«Take On Me» (անգլ. թարգմանաբար՝ «Վերցրու ինձ քեզ հետ»), a-ha խմբի «Hunting High and Low» ալբոմի առաջին սինգլը։ Մեծ Բրիտանիայում ստացել է «ոսկե» կարգավիճակ։ Ամբողջ աշխարհում ճանաչված դառնալով՝ այն հետագայում վերակատարել են այլ երաժշտական խմբեր։
Սինգլի առաջին թողարկումը կայացել է 1983 թվականին Եվրոպայում։ Այդ ժամանակ երգն առանձնահատուկ հաջողության չի հասել և կարողացել է բարձրանալ միայն նորվեգական հիթ շքերթերի երրորդ հորիզոնական։ 1984-1985 թվականներին սինգլի երկրորդ և երրորդ հրապարակումներից հետո սակայն «Take On Me»-ն դարձել է հիթ և զբաղեցրել առաջին հորիզոնականը ամերիկյան Billboard Hot 100 շքերթում։
«Billboard» ամսագրի հիթ շքերթում սինգլն առաջին անգամ հայտնվել է 1985 թվականի հուլիսի 13-ին և գլխավորել ամերիկյան թոփ 20-ը։ Այն դարձել է Billboard Hot 100-ի լավագույն հարյուրյակի առաջին համարը շքերթում 27 շաբաթների արդյունքում՝ դառնալով ԱՄՆ-ում 1985 թվականի արդյունքներով տասը լավագույն սինգլներից մեկը։ Մեծ Բրիտանիայում սինգլը հասել է ազգային շքերթի 2-րդ հորիզոնական, իսկ Նորվեգիայում՝ առաջին։ Վերջնական արդյունքում սինգլն առաջին տեղն է զբաղեցրել 36 երկրներում՝ 9 միլիոն օրինակով դառնալով աշխարհի ամենավաճառվող սինգլներից մեկը։