The Dells | |
---|---|
Ժանրեր | doo-wop? |
Գործունեություն | 1952 |
Լեյբլ | Chess Records և Cadet Records? |
Պարգևներ | |
Կայք | themightydells.com |
The Dells Վիքիպահեստում |
The Dells, ամերիկյան տղամարդկանց վոկալային խումբ։ Հիմնադրվել է 1952 թվականին Չիկագո քաղաքի հարավային մասերում[1][2][3]։
1950-ական թվականներին դու վոպ ժանրում խումբը եղել է ամենաորակովը։ Հետագայում զիջել է դիրքերը նոր սերնդին, բայց մնացել է այն եզակիներից մեկը, ում հաջողվել է փոխել երաժշտական ոճը և փայլուն հանդես գալ նոր ոճում[2]։
Խումբը երկար ժամանակ համերգներ չի կազմակերպել, հյուրախաղերով չի մեկնել ոչ մի երկիր, բայց 1973 թվականին, շնորհիվ իրենց «Oh What A Night» սինգլի, նրանք դարձան հայտնի (1956 և 1969 թվականներին սինգլը միլիոնավոր օրինակներով վաճառվեց), «Stay in My Corner» (1965 թվականին վաճառվել է ավելի քան մեկ միլիոն հատ), «Give Your Baby a Standing Ovation» (1973 թվականին վաճառվել է ավելի քան միլիոն հատ)[3]։
Խումբը ռոքն ռոլ-ի պատմության մեջ «ամենաերկարակյացն» է, ի դեպ խմբի կազմը պրակտիկորեն չի փոփոխվել։ 1956-1992 թվականներին խմբի 46 երգ ընդգրկվեցին ամերիկյան Բիլբորդի ռիթմ ն բլյուսի չարթում, որոնցից ութը՝ օրինակ, «Stay in My Corner» և «Oh, What a Night» ընդգրկվեցին առաջին 40 երգերի ցանկի մեջ[4]։
2004 թվականին ընդունվել են ռոք ն ռոլի փառքի սրահ[5]։
Այն բանից հետ, երբ The Dells խումբը կատարեց «Oh, What a Night» երգը, նա ընդգրկվեց ռոք ն ռոլի փառքի սրահի Թոփ 500 լավագույն երգերի ցանկում ՝ 500 Songs That Shaped Rock and Roll[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Dells» հոդվածին։ |
|