«Stumblin’ In», երգ, որի կատարողներն են Քրիս Նորման և Սյուզի Քուատրո դուետը[1]։ Ընդգրկվել է Սյուզի Քուատրոյի «if You Knew Suzi» …» ալբոմում[1]։
Քրիս Նորմանն այդ ժամանակ Smokie խմբի վոկալիստն էր (ֆրոնտմեն), ուստի այս երգը նրա համար հեռացում էր իր խմբի հարդ ռոք հնչողությունից[1]։
Երգը պատմում է այն մասին, թե ինչպես անսպասելիորեն սիրահարվում ես մի մարդու, որին երբեք չէիր սպասի, որ կսիրահարվես[1]։
Երգը ԱՄՆ-ում հասել է 4-րդ հորիզոնականին (Billboard Hot 100-ում)[2]։ Իսկ Մեծ Բրիտանիայում այն պակաս հաջողակ է եղել՝ UK Singles Chart սինգլային հիթ-շքերթում հասնելով ընդամենը 41-րդ հորիզոնականին[3]։
Սյուզի Քուատրոյի կարիերայում, որը բրիտանական հիթ-շքերթներում ունեցել է հիթերի մի ամբողջ շարք, այդ երգն այդպես էլ մնացել է միակը, որն ԱՄՆ ազգային վարկանիշում ընդգրկվել է Թոփ 5-ում[1]։
Ե՛վ Սյուզի Քվատրոյի, և՛ Քրիս Նորմանի (որպես մենակատար) համար այս երգը, ի վերջո, դարձել է կարիերայի ամենահաջողված երգը[1]։ Քրիս Նորմանն հետագայում ունեցել է «Midnight Lady»[4] երգը, բայց այն հաջողություն է ունեցել միայն մայրցամաքային Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում հիթ-շքերթներում չի հայտնվել։
Ամերիկյան երաժշտական մամուլը ջերմորեն է ընդունել սինգլի թողարկումը։ Այսպես, Record World շաբաթաթերթը 1979 թվականի հունվարի 20-ին գրել է, որ երգը բրենդավորված է Chinnichap որակի նշանով, ինչն ինքնին բավարար առիթ է լսելու և Թոփ 40-ում հայտնվելու համար։ Billboard-ի գրախոսները նույնպես նշել են, որ պրոդյուսերն ու հեղինակը հստակ գիտեն, թե ինչպես օգտագործել հուկը լավագույն արդյունքի հասնելու համար։ Վոկալ դուետը համոզիչ է, իսկ խորամանկ գործիքավորումն ու մեղեդին պահպանվում են ամեն ինչում։ Cashbox-ի՝ ԱՄՆ երաժշտական արդյունաբերության երրորդ ամենշաբաթյա պրոֆեսիոնալ ամսագրի արձագանքը բացառություն չէր։ Նրա մեկնաբանները նույնպես բարձր են գնահատել կոմպոզիցիան և կանխատեսել են, որ այն կհայտնվի հիթ-շքերթներում։ «Նույնիսկ, չափավոր ռիթմը և կիթառի նուրբ հպումները, ընդհանուր լարային աջակցությունը և լավ երգելը այս նյութը դարձնում են Top 40-ին արժանի»։