Ձև | երաժշտական գործ/ստեղծագործություն |
---|---|
Ժանր | ռեգթայմ[2] և դասական ռեգ |
Կոմպոզիտոր | Սքոթ Ջոպլին[2] |
Տևողություն | 233 s |
Հրատարակման տարեթիվ | 1902[2] |
Պարտիտուր | |
Տոնայնություն | Դո մաժոր[2] |
Երաժշտական գործիքներ | դաշնամուր[2] |
The Entertainer (անգլ. թարգմանաբար՝ «Էստրադայի արտիստ, համերգավար»), Սքոթ Ջոպլինի ամենահայտնի ռեգթայմը, որը գրվել է 1902 թվականին (հեղինակային իրավունքը գրանցված է դեկտեմբերի 29-ին, բայց ստեղծագործությունը հիշատակվում է ավելի վաղ և, ըստ երևույթին, սեպտեմբերին արդեն գրվել էր[3])։ The Entertainer-ը դարձել է դարաշրջանի երաժշտական խորհրդանիշներից մեկը։ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան այն ներառել է «դարի մեղեդիների» տասնյակում։
Նոտաները թողարկել է Սենթ Լուիսի John Stark & Son ընկերությունը։ Շապիկին ներկայացված էր միենեստրելային շոու և նվիրված էր «Ջեյմս Բրաունին և նրա Մանդոլինյան ակումբին» (հետագայում թողարկվել է մանդոլինի համար գործիքավորումը ռե-մաժոր տոնայնությամբ, որն այս նվագարանի համար համարվում է բարդ)։ 1903 թվականին կոմպոզիտոր Մոնրո Ռոզենֆելդը The Entertainer-ն անվանել է Ջոպլինի վերջին ստեղծագործություններից «լավագույնն ու մեղեդայինը»։ Երաժշտական հրատարակիչ Ջոն Սթարքն այս ռեգթայմը գնահատել է Ջոպլինին համբավ բերած «Maple Leaf Rag»-ին (1899) համարժեք կամ ավելի լավը[3]։
The Entertainer-ի մեղեդին հավանաբար հիմք է հանդիսանում Էդգար Սեթլի 1903 թվականին թողարկված XL Rag աշխատության։ Ջոն Սթարքը 1920 թվականին թողարկել է Ջոպլինի օրիգինալ ստեղծագործության սեփական մշակումը՝ այն վերածելով Oh You Tommy. Reminiscent of Tom Moore-ի[3]։
Այնուամենայնիվ, ամենամեծ ժողովրդականությանը մեղեդին հասավ 1970-ական թվականներին։ 1970 թվականին թողարկված Ջոպլինի ռեգթայմերի ալբոմը, որը, ի թիվս այլ ստեղծագործությունների, պարունակում էր նաև The Entertainer-ը, դարձավ Nonesuch Records լեյբլի առաջին ալբոմը, որը վաճառվեց միլիոնանոց տպաքանակով[4]։ Մի քանի տարի անց այս մեղեդին օգտագործվեց որպես երաժշտական լեյտմոտիվ օսկարակիր «Խարդախություն» ֆիլմում։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1930-ական թվականներին, չնայած այն հանգամանքին, որ արդեն 1920-ական թվականներին ռեգթայմն արդեն նորաձև չէր[5] (հետևաբար, այս մեղեդու օգտագործումը անախրոնիզմ էր)։ Մարվին Հեմլիշի մշակմամբ ֆիլմի մեղեդին հասավ Billboard Hot 100-ի 3-րդ հորիզոնականին, գլխավորեց «մեծահասակների համար» հիթ-շքերթը և ստեղծողին պարգևեց բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ։ Record World ամսագիրը 70-ամյա ստեղծագործության անսպասելի հաղթանակն անվանել է «տասնամյակի ֆենոմեն» դասական երաժշտության ոլորտում[6]։ Հենց նրանից 20-րդ դարի սկզբին սկսվեց Ջոպլինի ստեղծագործությունների և ռեգթայմի նկատմամբ հետաքրքրության վերածնունդը։
Ամերիկացի պաղպաղակավաճառները The Entertainer-ն ավանդաբար օգտագործում են իրենց արտադրանքի վրա ուշադրություն հրավիրելու համար[7]։
Ջազային կոմպոզիտոր և իմպրեսարիո Էլ Ռոուզը հիշում էր, որ դեռևս 1920-ական թվականներին փողոցներում ձմերուկավաճառներն իրենց արտադրանքի գովազդը երգում էին The Entertainer-ի առաջին տակտերի երաժշտության ներքո[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Entertainer» հոդվածին։ |
|