«Takin’ Back My Love» | |||||
---|---|---|---|---|---|
![]() | |||||
Էնրիկե Իգլեսիասի սինգլը | |||||
«Greatest Hits» ալբոմից | |||||
Թողարկված | 12 հունվարի, 2009 (Ֆրանսիա) 20 մարտի, 2009 (Գերմանիա) | ||||
Ֆորմատ | CD-սինգլ, մաքսի սինգլ, թվային տարածում | ||||
Ձայնագրված | 2008 | ||||
Ժանր | եվրոփոփ, R&B | ||||
Տևողություն | 3:51 | ||||
Լեյբլ | Interscope | ||||
Պրոդյուսեր | RedOne | ||||
Էնրիկե Իգլեսիասի սինգլների ժամանակագրություն | |||||
| |||||
Սիարայի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Սառա Քոննորի սինգլների ժամանակագրություն | |||||
|
Takin’ Back My Love, իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասի Greatest Hits ալբոմի երկրորդ սինգլը՝ թողարկված 2009 թվականի հունվարի 12-ին Interscope լեյբլով։ Երգը գրել է Ֆրենկի Շտորմը, պրոդյուսերը եղել է Նադիր Խայաթը (RedOne)։ Ձայնագրվել է երգի երեք տարբերակ. բնօրինակը ամերիկացի երգչուհի Սիարայի հետ դուետն է, որը եղել է միջազգային սինգլ։ Դրանից բացի երգի բոնուսային տարբերակներ են ձայնագրվել գերմանացի երգչուհի Սառա Քոննորի ու ֆրանսիացի երգչուհի Tyssem-ի հետ։ Սառա Քոննորի հետ դուետը թողարկվել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Լեհաստանում ու Չեխիայում։
Tyssem-ի հետ ձայնագրված տարբերակն ունի երկակի վերնագիր՝ «Takin’ Back My Love/Sans l’ombre d’un remord»: Երգը մասամբ թարգմանվել է ֆրանսերեն (Էնրիկեն երգի իր հատվածը կատարում է անգլերեն, Tyssem-ը՝ ֆրանսերեն) և որպես սինգլ թողարկվել է Ֆրանսիայում։
Էնրիկե Իգլեսիասը երգն առաջին անգամ կատարել է ֆրանսիական Star Academy շոուի ժամանակ՝ շոուի եզրափակչի մասնակիցներից մեկի՝ Գոթյեի հետ։ Ելույթը լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից, իսկ ժյուրիի անդամները Գոթյեին բարձր միավորների տվեցին[1]։ Այս ելույթի շնորհիվ սինգլի դեբյուտը Ֆրանսիայում հաջող եղավ. այն հիթ-շքերթներում ընդգրկվեց միանգամից երրորդ հորիզոնականում։
Էնրիկեն ու Սիարան առաջին անգամ միասին ելույթ ունեցան 2009 թվականին՝ ամերիկյան ֆուտբոլի առաջնության ժամանակ, որ տեղի է ունեցել Հավայի նահանգում։ Ավստրալիական «Կյանք և խոհանոց» շոուում Էնրիկե Իգլեսիասը երգը կատարել է ավստրիալացի երգչուհի Գաբրիելա Չիլմիի հետ։ Գերմանական Nur die liebe Zaehlt շոուում Էնրիկեն ելույթ է ունեցել Սառա Քոննորի հետ։
Սիարան երգի սոլո տարբերակը կատարել է Լոնդոնում՝ իր ելույթով բացելով Բրիթնի Սփիրսի համերգների շարքը, որ կոչվում էր The Circus Starring Britney Spears:
Երկրորդ և վերջին անգամ Էնրիկեն ու Սիարան միասին ելույթ են ունեցել Լոնդոնում 2009 թվականին՝ Capital FM Summertime Ball փառատոնում[2]։
Երգի տեսահոլովակը նկարահանել է նորվեգացի ռեժիսոր Ռեյ Քեյը (նորվ.՝ Ray Key) Լոս Անջելեսում 2009 թվականի փետրվարի 13-ին։ Տեսահոլովակը հեռուստատեսությամբ սկսել է ցուցադրվել 2009 թվականի փետրվարին։ Տեսահոլովակը նկարահանվել է խամրած գույներով. նրանում գերակշռում է կապույտը։ Ողջ տեսահոլովակի ընթացքում Սիարան ու Էնրիկեն վիճում են, բայց վերջում հաշտվում են։
2009 թվականի մարտին նկարահանվել է տեսահոլովակ Սառա Քոննորի հետ։ Այն նկարահանվել է նույն սցենարով, սակայն այս դեպքում Սառա Քոննորը շրջապատված է Սիարայի լուսանկարներով։
Սինգլը առաջին անգամ հիթ-շքերթներում ընդգրկվել է Ֆրանսիայում՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը և ունենալով 4000 վաճառված օրինակ[3].
Հիթ-շքերթ (2009) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Austria Singles Chart[4]1 | 19 |
Belgium Singles Chart (Flanders)[5] | 7 |
Belgium Singles Chart (Wallonia)[6] | 9 |
Danish Singles Chart[4] | 8 |
Dutch Top 40[4] | 5 |
Eurochart Hot 100[7] | 3 |
Finnish Singles Chart[8] | 9 |
French SNEP Singles Chart[4] | 2 |
German Singles Chart[4] 1 | 9 |
Greek Singles Chart[9] | 6 |
Irish Singles Chart[4] | 7 |
Romanian Singles Chart[10] | 1 |
Russian Airplay Chart | 2 |
Swedish Singles Chart[4] | 40 |
Swiss Singles Chart[4] | 23 |
Turkey Top 20 Chart[11] | 5 |
UK Singles Chart[4] | 12 |
UK R&B Chart[12] | 5 |
U.S. Billboard Hot Dance Club Play[13] | 4 |
1 Զուգերգ Սառա Քոննորի հետ