն | Q112165285?[1][1] |
Հասույթ | 161 մլն € (2022) |
Աշխատողների թիվ | 21 000 մարդ |
Դուստր ընկերություններ | Սեղվիեր (Միացյալ Թագավորություն) |
Կայք | servier.com |
Laboratoires Servier Վիքիպահեստում |
Servier ֆր.՝ Laboratoires Servier, ֆրանսիական միջազգային դեղագործական ընկերություն։ Այն ղեկավարում է FIRS (Servier International Research Foundation) շահույթ չհետապնդող հիմնադրամի կողմից, որը գտնվում է ֆրանսիական Սյուրեն քաղաքում։ 2017 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 4,152 մլրդ եվրո։ Ընկերությունը ներկայացված է աշխարհի հինգ մայրցամաքներում և ավելի քան 150 երկրներում, ունի ավելի քան 22500 աշխատակից։ Ամբողջ աշխարհում Servier ընկերությունն ունի ավելի քան 16 արդյունաբերական համալիրներ[2]։ Servier միջազգային ընկերությունը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման հարցում համարվում է Եվրոպայում երկրորդը, իսկ ամբողջ աշխարհում` ութերորդը[3]։
Servier ընկերությունը հիմնադրել է 1954 թվականին Օռլեանում, բժիշկ Ժակ Սեղվիերի կողմից։ Սկզբնական շրջանում նրա հետ միասին 9 մարդ էր աշխատել ընկերությունում[4]։ Մեկ տարի անց ընկերությունը թողարկել է իր առաջին երկու դեղերը` արյան բարձր ճնշման(հիպերտոնիա) և շաքարախտի համար։ 1956 թվականին Ֆլերի-Լեզ-Օբրեում սկսվել է թմրամիջոցների առաջին խմբաքանակների արտադրությունը։ 1960 թվականին ֆրանսիական Սյուրեն քաղաքում ստեղծվել է առաջին գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոնը, իսկ 1972 թվականին ընկերությունը գործարկել է իր առաջին արտադրական ձեռնարկությունը ֆրանսիական Ժիդ քաղաքում[5]։ 1979 թվականից նախկին ԽՍՀՄ տարածքում թոյլատրվել է թմրանյութերի մատակարարումը։ 1987 թվականին ընկերությունը սկսել է իր առաջին գիտական հետազոտությունները` ուռուցքաբանության և նյարդաբանության ոլորտում։ 1990 թվականին իռլանդական Արկլոու քաղաքում բացվել է Ֆրանսիայից դուրս առաջին արտադրական համալիրը։ 1994 թվականից Կրուասիում հետազոտությունների և զարգացման կենտրոնը սկսել է իր աշխատանքը։ 1995 թվականի դեկտեմբերին ընկերությունը ձեռք է բերում հունգարական EGIS դեղագործական ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, իսկ 2013 թվականին՝ ամբողջությամբ[6][7]։ 2000-ական թվականներից մինչ այսօր շարունակվում են գործարաններ բացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ արտադրական օբյեկտներ Չինաստանում Ռուսաստանում, Բրազիլիայում և այլուր։ 2014 թվականին Ժակ Սեղվիերի մահից հետո ընկերությունը ղեկավարում է Օլիվիե Լորոն, նա դառնում է նրա նախագահ և FIRS (Servier International Research Foundation) ընկերության ղեկավար[8]։ 2018 թվականի օգոստոսին ընկերությունը 2.4 միլիարդ դոլարով ձեռք է բերել իռլանդական Shire ընկերության ուռուցքաբանական պորտֆելը և մուտք է գործել ԱՄՆ շուկա[9]։
Servier ընկերությունը հետազոտություններ է իրականացնում ինչպես ինքնուրույն, այնպես էլ համատեղ` տարբեր ընկերությունների հետ[10][11]։ Մասնակցում է նաև դեղագործության և կենսատեխնոլոգիայի ոլորտում արդյունաբերական հետազոտություններին, EFPIA-յի և Եվրոպական հանձնաժողովի դեղերի նորարարության նախաձեռնություններին[12]։ Պֆայզեր դեղագործական ձեռնարկության հետ միասին նա զարգացնում է UCART19- թերապիան` CAR-T բջջային թերապիայի տեսակ, որը 2018 թվականին ճանաչվել է որպես բեկում քաղցկեղի բուժման մեջ[13]։
2006 թվականին Servier միջազգային դեղագործական ընկերության ներկայացուցչությունն իր գործունեությունն է ծավալել Հայաստանում։ Սկզբնական շրջանում ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում աշխատել են երեք աշխատակից, որոնցից մեկն էլ եղել է ներկայիս Servier միջազգային դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյան[3][14]։ Այսօր արդեն ընկերությունն ունի քառասունից ավել աշխատակիցներ։ Ընկերությունը սերտորեն համագործակցում է հայաստանյան գրեթե բոլոր առողջապահական հաստատությունների հետ, այդ թվում նաև մարզային առողջապահական կենտրոնների հետ։ 2018 թվականից Servier միջազգային դեղագործական և «Տոնուս-Լես» ընկերությունները համագործակցում են[15]։