So Am I, ամերիկացի երգչուհի Էյվա Մաքսի երգը։ Թողարկվել է 2019 թվականիմարտի 7-ին թվային ներբեռնմամբ և սթրիմինգով[1], երաժշտական տեսահոլովակը թողարկվել է նույն օրը[3] և ԱՄՆ-ում թոփ 40 ռադիոյի համար այն թողարկվել է 2019 թվականի հունիսի 25-ին[4]։ Էյվա Մաքսի դեբյուտային ստուդիական ալբոմի երկրորդ սինգլն է[5]։ Նրա խոսքերով երգն այն մասին է, թե ինչն է մարդկանց յուրօրինակ և միմյանցից տարբերվող դարձնում[6]։ Հարավկորեական NCT 127 բոյ բենդի հետ տարբերակը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 3-ին[7]։
Էյվա Մաքսն ասել է, որ երգը «ինքդ քեզ սիրելու, տարբերվող, վտարական լինելու և հասարակության կողմից ստեղծված ֆորմատում չընդգրկվելու մասին է»[3]։ Ներդաշնակությունը պարունակում է ակորդներ, որոնք գալիս են Քվինտային շրջանից, որոնցում երգը հիմնված է 4 4 ժամանակի վրա, իսկ ռիթմը կազմում է րոպեում 130 հարված տեմպ և կատարվել է F մաժորում[8]։
Մաքսը հրապարակել է երգի թիզերը Թվիթերյան իր կայքէջում՝ թողարկումից մի քանի շաբաթ առաջ[9][10], ասելով իր երկրպագուներին որ տարածեն իրենց լուսանկարները, որ «ցույց տան աշխարհին, թե ինչն է նրանց տարբերվող դարձնում օգտագործելով #SoAmI հեշթեգը[11]։ Նա նաև Գերմանիայից հրավիրել է 15 երկրպագուների, որոնք մասնակցել են #SoAmIFanVideo մրցույթին, որպեսզի նկարահանեն ֆան տեսահոլովակ Space Berlin ՅուԹյուբյան ալիքով[12][13]։
Մայքլ Սիլվան՝ Billboard ամսագրից բնութագրել է երգը որպես «սթափեցնող, հևի փոփ հիմն», որի տեքստը «երիտասարդ տարիները ղեկավարելու մասին է»[3]։ Մարկոս Պապադատոսը՝ Digital Journal-ից բնութագրել է նրա վոկալը որպես «փխրուն, ճշմարիտ և արտահայտիչ», նաև գովել է երգի արտադրությունը, որում կան «վարակիչ հուքեր և գրավիչ բիթեր, որը ոգեշնչում է լսողներին, որ կանգնեն և միասին պարեն»։ Վերջաբանում նա համեմատել է «հույսի և օպտիմիզմի ուղերձը» նրա նախորդ՝ «Sweet but Psycho» սինգլի հետ[14]։
NCT 127-ի հետ ռեմիքսային տարբերակի վերաբերյալ, Մեդելին Ռոթը՝ MTV News-ից գովել է NCT 127-ի կատարումը, նշելով, որ «նրանք ավելի մեծ ոգևորություն, հաճելի զգացողություն են հաղորդում նոր տարբերակին, այն մասին, թե ինչպես գնահատել մարդկային յուրօրինակությունը»[15]։
«So Am I» երգը հիթ է դարձել աշխարհում, դեբյուտացվելով UK Singles Chart հիթ-շքերթի 50-րդ հորիզոնականում 2019 թվականիմարտի 23-ին և արդյունքում Նորվեգիայի հիթ-շքերթում հասել է ամենաբարձր՝ 13-րդ հորիզոնականի։ Երգը հասել է 8-րդ հորիզոնականի՝ Ֆինլանդիայի, 5-րդ հորիզոնականի՝ Շոտլանդիայի, 2 հորիզոնականի՝ Նորվեգիայի և 1 հորիզոնականի՝ Լեհաստանի հիթ-շքերթներում։
Տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականիմարտի 7-ին և ռեժիսորը եղել է Այզայաք Ռենզը[3]։ Մաքսը բնութագրել է երգն այսպես. «Տեսահոլովակն իսկապես նկարահանվել է դպրոցում՝ ծաղրանքի պատճառով, որոնք դեռ շարունակվում են։ Այն սկսվում է դպրոցում։ Հենց այդտեղ էլ տառապում են շատ մարդիկ։ Ես ուզում էի, որ սյուժեն կենտրոնացած լինի վտարականների և նրանց տարբերությունների վրա, որպեսզի ցույց տրվի, որ մենք բոլորս միություն ենք։ Տարբերվող լինելը բնական է։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ հասարակությունը մեր մեջ մի ֆորմատ է ուզում ներդնել և որ մենք չպետք է ընդգրկվենք։ Մենք պետք է անենք մեր գործը»[17]։ 2020 թվականի հունվարին տեսահոլովակը ունեցել է 107 միլիոն դիտում[18]։
Երաժշտական տեսահոլովակն սկսվում է դրվագով՝ Էյվա Մաքսը քայլում է դպրոցի միջանցքով և նրա հագին սև-կարմիր զոլավոր վերնաշապիկ է։ Բացելով պահարանի դուռը նա սկսում է երգել առաջին կրկներգը և այդ ընթացքում նայում է հայելու մեջ։ Նա դեմքով շրջվում է դեպի տեսախցիկը և սկսում է քայլել լուսավորված միջանքով, երբ աշակերտները դուրս են գալիս դասարաններից։ Նա երկու աղջկա հետ պարում է Կաթոլիկ եկեղեցու ոճով պատրաստված հագուստով, իսկ հետո սպիտակ վերնաշապիկով՝ պարախմբի 6 անդամի հետ դուրս է գալիս խաղահրապարակ։ Երգում կան տարբեր տեսարաններ, որոնցում ցուցադրվում են տարբեր ռասայի ներկայացուցիչ աշակերտներ։
Հաջորդ տեսարանում Մաքսը նստած է ուսուցչի սեղանի վրա, իսկ գրատախտակի վրա գրված է «DETENTION» բառը։ Պարողների խմբի նույն անդամները նայում են միմյանց, իսկ Մաքսը քայլում է նրանց շուրջ։ Երկրորդ կրկներգի և բրիջի ժամանակ Մաքսի հագին կարմիր վերնաշպիկ և սև վերարկու է և նա պարում է ֆուտբոլի դաշտում մի քանի այլ աշակերտների հետ։ Նա կանգնած է պատի մոտ և կրում է կարմիր Beats by Dre ականջակալներ։ Վերջին տեսարանում Մաքսը քայլում է ամերիկյան ֆուտբոլի դաշտում, որտեղ աշակերտները՝ նստած շփվում են միմյանց հետ։ Մաքսը դաշտի մեջ կատարում է բելթը, երբ նրանք շփվում են միմյանց հետ, պահելով աջ ձեռքը բերանի առաջ, իսկ ձեռքերի վրա սև թանաքով գրված է «SO AM I»: Տեսահոլովակն ավարտվում է նրանով, որ Մաքսը կանգնած է աջ ձեռքը բերանի առաջ պահած և ընկնում է մեջքի վրա։
Էյվա Մաքսը կենդանի կատարել է երգը մի քանի տարբեր առիթներով, ներառյալ՝ Sunrise[19], Jimmy Kimmel Live![20], The Voice van Vlaanderen[21] և Capital FM-ի Summertime Ball 2019[22][23]:
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։