The Dø | |
---|---|
2007 թվականին Ֆրանսիայում կայացած համերգի ժամանակ | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ֆրանսիա Ֆինլանդիա |
Ժանրեր | ֆոլկ-ռոք ինդի-ռոք |
Գործունեություն | 2005-այժմ |
Լեյբլ | Ministry of Sound Get DOwn! Cinq7 |
Պարգևներ | |
Կայք | thedo.info |
Անդամներ | |
Olivia Merilahti Dan Levy | |
The Dø Վիքիպահեստում |
The Dø (թարգմանաբար դիաներենից նշանակում է «մահանալ»), ֆրանս-ֆիննական ռոք խումբ, որը ձևավորվել է 2005 թվականին՝ Հելսինկիում։ Խումբը կազմված է երկու անդամից՝ Դենա Լևին և Օլիվիա Մերիլատին, վերջինս մեներգչուհին է։ Նրանց առաջին ստուդիական ալբոմ A Mouthful-ը 2008 թվականին գլխավորել է ֆրանսիական շքերթները, որը նրանց դարձրեց առաջին ֆրանսիական խումբը, ովքեր երգում են անգլերեն լեզվով։
Օլիվիա Մերիլատին և Դեն Լևին հանդիպել են 2005 թվականին՝ ռեժիսոր Քրիս Նեոնի ֆրանսիական Գայլերի կայսրություն ֆիլմի սաունդթրեքի ձայնագրման ժամանակ։
Շուտով նրանք ստեղծեցին խումբ, որը կոչվեց The Dø, թողարկեցին առաջին մինի-ալբոմը, որը կազմված էր երեք ստեղծագործությունից։ Միասին նրանք սկսեցին աշխատել կինոյի, բալետի և թատրոնի համար։
Նրանք գրեցին իրենց առաջին երաժշտական ալբոմը՝ A Mouthful։ 2007 թվականին Myspace սոցիալական կայքում բացվեց էջ, որտեղ տեղադրվեցին ապագա ալբոմի առաջին չորս ստեղծագործությունները՝ The Bridge is Broken, At Last, On My Shoulders և Playground Hustle։ Նրանք սոցիալական կայքերում ստեղծեցին մեծ իրարանցում, որի շնորհիվ նրանք կարողացան կազմակերպել մի քանի համերգներ Փարիզում՝ հավաքելով լի դահլիճներ։ 2007 թվականի դեկտեմբերին նրանք բացեցին Les Transmusicales de Rennes փառատոնը[1]։
Խմբի անվանումը ծագում է սոլֆեջիոյի առաջին նոտայից և արտասանվում է ինչպես անգլերեն «dough» բառը՝ երկարացված «о» տառով։ Անվանումը գրվում է ջնջված «о» տառով, ինչպես նաև «D» տառը գրվում է փոքրատառ, որպեսզի համապատասխանի «o» տառի չափի հետ։ Բացի դրանից, սկանդինավյան լեզուներում «Dø» բառը նշանակում է «մահանալ», իսկ ֆրանսերենում «Deux» («երկու») բառի տրանսկրիպցիան գրվում է [ dø ]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Dø» հոդվածին։ |
|