Skyforger | |
---|---|
Ժանրեր | ֆոլկ մետալ |
Գործունեություն | 1995 |
Լեյբլ | Metal Blade Records, Beverina Productions?, CD-Maximum?, Folter Records?, Gailītis-G?, Mascot Records? և Moon Records Ukraine |
Կայք | skyforger.lv |
Skyforger Վիքիպահեստում |
Skyforger, 1995 թվականին կազմավորված լատվիական ռոք երաժշտախումբ, որին բնորոշ է տրաշ-մետալ, փաուեր-մետալ ոճերի և ժողովրդական երաժշտության տարրերի կիրառումը[1]։ Խմբի ստեղծագործության վրա որոշակի ազդեցություն է գործել նաև նորվեգական բլեք-մետալը[2]։ Խումբն արդեն թողարկել է երաժշտական վեց ալբոմ[3]։
Երաժշտախումբը 1995 թվականին հիմնել են դում-մետալ ոճի հետևորդ Grindmaster Dead խմբի նախկին անդամները[1]։ 1997 թվականին Skyforger-ը թողարկել է տնային պայմաններում կատարված ձայնագրությունների ոչ ամբողջական՝ կիսատ ալբոմ՝ «Semigalls' Warchant» խորագրով։ 1998-ին լույս աշխարհ է եկել խմբի առաջին լիարժեք ալբոմը՝ «Kauja Pie Saules» («Ճակատամարտ Սեուլեի մերձակայքում») խորագրով։ Դրան հաջորդել է 2000 թվականին թողարկված «Latviešu strēlnieki» («Լատիշ հրաձիգներ») ալբոմը[2]՝ Առաջին համաշխարհային պատերազմի մասին։
2002 թվականին խումբը պայմանագիր է կնքել ձայնագրության գերմանական ապրանքանիշ (լեյբլ) Folter Records-ի հետ և հաջորդ տարում թողարկել «Pērkoņkalve» ալբոմը, որտեղ անդրադարձել է բալթերի հեթանոսական մշակույթի թեմատիկային, առասպելաբանությանը, ավանդական հավատալիքներին։ Այդ նույն տարում Skyforger-ն ինքնուրույնաբար թողարկել է ժողովրդական երաժշտության «Zobena dziesma» ակուստիկ ալբոմը[2]։
2005-ին Folter Records ապրանքանիշով իրականացվել է խմբի առաջին՝ «Semigalls' Warchant» ալբոմի վերաթողարկումը[1]։ Ընդ որում՝ սկզբնական ձայնագրությունները համալրվել են երաժշտական նոր նյութով, որն ստեղծվել էր հատուկ այդ ռելիզի համար[2]։
2010 թվականին Skyforger-ը Metal Blade Records ապրանքանիշով թողարկել է իր վեցերորդ ալբոմը՝ «Kurbads»-ը, որը նվիրված է լատիշ առասպելական հերոս, դյուցազուն Կուրբադսին[2] և երաժշտախմբի համար ունի սկզբունքային, ուղենշային նշանակություն։
2015 թվականին թողարկված «Senprūsija» ալբոմը նույնպես պատմական թեմայով է. նվիրված է Պրուսիայի պատմությանը[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Skyforger» հոդվածին։ |
|