The Comics Journal անգլ.՝ The Comics Journal[1] | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | անգլերեն[1] |
Գլխավոր խմբագիր | Gary Groth? |
Հիմնադրվել է | 1977 |
Հրատարակիչ | Fantagraphics Books? |
Երկիր | ԱՄՆ |
ISSN | 0194-7869 |
Պարգևներ | |
Կայք | tcj.com(անգլ.) |
The Comics Journal, կոմիքսների մասին ամերիկյան ամսագիր, որը նվիրված ոլորտի ինդուստրիայի և նոր աշխատանքների քննադատական վերլուծական նորություններին[2]։ Հայտնի է դարձել կոմիքսների հեղինակների հետ ծավալուն հարցազրույցների և կտրուկ քննադատական արձագանքների շնորհիվ, քանի որ ամսագրի խմբագրությունը այն կարծիքին է, որ կոմիքսները արվեստի գործեր են և հետևաբար, պետք է գնահատվեն ամենաբարձր չափանիշներով[3][4][5]
«The Comics Journal»-ի պատմությունը սկսվել է 1976 թվականից, երբ խմբագիր Գերի Գրոտը և հրատարակիչ Մայքլ Քեթրոնը ձեռք են բերել «The Nostalgia Journal»-ը, որը «The Buyer’s Guide for Comics Fandom»-ի ոչ այնքան մեծ մրցակիցն է։
Այդ ժամանակ Գրոտը և Քեթրոնն արդեն թողարկել են ձայնագրությունների հավաքածուների համար նախատեսված նմանատիպ «Sounds Fine» պարբերականը։ 27-րդ համարից (1976 թվական, հուլիս) անունը փոխվել է` դառնալով «The New Nostalgia Journal», իսկ 37-րդ թողարկումից (1977 թվական, դեկտեմբեր) հրատարակությունն ընդունել է ամսագրի ձևաչափը և սկսել է կոչվել «The Comics Journal»։ Ամսագրի կարգախոսն էր «Որակյալ հրատարակություն կոմիքսների իսկական երկրպագուի համար» արտահայտությունը (անգլ.՝ «a quality publication for the serious comics fan»)։
«The Comics Journal»-ը հաճախ է քննադություններ հրապարակել և ամսագիրն ինքն էլ հաճախ է ենթարկվել քննադատության[3]։ Մինչև 2009 թվականի նոյեմբերը ամսագիրը հրատարկվել է ամիսը երկու անգամ[6]։ Այնուհետև այն փոխել է ձևաչափը` գլխավորապես առցանց տարբերակին անցնելով[7][8]։
Տարի | Կազմակերպություն | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
1990 | Հարվի մրցանակ | Լավագույն կենսագրական, պատմական կամ լրագրողական հանդես | Հաղթանակ[9] |
1991 | Հաղթանակ[10] | ||
1992 | Հաղթանակ[11] | ||
1993 | Հաղթանակ[12] | ||
1995 | Հաղթանակ[13] | ||
1996 | Էիսներ մրցանակ | Կոմիքսների մասին լավագույն պարբերական/ հրատարակություն | Հաղթանակ[14] |
1997 | Կոմիքսների մասին լավագույն պարբերական/ հրատարակություն | Հաղթանակ[14] | |
Հարվի մրցանակ | Լավագույն կենսագրական, պատմական, կամ լրագրողական հանդես | Հաղթանակ[15] | |
1998 | Էիսներ մրցանակ | Կոմիքսների մասին լավագույն պարբերական/ հրատարակություն | Հաղթանակ[14] |
Հարվի մրցանակ | Լավագույն կենսագրական, պատմական կամ լրագրողական շնորհանդես | Հաղթանակ[16] | |
1999 | Էիսներ մրցանակ | Կոմիքսների մասին լավագույն պարբերական/ հրատարակություն | Հաղթանակ[14] |
Հարվի մրցանակ | Լավագույն կենսագրական, պատմական կամ լրագրողական հանդես | Հաղթանակ[17] | |
2000 | Հաղթանակ[18] | ||
2001 | Հաղթանակ[19] | ||
2003 | Լավագույն անթոլոգիա Comics Journal Summer Special 2002 |
Հաղթանակ[20] | |
2005 | Արծիվ մրցանակ | Կոմիքսների մասին սիրելի ամսագիր | Հաղթանակ[21] |
2006 | Հարվի մրցանակ | Լավագույն կենսագրական, պատմական կամ լրագրողական հանդես | Հաղթանակ[22] |
2009 | Էիսներ մրցանակ | Կոմիքսների մասին լավագույն պարբերական/ հրատարակություն | Առաջադրված |
|