So Happy I Could Die

«So Happy I Could Die»
սինգլը
ԺանրԵվրո փոփ
ԵրգահանԼեդի Գագա
ՊրոդյուսերRedOne

«So Happy I Could Die», երգ Լեդի Գագայի «The Fame Monster» երրորդ մինի ալբոմից, որը գրել են Լեդի Գագան, Space Cowboy-ը և RedOne-ը։ Այս երգը ձայնագրվել է Interscope, Universal Music պիտակների ներքո։

«So Happy I Could Die» ներկայացնում վախը թմրամոլությունից և ալկոհոլից։ Երգը նախ և առաջ հղում է անում Գագայի «մանուշակագույն կեղծամին»։ So Happy I Could Die-ը սինթի-փոփ կոմպոզիցիա է, որն իր մեջ ունի եվրոփոփի տարրեր։ Երգի մեջ օգտագործվել է ավտոթյուն՝ Գագայի ձայնին արձագանք հաղորդելու համար[1]։ Երգի կառուցվածքը հիշեցնում է Նատաշա Բեդինգֆիլդի Pocketful of Sunshine-ը(2008)[2]։ 2012 թվականի օգոստոսի վերջին Գագան սոցիալական թվիթթեր էջում հայտնեց, որ երգը ոգեշնչված է անգլիացի երգչուհի Լիլի Ալենից[3]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը դրական է ընդունվել քննադատների կողմից։ Նրանցից շատերը գովել են Գագայի վոկալն ու գրած տեքստը։ BBC-ի Փոլ Լեսթիրը երգը նկարագրել է որպես լկտի «էլեկտրո-եվրոփոփ» բալլադ։

Կենդանի կատարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագան այդ երգը կատարել է The Monster Ball Tour հյուսիսամերիկյան շրջագայության առաջին մասում որոշակի ամսաթվերին։ Այնուհետև նա կատարել է նորացված տարբերակը։ Առաջին մասի ընթացքում նա կատարել է այս երգը «Teeth»-ից առաջ՝ հագած սև կաշվե կորսետ։ Նորացված երգի ժամանակ նա հագել է «Living Dress» բեմական հագուստը։ Առաջին տան կատարելուց հետո բարձրանում է հարթակ, որպեսզի հանդիսատեսն էլ ավելի լավ տեսնի իր զգեստը։ Երգի վերջում իջնում է բեմ՝ հաջորդ երգի համար հագուստը փոխելու։

Ձայնագրման մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկությունը վերցված է The Fame Monster ալբոմի պաշտոնական գրքույկից[4]։

Չարթ (2009) Բարձրագույն դիրք
Հունգարիա Hungarian Singles Chart[5] 10
Շվեդիա Sverigetopplistan[6] 53
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[7] 84

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lester, Paul (2009 թ․ նոյեմբերի 20). «The Fame Monster Review». BBC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  2. Weiss, Dan (2011 թ․ փետրվարի 16). «A Quick Guide to Lady Gaga's (Possible) Plagiarisms, From 'Telephone' to 'Born This Way'». SF Weekly. Village Voice Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  3. «Lady Gaga reveals Lily Allen inspiration». NME. IPC Media. 2012 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. Կաղապար:Cite album-notes
  5. «Hungarian Single (track) Top 10 lista» (Hungarian). Mahasz. Magyar Hanglemezkiadók Szövetsége. 2009 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Swedishcharts.com — Lady GaGa — So Happy I Could Die. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է 2012-06-2.
  7. Lady Gaga: Artist Chart History Official Charts Company. Ստուգվել է 2012-06-2.