«Talk Dirty» | |||||
---|---|---|---|---|---|
Ջեյսոն Դերուլոյի և Թու Չեյնսի սինգլը | |||||
«Tattoos» և «Talk Dirty» ալբոմից | |||||
Թողարկված | Օգոստոսի 2, 2013 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում, CD սինգլ | ||||
Ձայնագրված | 2012 | ||||
Ժանր | Փոփ | ||||
Երգահան | Tamir Muskat?, Sean Douglas?, 2 Չեյնս, Jason Evigan?, Ջեյսոն Դերուլո, Ori Kaplan? և Tomer Yosef? | ||||
Տևողություն | 2:58 | ||||
Լեյբլ |
| ||||
Պրոդյուսեր | Ռիկի Ռիդ | ||||
Ջեյսոն Դերուլոյի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Թու Չեյնսի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«Talk Dirty» (հայերեն՝ «Խոսիր կեղտոտ բառերով»), ամերիկյան երգիչ Ջեյսոն Դերուլոյի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Թու Չեյնսը։ Այն թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 2-ին՝ որպես Դերուլոյի «Tattoos» (2013) կոչվող երրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Այն նաև ընդգրկվել է այդ ալբոմի վերաթողարկված տարբերակում, որը կրում է «Talk Dirty» (2014) անվանումը։
«Talk Dirty»-ն փոփ ժանրի երգ է, որի երաժշտությունը վերցված է իսրայելական Balkan Beat Box խմբի «Hermetico» երգից։ Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Քոլին Թիլինը, ներկայացվել է 2013 թվականի հուլիսին և ներկայացվել է օգոստոսի 7-ին։ Տեսահոլովակը MTV Video Music Awards 2014 մրցանակաբաշխությունում առաջադրվել է «Լավագույն փոփ տեսահոլովակ» և «Լավագույն խորեոգրաֆիա» մրցանակներին։ Երգը ունեցել է կոմերցիոն մեծ հաջողություն և դարձել է միջազգային հիթ։ Այն գլխավորել է Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների հիթ շքերթներ։ Միացյալ Նահանգներում երգը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում։
Պրոդյուսեր Ռիկի Ռիդին երգը ստեղծելու գաղափարը տվել է նրա գործընկեր Մայլս Բերդը։ Նա Ռիդին ներկայացնում է իսրայելական Balkan Beat Box խմբի «Hermetico» երգը և առաջարկում է այդ երգի երաժշտությունը վերամշակել[1][2]։ «Hermetico» երգն ընդգրկված է եղել խմբի «Nu Med» ալբոմում, որը թողարկվել է 2007 թվականին[3]։ Ռիդը ստանում է այդ խմբի թույլատվությունը և վերցնելով երգի աուդիո տարբերակը, սկսում է Լոս Անջելեսի իր ձայնագրման ստուդիայում մշակել այն[4]։ Ռիդը նշել է, որ երաժշտության վերամշակումը տևել է ընդամենը 3-4 ժամ, քանի որ շատ փոփոխություններ չի արել և ցանկացել է վերցնել այդ երգի լավագույն տարրերը[4]։ Ռիդը այն ի սկզբանե նախատեսել էր ամերիկացի ռեփեր Միսի Էլիոտի համար, սակայն երբ իմանում է, որ Ջեյսոն Դերուլոն ցանկություն ունի երգել այդ երաժշտության ներքո, նա տալիս է դա նրան[4]։ Balkan Beat Box խմբի անդամների անունները նշվել են երգի հեղինակների կազմի մեջ[4]։ Դերուլոն, խոսելով երգի մասին, «Digital Spy» կայքին տված հարցազրույցում ասել է․ «Ես իսկապես ոգևորված եմ այս սինգլի համար, քանի որ դրանում մասնակցություն ունի նաև մեկ այլ արտիստ, և ես նախկինում այդպիսի բան երբեք չեմ արել։ Դա մի ցնցող երգ է պարզապես։ Երբ դուք լսեք այն, կիմանաք ինչի մասին եմ խոսում»[5]։
2013 թվականի հուլիսի 11-ին Դերուլոն ներկայացնում է «Talk Dirty» երգը iHeartRadio's Live Coca-Cola Summer համերգի ժամանակ[6], իսկ ստուդիայում ձայնագրված տարբերակը համացանցում տեղադրվում է հուլիսի 23-ին[5]։ Այն որպես «Tattoos» ալբոմի երկրորդ սինգլ թողարկվում է օգոստոսի 2-ին Նոր Զելանդիայում[4]։ Երգի շապիկի վրա պատկերված է կնոջ ձեռք, որը շոշափում է Դերուլոյի մարմինը[5]։ «Tattoos» ալբոմը թողարկվում է 2013 թվականի սեպտեմբերին[7]։ Նույն տարվա դեկտեմբերի 10-ին Դերուլոն թողարկում է երգի իր ակուստիկ տարբերակը[8]։ 2014 թվականի փետրվարի 28-ին Դերուլոն ներկայացնում է երգի իսպաներեն տարբերակը, որում սակայն Թու Չեյնսը հատվածը կրկին անգլերեն է[9]։ Իսպաներեն տարբերակը թվային ներբեռնման համար հասանելի է դառնում մարտի 11-ին[10]։ Նույն ամսում Դերուլոն հայտարարում է, որ առաջիկայում պատրաստվում է վերաթողարկել «Tattoos» ալբոմը և այն կոչվելու է «Talk Dirty»[11]։ Ալբոմը վերաթողարկվում է ապրիլին և իր երգացանկում ընդգրկում է «Talk Dirty» սինգլը[11]։
«Talk Dirty»-ն 2 րոպե և 58 վայրկյան տևողությամբ փոփ ստեղծագործություն է[12][13], որն ուղեկցվում է սաքսոֆոնի նվագակցությամբ[14]։ Սա Դերուլոյի առաջին սինգլն է, որում մասնակցություն ունի նաև այլ կատարող։ Քննադատները Թու Չեյնսի ռեփ հատվածը համարել են 18+, քանի որ վերջինս օգտագործում է մի շարք հայհոյանքներ իր հատվածում[4][15]։ Կրկներգում Դերուլոն երգում է․ «Ես ամբողջ աշխարհով ճանապարհորդել եմ, սակայն քո լեզվով չեմ խոսում / Քո հետույքը մեկնաբանության կարիք չունի / Ինձ միայն պետք է հասկանալ / Երբ դու խոսում ես կեղտոտ բառերով ինձ հետ»[16]։ Երգի սկզբում և վերջում հնչում է աղջկա ձայն, ով փորձում է անգլերեն խոսել[17]։ Քննադատներից ոմանք երգը համեմատել են Մաքլեմորի և Ռայան Լյուիսի «Thrift Shop» երգի հետ, որում նույնպես սաքսոֆոնի մեղեդի կա[18][19][20]։
2013 թվականի օգոստոսի 12-ին երգը 27-րդ հորիզոնականով առաջինը մտել է Նոր Զելանդիայի սինգլների հիթ շքերթ, իսկ մի քանի շաբաթ անց բարձրացել է 2-րդ հորիզոնական։ Ավստրալիայում երգը միանգամից գլխավորել է ARIA սինգլների հիթ շքերթը՝ դառնալով Դերուլոյի երկրորդ երգը, որը այդ երկրում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ Երգը նաև հաջողություն է ունեցել Եվրոպական հիթ շքերթներում։ Այն գլխավորել է Գերմանիայի Media Control Charts, Բելգիայի Ultratop 50 Flanders, Իսրայելի Media Forest և Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթները։ Մեծ Բրիտանիայում երգի թողարկումից երեք օր հետո այն վաճառվել է 100,000[21] օրինակով և ևս 60,000 օրնակով դրան հաջորդող մյուս չորս օրերին[22]։ Այն դառնում է Դերուլոյի ամենաարագ վաճառվող սինգլը այդ երկրում և երրորդ երգը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը այդ երկրում («In My Head» և «Don't Wanna Go Home» երգերից հետո)։ Երգը նաև գլխավորել է Շոտլանդիայի սինգլների հիթ շքերթը։
«Talk Dirty»-ն Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթ է մտել 2014 թվականի հունվարին։ Շաբաթներ շարունակ հորիզոնականներ բարձրանալով՝ երգը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Այն նաև գլխավորում է Billboard Pop Songs հիթ շքերթը և դառնում է Դերուլոյի երրորդ երգը, որը գլխավորել է այդ հիթ շքերթն։
Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2013 թվականի հուլիսին։ Տեսահոլովակի ռեժիսորը Քոլին Թիլինն է, ով նախկինում նաև եղել է Դերուլոյի «It Girl», «Breathing», «Fight for You» և «The Other Side» տեսահոլովակների ռեժիսորը[23]։ Թիլին նշել է, որ «Talk Dirty» տեսահոլովակում ցանկացել է ներկայացնել տարբեր պարեր միջազգային մշակույթից[24][25]։
Տեսահոլովակը ներկայացվել է 2013 թվականի օգոստոսի 7-ին Դերուլոյի ՅուԹյուբի էջում[26]։ 2014 թվականին տեսահոլովակը MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում առաջադրվել է «Լավագույն փոփ տեսահոլովակ» և «Լավագույն խորեոգրաֆիա» անվանակարգերում, սակայն չի հաղթել[27]։
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
2014 | Teen Choice Awards[28] | Տղամարդ արտիստի լավագույն սինգլ | Առաջադրված |
2014 | MTV Video Music Awards[29] | Լավագույն փոփ տեսահոլովակ | Առաջադրված |
2014 | MTV Video Music Awards[29] | Լավագույն խորեոգրաֆիա | Առաջադրված |
2014 | Soul Train Music Awards[30] | Լավագույն պարային կատարում | Առաջադրված |
2015 | iHeartRadio Music Awards[31] | Լավագույն համագործակցություն | Առաջադրված |
2015 | Billboard Music Awards[32] | Լավագույն R&B երգ | Առաջադրված |
Հիթ շքերթ (2013-14) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100) | 3 |
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 2 |
ԱՄՆ (Billboard Hot Dance Club Songs) | 17 |
ԱՄՆ (Billboard Adult Top 40) | 22 |
ԱՄՆ (Billboard Mainstream Top 40) | 1 |
ԱՄՆ (Billboard Rhythmic) | 1 |
Ավստրալիա (ARIA) | 1 |
Ավստրիա (Ö3 Austria Top 40) | 4 |
Բելգիա (Ultratop 50 Flanders) | 1 |
Բելգիա (Ultratop 50 Wallonia) | 3 |
Բրազիլիա (Billboard Brasil Hot 100) | 47 |
Բրազիլիա (Billboard Hot Pop Songs) | 16 |
Գերմանիա (Media Control Charts) | 1 |
Դանիա (Tracklisten) | 7 |
Եվրոպա (Billboard Euro Digital Songs) | 1 |
Իռլանդիա (IRMA) | 2 |
Իսպանիա (PROMUSICAE) | 13 |
Իսրայել (Media Forest) | 1 |
Իտալիա (FIMI) | 12 |
Լեհաստան (Polish Airplay Top 20) | 11 |
Լեհաստան (Dance Top 50) | 21 |
Կանադա (Canadian Hot 100) | 3 |
Հունաստան (Billboard Digital Songs) | 2 |
Հունգարիա (Dance Top 40) | 7 |
Հունգարիա (Rádiós Top 40) | 8 |
Հունգարիա (Single Top 40) | 13 |
Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) | 1 |
Միացյալ Թագավորություն (UK R&B Chart) | 1 |
Նիդերլանդներ (Dutch Top 40) | 5 |
Նիդերլանդներ (Single Top 100) | 5 |
Նոր Զելանդիա (Recorded Music NZ) | 2 |
Նորվեգիա (VG-lista) | 7 |
Շոտլանդիա (Scottish Singles Chart) | 1 |
Շվեդիա (Sverigetopplistan) | 5 |
Շվեյցարիա (Schweizer Hitparade) | 4 |
Չեխիա (Rádio Top 100) | 14 |
Չեխիա (Singles Digitál Top 100) | 45 |
Սլովակիա (Rádio Top 100) | 26 |
Ֆինլանդիա (Suomen virallinen lista) | 6 |
Ֆրանսիա (SNEP) | 3 |
Հիթ շքերթ (2013) | Զբաղեցրած տեղ |
---|---|
Ավստրալիա (ARIA) | 13 |
Գերմանիա (Media Control Charts) | 33 |
Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) | 23 |
Նոր Զելանդիա (Recorded Music NZ) | 25 |
Հիթ շքերթ (2014) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100) | 6 |
Իտալիա (FIMI) | 58 |
Կանադա (Canadian Hot 100) | 19 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[33] | 5× Platinum | 350 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[34] | Gold | 15,000x |
Բելգիա (BEA)[35] | Gold | 15 000* |
Կանադա (Music Canada)[36] | 4× Platinum | 320 000^ |
Գերմանիա (BVMI)[37] | Platinum | 300 000^ |
Իտալիա (FIMI)[38] | 2× Platinum | 0* |
Մեքսիկա (AMPROFON)[39] | Gold | 30 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[40] | Platinum | 15 000* |
Նորվեգիա (IFPI Norway)[41] | 6× Platinum | 60 000* |
Շվեդիա (GLF)[42] | 2× Platinum | 80 000x |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[43] | Platinum | 30 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[44] | Platinum | 600 000^ |
ԱՄՆ (RIAA)[45] | 4× Platinum | 4,360,000[46] |
Streaming | ||
Դանիա (IFPI Denmark)[47] | 3× Platinum | 5,400,000^ |
Իսպանիա (PROMUSICAE)[48] | Platinum | 8,000,000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
{{cite web}}
: Missing or empty |url=
(օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2015" in the "Anno" drop-down menu. Select "Talk Dirty" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|