«Supreme» | ||||
---|---|---|---|---|
Ռոբի Ուիլյամսի սինգլը | ||||
«Sing When You’re Winning» ալբոմից | ||||
Թողարկված | 11 դեկտեմբերի, 2000 | |||
Ֆորմատ | CD-սինգլ | |||
Ձայնագրված | 2000 | |||
Ժանր | փոփ | |||
Տևողություն | 4:15 | |||
Լեյբլ | Chrysalis Records | |||
Պրոդյուսեր | Գայ Չեմբերս | |||
Ռոբի Ուիլյամսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Supreme (հայերեն՝ Մեծ սեր, հավերժ սեր), Ռոբի Ուիլյամսի երգը՝ թողարկված 2000 թվականին և Sing When You’re Winning ձայնասկավառակի երրորդ սինգլը։ Ներառում է Գլորիա Գեյնորի «I Will Survive» երգի ինտերպոլացիաները։ Ուիլյամսն ասում էր, որ երբ նա ճանապարհորդում էր Շվեյցարիայով և ավելի ու ավելի էր մոտենում նոր հազարամյակին, զբոսաշրջիկները, ինչ լեզվով էլ նրանք չխոսեին, ողջ ընթացքում երգում էին այս երգի բառերը։ Լարային գործիքներով հատվածները կատարել է Ֆրանսուա դե Ռուբեն։ Երգը դարձել է լեհական Londyńczycy սերիալի հիմնական երաժշտական թեման։
Երգի տեսահոլովակը կոչվում էր «Ջենթլմենների մրցավազք» և ինչ-որ առումով հարգանքի տուրք է Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Ջեքի Ստյուարտին։ Երգիչը պատկերում է Բոբ Ուիլյամսին՝ հորինված կերպարի, որը ցանկանում էր հաղթել 1970 թվականի աշխարհի առաջնությունը։ Ուիլյամսը վթարի է ենթարկվում, բայց շատ կար ժամանակահատվածում կարողանում է վերականգնվել։ Սակայն վերջին հաշվով նա կորցնում է իր տիտղոսը և հաղթելու հույսը, երբ հենց մրցավազքի սկզբում փորլուծություն է ունենում, իսկ հետո նա չի կարողանում սկսել մրցարշավը այն պատճառով, որ իր մենեջերը անիմաստ սխալ է թույլ տալիս, և Ուիլյամսը փակված է մնում իր կցասայլում. մենեջերը համոզված էր, որ այն դատարկ է։
Մրցարշավի հաղթողի տիտղոսի համար մղվող պայքարը գործնականում կատարելապես ներկայացնելու համար Ռոբի Ուիլյամսի հետ նկարահանած դրվագները համակարգչային տեխնոլոգիաների միջոցով միացրել են Ջեքի Ստյուարտի վավերագրական ֆիլմի դրվագների հետ։ Տեսահոլովակում կիրառված է առանձնացման տեխնիկան, ինչը հաճախ կարելի է տեսնել 1960-70-ական թվականների տեսահոլովակներում։ Ռոբի Ուիլյամսի մասնակցությամբ դրվագները ներկայացված են դեղնավուն գույնով, որպեսզի ամեն ինչ մոտ լինի բնականին, ինչպես Ջեքի Ստյուարտի մասնակցությամբ իրական դրվագները։ Հոլովակում օգտագործվում են նաև թերթերի կեղծ էջեր՝ կեղծ վերնագրերով, որպեսզի կարողանան բացահայտել պատմության ողջ էությունը։
Երգը մեծ հաջողություն է բերել Ռոբի Ուիլյամսին։ Այն հայտնվել է այնպիսի երկրների լավագույն տասնյակներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Ավստրիան, Նոր Զելանդիան և այլն։ Երգը ձայնագրվլ է նաև ֆրանսերեն տարբերակով և թողարկվել Ֆրանսիայում՝ ստանալով SNEP։
Բրիտանական McFly խմբի «I Need A Woman» երգը՝ 2010 թվականի «Above The Noise» ձայնասկավառակից, ներառում է «Supreme» երգի սեմփլները։
UK CD1
UK CD2
Հիթ-շքերթ (2000-2001) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
![]() |
14 |
![]() |
3 |
![]() |
29 |
![]() |
4 |
Denmark (Hitlisten)[5] | 8 |
![]() |
16 |
![]() |
12 |
![]() |
14 |
IRMA[9] | |
Italy (FIMI)[10] | 4 |
![]() |
8 |
![]() |
16 |
![]() |
3 |
![]() |
11 |
Poland (Polish Singles Chart)[15] | 1 |
![]() |
4 |
![]() |
14 |
![]() |
4 |
![]() |
4 |