Shaed | |
---|---|
Ժանրեր | էլեկտրոփոփ[1] և ինդի փոփ |
Գործունեություն | 2011 |
Լեյբլ | Photo Finish Records? և BMG իրավունքների կառավարում |
Կայք | shaedband.com |
Shaed Վիքիպահեստում |
Shaed (ոճավորվում է` SHAED, արտասանվում է` Shade, հայերեն՝ Ստվեր), ամերիկյան ինդի փոփ տրիո, հիմնված Վաշինգտոնում։ Խումբը կազմված է գլխավոր վոկալիստ Չելսի Լիից և բազմագործիքավորողներ Սպենսեր և Մաքս Էռնստներից։ Նրանց բեկումնային` «Trampoline» սինգլը թողարկվել է 2018 թվականի հունիսին։
Երկվորյակներ Մաքս և Սպենսեր Էռնստները մեծացել են Սիլվեր Սփրինգում և երաշտությամբ հետաքրքրվել են շատ վաղ տարիքից։ Միջնակարգ դպրոցում, նրանք և մի քանի ընկերներ կազմավորել են Upslide անվամբ ռոք խումբը։ Խումբը մի քանի տարիների ընթացքում ելույթ է ունեցել Վաշինգտոնում, որը հանգեցրեց նրան, որ երկվորյակներին նկատեց նյույորքյան Magus Entertainment-ը, որը նրանց հետ պայմանագիր կնքեց Cherry Lane Music լեյբլում։ Ավագ դպրոցում նրանք կազմեցին Trust Fall փոփ դուոն և սկսեցին շրջագայել երկրի տարբեր մասերում[2]։ Ավագ դպրոցում, 2006 թվականի կեսերին, նրանք առաջին անգամ հանդիպեցին վոկալիստ Չելսի Լիին։ 2009 թվականին Լին և Սպենսերը սկսեցին հանդիպել, և Լին, որպես սոլո արտիստ, պայմանագիր կնքեց Atlantic Records լեյբլի հետ[3]։
Ավագ դպրոցն ավարտելուց հետո նրանք հետաձգեցին քոլեջի հաճախումը, հույս ունենալով, որ պայմանագիր կկնքեն Epic Records լեյբլի հետ։ Արդյունքում պայմանագիրը կնքվեց, և նրանք երկուսով գարնանը մեկնեցին Մերիլենդի համալսարան։ Քոլեջում սովորելու ժամանակ նրանք ստեղծեցին ֆոլկ ռոք դուո The Walking Sticks անվամբ։ Դուոն իր դեբյուտային` «World So Bright» անվամբ մինի ալբոմը թողարկել է 2012 թվականի հունիսի 27-ին, երբ երկվորյակները սովորում էին քոլեջի ավագ կուրսերում[2]։ Ալբոմի բոլոր երգերը կենդանի են ձայնագրվել և ունեն ակուստիկ ռոք հնչողություն։
2011 թվականին Atlantic Records-ի հետ պայմանագրի ավարտից հետո Լին միանում է The Walking Sticks-ին[4]։ 2013 թվականի վերջին The Walking Sticks-ը թողարկում է իր երկրորդ` «Send the Night» մինի ալբոմը։ Այդ թողարկումով խումբը ամբողջովին փոխել է իր երաժշտական ոճը` ֆոլկ ռոքից անցնելով դրիմ փոփ ժանրի[5]։
2016 թվականի մարտին The Walking Sticks-ը փոխել է իր անվանումը Shaed-ով[6]։ 2016 թվականի հունիսին նրանք պայմանագիր են կնքել Photo Finish Records լեյբլի հետ և աշնանը շրջագայել են Marian Hill-ի և Vérité-ի հետ։ Սեպտեմբերին խումբը թողարկել է իր դեբյուտային ալբոմը նոր` «Just Wanna See» անվամբ[7]։ Նրանց «Name On It» սինգլը հայտնի երգ էր Victoria's Secret-ի գովազդում[8]։ 2017 թվականի ապրիլին խումբը մեկնել է Բիշոփ Բրիգսի շրջագայությանը[7]։
2017 թվականի սեպտեմբերին խումբը միասին տեղափոխվեց տնային ստուդիա և սկսեց ձայնագրել հինգերորդ` «Melt» ալբոմը։ 2018 թվականի մայիսի 18-ին խումբը թողարկեց ալբոմի առաջին` «Trampoline» սինգլը[9]։ Ալբոմը թողարկվել է սեպտեմբերի 21-ին Photo Finish Records լեյբլում։ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Apple-ը թողարկեց իր MacBook Air-ը «Trampoline» երգի ուղեկցությամբ[10]։ Լին և Սպենսերը ամուսնացել են 2018 թվականի հոկտեմբերին Արլինգտոնում[3]։
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքը չարթում | Հավաստագրումներ | Ալբոմ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [12] |
US Alt. [13] |
AUS [14] |
BEL (FL) [15] |
BEL (WA) [16] |
CAN [17] |
FRA [18] |
IRE [19] |
SWI [20] |
UK [21] | ||||||||
Name On It | 2016 | — | — | — | — | — | — | — | — | — | — | Just Wanna See և Melt | |||||
Too Much | 2017 | — | — | — | — | — | — | — | — | — | — | Melt | |||||
Lonesome | — | — | — | — | — | — | — | — | — | — | |||||||
Trampoline (բնօրինակ կամ ռեմիքս Զեյնի հետ համատեղ) |
2018 | 13 | 1 | 27 | 24 | 4 | 39 | 29 | 21 | 18 | 52 | ||||||
You Got Me Like (Snny-ի հետ համատեղ) |
— | — | — | — | — | — | — | — | — | — | |||||||
Thunder | 2019 | — | 20 | — | — | — | — | — | — | — | — | Just Wanna See և Melt | |||||
2 in a Million (Սթիվ Աոկիի և Սթինգի մասնակցությամբ)[28] |
— | — | — | — | — | — | — | — | — | — | Neon Future IV | ||||||
«—» նշանակում է, որ սինգլը չի ընդգրկվել չարթում կամ չի թողարկվել տվյալ տարածաշրջանում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Shaed» հոդվածին։ |
|