Sikorsky S-76 Spirit | |
---|---|
Տեսակ | թռչող սարքի մոդել և թռչող ապարատների ընտանիք |
Ենթատեսակ | Ուղղաթիռ[1] |
Արտադրող | Sikorsky Aircraft Corporation? |
Առաջին թռիչք | մարտի 13, 1977 |
Շահագործման սկիզբ | 1979 |
Շահագործողներ | CHC Helicopter? |
Միավոր արտադրված | 537 |
Sikorsky S-76 Վիքիպահեստում |
Սիկորսկի S-76 «Սպիրիտ» (անգլ.՝ Sikorsky S-76 Spirit) կոմերցիոն ուղղաթիռ։ Արտադրվել է «Sikorsky Aircraft» ընկերության կողմից։ S-76 ուղղաթիռի նախագծման ընթացքում կիրառվել է S-70 «Black Hawk» ուղղաթիռի արդատրման փորձը։ Փորձնական չորս ուղղաթիռների արտադրությունը սկսվել է 1976 թվականի մայիսից։ Առաջին անգամ օդ է բարձրացել 1977 թվականի մարտի 13-ին։ 1994 թվականի սկզբից արտադրվել է ավելի քան 400 S-76 ուղղաթիռ։ Էլեկտրական սարքավորումները տեղադրվում են ինքնաթիռի կմախքի քթամասում։ Ուղևորային սրահը 4,18 մ² է, 2,46 × 1,02 × 1,37 մ չափերով և ջեռուցման ու օդափոխման 5,78 մ³ ծավալով։ Վառելիքը պահվում է երկու բաքում, որոնց տարողությունը միասին 1064 լիտր է։ Շարժիչի ռեսուրսը մինչև հիմնական վերանորոգում՝ 3000 ժամ։ Գլխավոր ռեդուկտորի ռեսուրսը՝ 1500 ժամ։ Թիակների գործածության ժամկետը՝ 4900 ժամ։ Թիակները պահանջում են մեկանգամյա փոխարինում՝ ուղղաթիռի շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար[2]։
Ներկայացված բնութագրերը համապատասխանում են S-76C+ մոդելին։
Բեռնախցիկի ծավալները