South Club | |
---|---|
South Club-ի ելույթը 2018 թվականին վերջին «Indiestance» համերգին | |
Հիմնական տվյալներ | |
Լեյբլ | P&B գործակալություն |
Կայք | pnbent.com |
Անդամներ | |
| |
Նախկին անդամներ | |
| |
South Club Վիքիպահեստում |
South Club-ը (կորեերեն` 사우스클럽) հարավկորեական բոյ բենդ է, 2017 թվականին կազմավորված երգիչ` Նամ Թե Հյոնի կողմից[1]։ Այս պահին բենդը կազմված է չորս անդամից` լիդեր, վոկալիստ, կիթառահար, երգահան և պրոդյուսեր Նամ Թե Հյոն, բաս կիթառահար Ջոն Հե-մին, թմբկահար Լի Դոն-գըն և կիթառիստ Կանգ Մին-ջուն։ South Club-ը դեբյուտ ունեցավ` թողարկելով իրենց առաջին սինգլ` «Hug Me»-ին[2]։
Երբ 2016 թվականի նոյեմբերի 25-ին Նամ Թե Հյոնը դուրս եկավ նախկին գործակալությեունից և խմբից[3], նա որոշեց շարունակել իր գործունեությունը երաժշտության ասպարեզում` կազմավորելով բենդ։ Թե Հյոնը հրապարակեց օնլայն հայտարարություն[4]։ Ի վերջո նա եկեղեցում հանդիպում է իր բենդի ապագա ամդամ Կիմ Ըի-մյոնին[5]։ Ըի-մյոնը Թե Հյոնին ծանոթացնում է իր երաժիշտ ընկերներ` Կանգ Կուն-կուի, Ջանգ Վոն-յոնի և Չոի Յուն-հիի հետ։ Նրանք միասին ստեղծեցին հինգ հոգանոց բենդ։ Թե Հյոնը միակը չէր, ով ուներ փորձ այդ ասպարեզում։ Կանգ Կուն-կուն և Կիմ Ըի-մյոնը նույնպես նախկինում եղել էին բենդի անդամներ[6]։
Մարտի 25-ին Թե Հյոնը հայտարարեց իրենց նորաստեղծ South Club բենդի առաջին կատարման մասին իր սոցիալական կայքէջում[7]։ Բենդի կազմավորումը պաշտոնական էր։ Նամ Թե Հյոնը հիմնադրեց «South Buyers Club» երաժշտական ընկերությունը, որպեսզի շարժվի իր նախընտրած երաժշտական ոճով[8]։ Թե Հըոնը հետագայում դարձավ բենդի լիդերը և գլխավոր երգահանը, իսկ մնացած անդամները, միասին պայմանավորվելով, ավելացնում են իրենց ուրույն ոճը երգերին[9]։
South Club-ը դեբյուտ ունեցավ 2017 թվականի մայիսի 26-ին իրենց առաջին սինգլ` «Hug me»[2], մելամաղձոտ երգ` մարդկաին միայնության մասին։ Այն միանգամից դրական արձագանք ստացավ երկրպագուների և այլ արտիստների կողմից։ Այդտեղից սկսած բենդը սկսեց մասնակցել բազմաթիվ միջոցառումների և փառատոների։ Հունիսի 18-ին նրանք ունեցան իրենց առաջին պաշտոնական հանրային ելույթը «Smile, Love, Weekend» երաժշտական փառատոնում։ Այնտեղ արեցին իրենց ալբոմի պրեմիերան և նվագեցին երգ, որը նախատեսված էր իրենց մինի ալբեմի համար։ Նրանց առաջին յոթ թրաքեր պարունակող մինի ալբոմ`«90»-ը թողարկեցին հունիսի 27-ին[10]։ South Club-ը նկարագրեց իրենց երաժշտությունը որպես ալտերնատիվ ռոք` բլյուզի հիմքով։ Ալբոմի թողարկման հետ մեկտեղ նրանք նույնպես թողարկեցին երեք տեսահոլովակներ։ «Dirty House» (더러운 집), «I Got the Blues» և « Liar»: Նրանք խոսեցին ազատության և երիտասարդության մասին իրենց երգերի միջոցով[9]։ Նրանց երաժշտությունը հիմնականում ոգեշնչված է 90-ականների ռոք խմբերից, ինչպիսին է «Nirvana»-ն[11]։
Հուլիսի ութին թողարկում են իրենց երկրորդ սինգլ` «NO»-ն իր տեսահոլովակի հետ միասին South Club-ի ՅուԹյուբյան էջում[12]։
Նույն տարում Չոի Յուն-հին լքեց խումբը անձնական խնդիրների պատճառով, սակայն Թե Հյոնը հայտարարեց, որ բենդը կշարունակի իր գործունեությունը` հանդես գալով որպես չորս հոգուց բախկացած խումբ։
Նրանք շարունակեցին ունենալ ելույթներ Հարավային Կորեայում, ապա նրանք հանդիպում կատարեցին երկրպագուների հետ նաև Տոկիոյում, Բանգկոգում և Թայբեյում[13] and Taipei[14],: Այնտեղ նրանք արժանացան ջերմ ընդունելության։ Նոյեմբերի 18-ին և 19-ին South Club-ը ունեցավ իր պաշտոնական սոլո համերգը` կազմակերպված Կիմ Թե-վոնի կողմից Սեուլում։ Համերգին հյուր եկան 10 cm-ը, Heize-ը և Նամ Դն-հյունը[15]։
South Club-ի երրորդ սինգլ` «누굴 위한 노래인가요 (Ու՞մ համար է այս երգը)» թողարկվեց թվային երաժշտական կայքում դեկտեմբերի հինգին։ Երգը ինքնին հիմնված է Նամ Թե Հյոնի անձնական կյանքի սիրային պատմության վրա[16]։ Նա խոստովանել է, որ երգը պետք է լիներ ջերմ սիրայրն երգ, բայց երբ իր ընկերուհին լքեց նրան, նա ձևափոխեց երգը և նկարագրեց իր մոլորված լինելու զգացողությունը[17]
2018 թվականի սկզբին Թե Հյոնը հայտարեց, որ South Club-ը ապրիլին սկսելու է շրջագայություն Եվրոպայով, այցելելու է Լոնդոն, Փարիզ, Քյոլն և Մադրիդ[18]։
Հունվարի 27-ին նրանք կազմակերպեցին իրենց առաջին երաժշտական հանդիպումը երկրպագուների հետ Հոնկոնգում[19], որտեղ նրանք նկարահանեցին տեսահոլովակ իրենց առաջիկա ալբոմի համար[20]։
Մի քանի շաբաթ անց South Buyers Club-ը հայտարարեց, որ South Club-ի բաս կիթառահար` Կիմ Ըի-մյոնը խումբը լքել է անձնական խնդիրների պատճառով[21]։ Բենդը թողարկեց մի հոլովակ. նրանք ասեցին, որ ունեն նոր բաս կիթառիստ իրենց բենդում։ Փետրվարի 18-ին South Club-ը ելույթ ունեցավ «Rolling Hall»-ի 23-րդ տարեդարձին իրենց նոր բաս կիթառահար` Նամ Դոն-հյունի հետ միասին[22]։
2018 թվականի մարտի 28-ին South Buyers Club-ը հայտարարեց, որ South Club-ը գնալու է շրջագայության Ճապոնիայում[23]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «South Club (խունբ)» հոդվածին։ |
|