«TKN» (Tekken-ի՝ 1994 թվականի ճապոնական տեսախաղի հնչյունական կրճատում), իսպանացի երգչուհի և երգերի հեղինակՌոսալիայի երգը՝ ամերիկացի ռեփերԹրևիս Սքոթի հետ համագործակցությամբ։ Այն արտադրվել է Ռոսալիայի, El Guincho-յի, Sky Rompiendo el Bajo-յի և Tainy-ի կողմից և թողարկվել է 2020 թվականի մայիսի 28-ին Epic և Columbia Records լեյբլներում՝ որպես Ռոսալիայի սպասվելիք երրորդ ստուդիական ալբոմի սինգլ, որի թողարկումը նախատեսվում է ավելի ուշ նույն տարի[1]։ Սա կատարողների համագործակցությամբ երկրորդ թրեքն է, առաջինը Սքոթի «Highest in the Room» երգի ռեմիքսն էր[2]։
2020 թվականի մարտին, երբ աշխարհը գտնվում էր միջազգային մեկուսացման մեջ COVID-19 համավարակի պատճառով, Ռոսալիան շատ հարցազրույցներ է առաջարկել տարբեր ռադիոկայաններին և հեռուստաշոուներին իր նոր աշխատանքը՝ «Dolerme» գովազդային սինգլը գովազդելու համար։ Նա հայտնել է El Hormiguero-յին, որ թողարկելը այդ թրեքը «շատ ագրեսիվ թրեքի փոխարեն, որին մասնակցում էր ամերիկացի արտիստ, և որը պետք է թողարկվեր այս ամիս, սակայն դա չի համապատասխանել ամբողջ իրավիճակին»[3]։ Ապրիլին Ռոսալիան պատմել է Զեյն Լոուիին Beats 1-ում, որ համագործակցող արտիստը Թրևիս Սքոթն է, որին նա անձնապես հանդիպել է 2019 թվականի հուլիսին Քայլի Ջենների միջոցով և հետո՝ նոյեմբերին ելույթ ունեցել Հյուստոնում նրա սեփական Astroworld փառատոնին[4][5]։ Նա հայտնել է, որ «այս երգը շատ ագրեսիվ է, այն այնպիսի էներգիա ունի, որը, ես կարծում եմ, անհրաժեշտ է ներկա պահին։ Այն իսկապես ակումբներում նվագելու համար է»[6]։
2020 թվականի մայիսի 22-ին Ռոսալիան 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ է տեղադրել իր ինստագրամյան կայքէջի պատմություններում, որտեղ նա գտնվում էր Մայամիում և հեռախոսով լսում էր իր երգը։ Տեսահոլովակը ցուցադրել է Սքոթին, ով իր կարիերայում առաջին անգամ ռեփ էր կարդում իսպաներենով[7][8]։ Երեք օր անց նա պաշտոնապես հայտարարել է թրեքի անվանումը, ինչպես նաև դրա համապատասխան շապիկը[9]։ Մայիսի 28-ին այդ շապիկը փոխվել է մեկ այլի վրա՝ դեղին տառերորվ կարմիրների փոխարեն։ Երգի և տեսահոլովակի նախադիտման տարբերակը հրապարակվել է մայիսի 27-ին Թվիթթերում և Ինստագրամում[10]։
«TKN»-ի համար տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսում 2020 թվականի փետրվարի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Ինչպես հայտարարվել է բարսելոնական RAC 1 ռադիոկայանին, տեսահոլովակը պրոդյուսերավորվել է կատալոնական CANADA արտադրական ընկերության կողմից, որը նաև մասնակցել է Ռոսալիայի՝ Billboard-ի և Honda-յի համար ստեղծված 3 սերիայից բաղկացած վավերագրական ֆիլմի արտադրությանը և նրա նախորդ երգերից որոշներումը, օրինակ՝ «Malamente»-ում և «Pienso en tu Mirá»-յում։ Ընկերությունը նույնպես աշխատել է Դուա Լիպայի հետ նրա 2020 թվականի «Physical» երգի տեսոլովակի համար[11]։ 2020 թվականի ապրիլին Beats 1-ում Զեյն Լոուիի հետ հարցազրույցի ժամանակ Ռոսալիան հաստատել է, որ տեսահոլովակն արդեն ավարտված է[12]։ Դրա պրեմիերան կայացել է ՅուԹյուբում 2020 թվականի մայիսի 28-ին։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։