«Swinging on a Star» | |
---|---|
Բինգ Քրոսբիի սինգլը | |
Թողարկված | 1944 |
Ձայնագրված | 1944 |
Երգահան | Jimmy Van Heusen?[1] |
«Swinging on a Star», ամերիկյան հանրաճանաչ երգ, որը գրել են կոմպոզիտոր Ջեյմս վան Հյուզենը և երգահան Ռալֆ Բլեյնը։ Առաջին անգամ այն կատարել է Բինգ Քրոսբին («The Williams Brothers» վոկալ քառյակի մասնակցությամբ) «Գնա քո ճանապարհով» (1944) երաժշտական ֆիլմում։
Ֆիլմում դժվար դաստիարակվող դեռահասներից մեկը խոստովանում է, որ ընդհանրապես չի ցանկանում դպրոց գնալ։ Ի պատասխան դրան՝ գլխավոր հերոսը՝ Օ'Մելլին[2] երգում է խրատական երգ, որտեղ կատակով ուրվագծում է մի կողմից ծույլերին սպասվող հեռանկարը, մյուս կողմից՝ աշխատասեր և ինքնուրույն երեխաներին սպասվող «աստղային» ճակատագիրը։ Երգի վերջում ասվում է․ «Ոչ բոլոր կապիկներն են կենդանաբանական այգում, նրանցից մի քանիսին հանդիպում ես ամեն օր։ Այնպես որ, տես, ամեն ինչ կախված է քեզանից. դու կարող եք ավելի լավը դառնալ, քան հիմա, կարող ես ճոճվել աստղի վրա»[3]։
«Swinging on a star» երգը, ինչպես և նույն ֆիլմի մյուս երգը՝ «Silent Night», դարձել են Բինգ Քրոսբիի հիթերը[4]։ «Swinging on a Star» երգը 1944 թվականին 9 շաբաթ ամերիկյան երգերի վարկանիշում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը[2][5]։ 1945 թվականի մարտին «Լավագույն երգ» անվանակարգում արժանացել է «Օսկարի»[5]։ 2002 թվականին երգը ընդունվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության փառքի սրահ[6]։
Հոր դերի համար Քրոսբին ստացել Է «Օսկար» մրցանակ «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում[7][8]։
Երգը ձայնագրվել է ավելի քան 200 անգամ[9]։ Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը երգը (1944 թվականի «Գնա քո ճանապարհով» ֆիլմի տարբերակը) տեղադրել է ամերիկյան կինոֆիլմերի հարյուր լավագույն երգերի ցանկի 37-րդ հորիզոնականում[10]։