Smile (ալբոմ, Քեթի Փերրի)

Smile
Քեթի Փերրիի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՕգոստոսի 28, 2020 (2020-08-28)
Ձայնագրված2018-2020[1]
Ժանրփոփ
Տևողություն36:36
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլCapitol
Պրոդյուսեր
  • Ջոշ Աբրահամ
  • Յոհան Կառլսոն
  • Dreamlab
  • Օլիջի
  • The Monsters and the Strangerz
  • StarGate
  • Իան Քըրքպատրիկ
  • G Koop
  • Չարլի Փութ
  • Zedd
Քեթի Փերրիի ալբոմների ժամանակագրություն
«Witness»
(2017)
«Smile»
(2020)
Սինգլներ '  ալբոմից
  1. «Never Really Over»
    Թողարկվել է՝ Մայիսի 31, 2019
  2. «Harleys in Hawaii»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 16, 2019
  3. «Daisies»
    Թողարկվել է՝ Մայիսի 15, 2020
  4. «Smile»
    Թողարկվել է՝ Հուլիսի 10, 2020[2]

«Smile» (անգլ. թարգմանաբար՝ «Ժպիտ»), ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի սպասվելիք վեցերորդ ստուդիական ալբոմ։ Նա նախատեսում է թողարկել այն 2020 թվականի օգոստոսի 28-ին Capitol Records լեյբլի միջոցով։ Ալբոմի նախորդել են «Never Really Over», «Harleys in Hawaii», «Daisies» և «Smile» սինգլները։ Փերրին նկարագրել է ալբոմը որպես «ճանապարհորդություն դեպի լույս՝ ճկունության, հույսի և սիրո պատմություններով»։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտին Իան Քըրքպատրիկը հայտարարել է, որ աշխատել է Փերրիի հետ նոր երաժշտության վրա։ The Fader-ի հետ հարցազրույցում նա ասել է․ «Մենք աշխատել ենք մի երկու օր, և նա հիանալի էր»։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Փերրիին նկարագրել է որպես «մեկն, ում հետ ես ցանկանում էի աշխատել իմ ամբողջ կյանքի ընթացքում, և նա բառացիորեն ամենանորմալ, ոչ էգո մարդն էր»[3]։ Նույն տարվա հունիսին Փերրիին տեսել են Մաքս Մարթինի հետ աշխատելիս վերջինիս հայրենի Շվեդիայում[4]։

2020 թվականի մարտին Փերրին հայտարարել է նույն տարվա ամառային ամիսներին «շատ» երաժշտություն թողարկելու իր մտադրությունների մասին[1]։ Մայիսին նա հայտարարել է, որ «Daisies» երգը լինելու է ալբոմի առաջնային սինգլը[5][6]։ Նույն ամսին Amazon Alexa-ն հայտարարել է, որ ալբոմը թողարկվելու է 2020 թվականի օգոստոսի 14-ին[7][8]։ 2020 թվականի հունիսին Billboard-ի հետ տեղի ունեցած հարցազրույցում Փերրին քննարկել է իր նոր՝ «Teary Eyes» երգը[9]։ Ավելի ուշ՝ 2020 թվականի հուլիսին տեղի ունեցած հարցազրույցում նա հաստատել է, որ «Never Really Over» երգը նույնպես մտնելու է ալբոմի կազմի մեջ[10]։ Նույն ամսին էլ հայտարարվել է ալբոմի «Smile» անվանման մասին[11]։

Գաղափար և գեղարվեստական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերրին բացատրել է, որ «Smile» ալբոմը «տունելի վերջում լույսը գտնելու» և ժպիտը հետ բերելու մասին է, և, որ ալբոմն առաջացել է այնտեղ, որտեղ նա ընկել է այն բանից հետո, երբ նրա կարիերան և հարաբերությունները ցածր կետի են հասել 2017 թվականին։ Փերրին նշել է, որ տառապել է դեպրեսիայով և սուիցիդալ մտքեր է ունեցել, և հենց այդ երախտագիտությունն է փրկել նրա կյանքը[12]։ Փերրին նաև նկարագրել է ալբոմը որպես «ճանապարհորդություն դեպի լույս՝ ճկունության, հույսի և սիրո պատմություններով»[13]։

Ալբոմի շապիկի վրա պատկերված է Փերրին որպես «կարմիր քթով և կապույտ և սպիտակ վանդակներով հագուստ կրող մռայլ ծաղրածու «Smile» անվանման վերևում»։ Շապիկը թողարկվել է Թվիթթեր սոցիալական ցանցի միջոցով[14]։

Գովազդ և սինգլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Never Really Over»-ն ի սկզբանե թողարկվել է 2019 թվականի մայիսի 31-ին՝ որպես սինգլ, սակայն ավելի ուշ՝ 2020 թվականի հունիսին Փերրին հայտարարել է, որ այն լինելու է «Smile» ալբոմի կազմում և հանդես է գալու որպես ալբոմի առաջնային սինգլ։ 2019 թվականի թողարկվել են ևս երկու այլ սինգլներ՝ «Small Talk»-ը (2019 թվականի օգոստոսի 9-ին) և «Harleys in Hawaii»-ն (2019 թվականի հոկտեմբերի 16-ին), սակայն միայն վերջինս է ներառվել ալբոմում։ «Never Worn White» անվանմամբ մեկ այլ սինգլ (թողարկված 2020 թվականի մարտի 5-ին) նույնպես օգտագործվել է ալբոմը գովազդելու համար, սակայն չի ընդգրկվել թողարկումից առաջ կազմվող երգացանկի մեջ։ «Daisies» երգը թողարկվել է 2020 թվականի մայիսի 15-ին որպես ալբոմի երրորդ սինգլ։ 2020 թվականի հուլիսի 10-ին ալբոմը՝ նույնանուն երգի հետ միասին, հասանելի է դարձել նախապատվերի համար։

«Smile» ալբոմի երգացանկ
# ԱնվանումՊրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Never Really Over»  
  • Zedd
  • Dreamlab
3:43
2. «Cry About It Later»    3:09
3. «Teary Eyes»    3:02
4. «Daisies»  The Monsters & Strangerz 2:54
5. «Resilient»    3:07
6. «Not the End of the World»    2:58
7. «Smile»  
  • Աբրահամ
  • Օլիջի
  • G Koop
2:46
8. «Champagne Problems»    3:16
9. «Tucked»    3:07
10. «Harleys in Hawaii»  
  • Փութ
  • Կառլսոն
3:05
11. «Only Love»    3:18
12. «What Makes a Woman»    2:11
36:36
Target բացառիկ[16]
# ԱնվանումՊրոդյուսեր(ներ) Տևողություն
13. «Small Talk»     
14. «Never Worn White»     

Նշումներ և սեմփլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Never Really Over» երգը ինտերպոլյացիաներ է պարունակում «Love You Like That» երգից, որի հեղինակներն են Դագնի Սանդվիքը, Ջեյսոն Ջիլը, Միշել Բազը։
  • «Smile» սեմփլ է պարունակում «Jamboree», որի հեղինակներն են Էնթոնի Քրիսը, Վինսենթ Բրաունը, Քիեր Գիսթը։

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Smile» ալբոմի թողարկման ամսաթվեր և ձևաչափեր
Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան․
Տարբեր Օգոստոսի 14, 2020 Capitol [7][8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Rice, Nicholas (2020 թ․ մարտի 10). «Pregnant Katy Perry Talks Upcoming New Music: 'There's Gonna Be a Lot to Release in the Summer'». People. United States: Meredith Corporation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  2. «Singles To Radio». The Music Network.
  3. Kheraj, Alim (2018 թ․ մարտի 8). «Ian Kirkpatrick on helping create Dua Lipa's 'New Rules' and other weirdo mega-hits». The Fader (անգլերեն). United States. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  4. Jones, Abby (2018 թ․ հունիսի 12). «Katy Perry & Max Martin Reunite In Sweden: Watch The Video». Billboard. United States: Eldridge Industries. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  5. White, Jack (2020 թ․ մայիսի 7). «Katy Perry announces new single 'Daisies'». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  6. «Katy Perry announces new single, 'Daisies,'». ABC News Radio. United States: ABC Audio. 2020 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  7. 7,0 7,1 Langford, Jackson (2020 թ․ մայիսի 13). «Katy Perry announces album release date via Amazon's Alexa». NME. United Kingdom: Bandlab Technologies. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  8. 8,0 8,1 Bang Showbiz (2020 թ․ մայիսի 13). «Katy Perry to release KP5 in August». The List. United Kingdom. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  9. Rowley, Glenn (2020 թ․ հունիսի 23). «Katy Perry Reveals Inspiration Behind Upcoming 'KP5' Track 'Teary Eyes' in New Interview». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  10. Ginsberg, Gab (2020 թ․ հուլիսի 1). «Katy Perry Drops Acoustic Version of 'Daisies,' Confirms 'Never Really Over' Will Be on 'KP5'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  11. «Título do álbum novo da Katy Perry é confirmado» [Katy Perry's new album title confirmed]. POPline (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  12. «Katy Perry reveals she felt suicidal during 2017 split from Orlando Bloom». pennlive (անգլերեն). 2020 թ․ հունիսի 29. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  13. @Katy Perry (July 9, 2020). Perry/status/1281228120905793538 «I wrote the title track from the album when I was coming through one of the darkest periods of my life and had lost my smile. This whole album is my journey towards the light – with stories of resilience, hope, and love. ♥️» (Թվիթ) – via Թվիթթեր. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  14. Kaufman, Gil (2020 թ․ հուլիսի 9). «Katy Perry Proves She's the Ultimate 'Pop' Star With Playful KP5 Album Cover Reveal». Billboard. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  15. «Smile by Katy Perry». Apple Music. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  16. «Caty Perry - Witness (Target Exclusive)». Target Corporation. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.