Tank and the Bangas, ամերիկյան երաժշտական խումբ, որը ձևավորվել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։ 2019 թվականի նոյեմբերի 20-ին նրանք առաջարդվել են Գրեմմի մրցանակին «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։
Tank and the Bangas-ի անդամները հանդիպել են Նոր Օռլեանի կարաոկե շոուներից մեկում, որի անվանումը «Liberation Lounge» էր։ Այն անցկացվել էր ներկայումս փակ «Blackstar Cafe and Books» կաֆեում։ Խումբը ձևավորվել է 2011 թվականին[1]։
Խմբի հիմնադիրը և ֆրոնտմենը Թարիոնա «Tank» Բոլն է, ով ատարում է գլխավոր վոկալիստի դերը[2]; Բոլն առաջին անգամ ուշադրության է առաջացել որպես սլեմի բանաստեղծ[3]։ Խմբի կազմում են Ջոշուա Ջոնսոնն որպես թմբկահար և երաժշտական տնօրեն, Նորման Սփենսը որպես բասիստ, Մյորել Բյորքեթ կրտսերն որպես ստեղնահար և Ալբերտ Ալենբեքը որպես ալտ սաքսոֆոնիստ և ֆլեյտիստ[4][5]։ Այլ ակտիվ մասնակիցների թվում են Ջոնաթան Ջոնսոնն որպես բասիստ, Անջելիկա «Jelly» Ջոզեֆը որպես բեք վոկալիստ, Էթյեն Սթուֆլեն որպես տենոր սաքսոֆոնիստ և Դենի Էյբելն որպես կիթառահար[6][7]։
Խմբի նախկին անդամներն են Ջո Ջոնսոնն որպես ստեղնահար, ով հիմա նվագում է Նոր Օռլեանից Slugger ջազ խմբի հետ, և բեք վոկալիստ Քայլա Բագեջը[6][8]։ Կիթառահար Քինան ՄաքՌեյը և և պերկուսիանիստ Նիթա Բեյլին եղել են խմբի սկզբնական կազմում և մասնակցել են նրանց դեբյուտային ալբոմի ձայնագրմանը[9]։
Times-Picayune-ի հետ հարցազրույցում խմբի երաժիշտները հիշատակել են տարբեր ժանրերի մասին, որոնց հետ նրանք նույնականացնում են իրենց, այդ թվում՝ ռոքը, ֆոլկը, գոսպելը և Անժելիկայի «Jelly» Ջոզեֆի «սոուլով լի Դիսնեյ» գյուտը։ Բացի Դիսնեյից, խումբը նաև նշել է անիմեն որպես խմբի «մանկական» և «կախարդական» զգայունության վրա ազդեցություն, ըստ Բոլի[1][11]։