«Superstition» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | ռիթմ էնդ բլյուզ, սոուլ և Ֆանկ |
Լեյբլ | Motown |
Պրոդյուսեր | Սթիվի Ուանդեր |
«Superstition», ամերիկացի երգիչ-երգահան Սթիվի Ուանդերի երգը։
Երգը թողարկել է Tamla լեյբլը 1972 թվականի հոկտեմբերի 24-ին՝ որպես նրա Talking Book (1972) տասնհինգերորդ ստուդիական ալբոմի առաջատար սինգլ։ Երգի բառերը նկարագրում են հանրաճանաչ սնահավատությունները՝ իրենց բացասական հետևանքներով։
1998 թվականին Սթիվի Ուանդերի «Superstition» սինգլը ներգրավվել Է Գրեմմի մրցանակի փառքի սրահ[1]։
2004 թվականին Rolling Stone ամսագիրը Սթիվի Ուանդերի կատարմամբ երգը դասել է իր «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկի 74-րդ հորիզոնականին[2]։ 2011 թվականի ցանկում երգը 73-րդ հորիզոնականում է[3]։
Բացի այդ, 2014 թվականին բրիտանական New Musical Express երաժշտական ամսագիրը երգը ներառել է իր «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկում (103-րդ հորիզոնական)[4][5]։
«Superstition»-ը Սթիվի Ուանդերի երեք երգերի հետ միասին («Living for the City», «Master Blaster (Jammin’)» և «Uptight (Everything’s Alright)») մտնում է Ռոքնռոլի փառքի սրահի կազմած 500 Songs That Shaped Rock and Roll ցանկի մեջ[6]։
Երգն (կրկին Սթիվի Ուանդերի օրիգինալ կատարմամբ) ընդգրկվել է 2011 թվականին «Թայմ» ամսագրի կազմած All-TIME 100 Songs ցանկում (1923 թվականին «Թայմ» ամսագրի հիմնադրումից ի վեր 100 լավագույն երգերի ցանկ)[7]։
Շաբաթական հիթ-շքերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Մեծ Բրիտանիա (BPI)[16] | Gold | 500 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
{{cite web}}
: no-break space character in |title=
at position 35 (օգնություն)
|